20:42 20.07.2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Եվրոպական խորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր, Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, ԵԽ-ում La Republique en Marche կուսակցության պատվիրակության ղեկավար Նատալի Լուազոյին:
Նիկոլ Փաշինյանը ողջունել է տիկին Լուազոյին և բարձր գնահատել նրա հայանպաստ գործունեությունը Եվրոպական խորհրդարանում: Վարչապետի պաշտոնակատարը կարևորել է Եվրախորհրդարանի ընդունած վերջին բանաձևը, որի համահեղինակներից է նաև տիկին Լուազոն, որտեղ առանձնահատուկ ընդգծվել է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների խնդիրն ու շեշտադրումներ կատարվել տարածաշրջանում կայունությանը և խաղաղությանը նպաստելու ուղղությամբ:
«Կարևոր եմ համարում բանաձևում ընդգրկված կոչը Թուրքիային՝ ընդունել և ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Ուզում եմ ընդգծել, որ դա մեզ համար ոչ միայն պատմական ճշմարտությանն առերեսվելու խնդիր է, այլև մեր ընթացիկ իրադրության ճիշտ գնահատման և մեկնաբանության շատ կարևոր բաղադրիչ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարը գոհունակություն է հայտնել Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ընթացքից և հավելել, որ դրանք ստացել են դինամիկ բնույթ:
«Հունիսին ես Բրյուսելում հանդիպում ունեցա Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ, որից հետո տեղի ունեցավ Օլիվեր Վարհեի այցը Հայաստան, որտեղ, ըստ էության, պաշտոնապես հայտարարվեց Հայաստանին 2,6 մլրդ եվրոյի աջակցության փաթեթ հատկացնելու վերաբերյալ: Երկու օր առաջ տեղի ունեցավ Եվրոպական խորհրդի նախագահ Շառ Միշելի այցը Հայաստան, որի ընթացքում ավելի կոնկրետացրեցինք մեր համագործակցության ծրագրերը»,– ասել է Նիկոլ Փաշինյանը:
Վարչապետի պաշտոնակատարն առանձնահատուկ ընդգծել է նաև Հայաստանի՝ Ֆրանսիայի հետ ունեցած հարաբերությունների կարևորությունը:
«Մենք հպարտանում ենք այդ հարաբերություններով, և ասում ենք, որ ֆրանս-հայկական հարաբերություններն ունեն առանձնաշնորհյալ բնույթ: Հունիսի 1-ին շատ կարևոր հանդիպում եմ ունեցել Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի հետ և, իհարկե, կարծում ենք, որ Ֆրանսիայի հետ մեր հարաբերությունների հետագա զարգացումն ու խորացումը պիտի առաջնահերթություն լինի մեր օրակարգում: Բարձր եմ գնահատում նաև այն դերակատարումը և շահագրգիռ մասնակցությունը, որ Ֆրանսիայի նախագահն ունենում է մեր տարածաշրջանի անվտանգային հարցերի կառուցողական լուծման գործում»,– ընդգծել է Նիկոլ Փաշինյանը:
Նատալի Լուազոն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար և շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ:
«Դուք ցույց տվեցիք, որ ժողովրդավարությունը ձեր կարևորագույն արժեքն է: Սա առավել ևս կարևոր է՝ հաշվի առնելով տարածաշրջանային համատեքստը: Ես այստեղ գալիս եմ, որպես Եվրոպական խորհրդարանի ներկայացուցիչ, մասնավորապես՝ խորհրդարանի Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ, բայց նաև ինչպես ֆրանսուհի, նախագահ Մակրոնի կառավարության անդամ, որը, բնականաբար, տեղյակ է իմ այցի մասին: Շատ եմ պայքարել, որպեսզի Եվրոպական հանձնաժողովը հիշեցնի Թուրքիային՝ Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը, որովհետև հնարավոր չէ ապագան կառուցել, եթե չենք ճանաչում անցյալը: Կշարունակեմ Հայաստանի և հայերի բարեկամը լինել Եվրոպական խորհրդարանում, ինչպես շատ այլ ֆրանսիացի խորհրդարանականներ»,- ասել է տիկին Լուազոն:
Նա նշել է, որ որպես Անվտանգության և պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ՝ ցանկանում է իմանալ՝ ի՞նչ կարող է ավելին անել Եվրամիությունն օգնելու, որպեսզի տարածաշրջանում իրավիճակը կայունանա և լիցքաթափվի:
«Կցանկանայի իմանալ՝ արդյոք նոր գերիների փոխանակման հույս ունեք, արդյոք հնարավոր է շարունակել ականազերծման աշխատանքները, արդյոք հնարավոր է շարունակել օգնել տեղահանված անձանց, ինչն արդեն իսկ անում է Եվրամիության պատվիրակությունը և ի՞նչ եք մտածում այն սադրանքների մասին, որոնք կատարվում են սահմանին, վերջինն ընդամենը երեկ էր տեղի ունեցել»,– նշել է տիկին Լուազոն:
Նա կարևորել է Լեռնային Ղարաբաղի մշակութային ժառանգության պահպանումն ու այդ նպատակով միջազգային կազմակերպությունների ազատ մոտքի հնարավորության ապահովումը:
«Կուզեի այս հարցով էլ իմանալ՝ արդյոք կան բաներ, որ կարող ենք անել, որպեսզի դյուրացնենք այդ մուտքը և ապահովենք ժառանգության պահպանումը: Քիչ առաջ հիշատակեցիք հանձնաժողովի նախագահի այցը, փատորեն Դուք ընդունեցիք նրան, հանձնակատարին և հիմա արդեն խորհրդարանի պատվիրակությանն եք ընդունում: Շատ ուրախ եմ, որ Հայաստանը գտնվում է Եվրամիության ուշադրության կենտրոնում: Կուզեի իմանալ՝ որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք Եվրամիությունն ավելի մեծ ներկայություն ունենար, որոնք են այն ոլորտները, որտեղ կցանականայիք ավելի շատ ֆրանսիական ներկայություն տեսնել»,– նշել է Եվրոպական խորհրդարանի պատգամավորը:
Զրուցակիցները քննարկել են Հայաստան-ԵՄ հարաբերություններին, հայ-ֆրանսիական համագործակցության զարգացմանը, տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր:
Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ տիկին Լուազոն համարվում է Հայաստանի և հայ ժողովրդի մեծ բարեկամը և նշել.
«Դուք պաշտպանում եք ճշմարտությունը, ժողովրդավարությունը և մարդու իրավունքները, ինչն առանձնակի կշիռ է տալիս Ձեր գործունեությանը»:
13:57 02.05.2025
Չեմպիոնների լիգայի շաբաթվա խորհրդանշական հավաքականըՈՒԵՖԱ-ի Չեմպիոնների լիգայի մամուլի ծառայությունը ներկայացրել է մրցաշարի շաբաթվա խորհրդանշական հավաքականը: Չորս ներկայացուցիչ ունի ՊՍԺ-ն, երեքական` «Բարսելոնան» և «Ինտերը», մեկը` «Արսենալը»: Հիշեցնենք, որ կիսաեզրափակիչների առաջին խաղերում ՊՍԺ-ն Լոնդոնում 1-0 հաշվով հաղթել է «Արսենալին», «Բարսելոնան» սեփական հարկի տակ 3-3 հաշիվն է գրանցել «Ինտերի» հետ: ...
13:49 02.05.2025
Կենսաբազմազանության միջազգային օր 2025Մայիսի 22-ը ողջ աշխարհում նշվում է որպես Կենսաբազմազանության միջազգային օր, որի նպատակն է ընդգծել կենսաբազմազանության առանցքային դերը մեր մոլորակի կյանքի պահպանման և կայուն զարգացման համար։ Օրվա միջոցառումների արդյունավետ համակարգման և սոցիալական ցանցերում առավել լայն տեսանելիության ապահովման նպատակով ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի Գործադիր քարտուղարությունը մշակել է պաշտոնական տարբերանշան, կարգախոս և թվային նյութերի փաթեթ, որոնք կարող […] ...
13:43 02.05.2025
Ինչպիսի եղանակ է սպասվում առաջիկա օրերինԵրևանում մայիսի 2-ի ցերեկը, 3-6-ին, 7-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարզերում մայիսի 2-ի և 4-ի ցերեկը, 5-6-ին շրջանների զգալի մասում, 3-ին, 4-ի գիշերը, 7-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, 2-ի ցերեկը, 5-6-ին […] ...
13:30 02.05.2025
Տնտեսության զարգացման վրա այդ ծրագրի ազդեցությունը եղել է ի սկզբանե ակնկալվածից ցածր. Էկոնոմիկայի նախարարության պարզաբանումըԷկոնոմիկայի նախարարությունը, ի պատասխան մամուլում շրջանառվող տեղեկության, թե ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից իրականացվող Բարձր որակավորում ունեցող մասնագետների ներգրավման ծրագրի շրջանակներում նախարարությունը ծախսել է 3,8 մլրդ դրամ, որից հետո նոր հասկացել է, որ ծրագիրն անարդյունավետ է, հարկ են համարում պարզաբանել հետևյալը․ «Նախ՝ վերը նշված ծրագիրը գործում է 2022 թվականից, որի իրականացման պատասխանատուն ի սկզբանե հանդիսացել է […] ...
13:14 02.05.2025
Լոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր. վարչապետը տեսանյութ է հրապարակելԼոռու մարզ այցելության առաջին կանգառը Վանաձորում էր։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Այստեղ հիմնանորոգվել է 1,8 կմ երկարությամբ Սանկտ Պետերբուրգի փողոցը»,- գրել է վարչապետը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
13:00 02.05.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում ապրիլի 30-ից մայիսի 2-ըԲացահայտվել է 162 հանցագործություն, որոնցից 5-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 26 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման, 18 դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, 12 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 9-ական դեպք՝ անձնական ունեցվածքի գողության ու խարդախության, 8 դեպք՝ խուլիգանության, 6-ական դեպք՝ հոգեկան […] ...