Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
26 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+20.09 oC

Կիրականացվեն ուսուցիչների վերապատրաստման բարեփոխումներ. քննարկվել է նոր համակարգի փաստաթուղթը

17:56 21.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվել է «Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթղթի նախնական տարբերակը:

Հանդիպմանը ներկա էին ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը, Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանը, ուսուցիչներ, հանրակրթության ոլորտի ներկայացուցիչներ:

Նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել Բրիտանական խորհրդին ուսուցիչների վերապատրաստման գործընթացում կարևոր համագործակցության համար.

«Դեռևս անցյալ տարվանից մեր առաջ խնդիր ենք դրել վերանայել ուսուցիչների վերապատրաստման ընդհանուր քաղաքականությունը: Եկանք այն եզրահանգման, որ կոսմետիկ լուծումները իրավիճակ չեն փոխի, և անհրաժեշտ են նոր հայեցակարգ և նոր մոտեցումներ: Դրանք պետք է լինեն արդյունավետ, արձագանքեն ուսուցիչների մասնագիտական զարգացման կարողություններին և թույլ տան արձանագրել որակական փոփոխություններ: Բրիտանական խորհուրդը մեր այն լավագույն գործընկերներից էր, որ շատ արագ արձագանքեց, և կարողացանք ռեկորդային ժամկետում լավ արդյունք ունենալ»:

Փաստաթղթի մշակման գործընթացը եղել է մասնակցային. ներգրավվել են հնարավոր այն կառույցները, որոնք կարող էին լինել այդ քաղաքականության կրողները: Հանդիպմանը մասնավորապես քննարկվել է փաստաթղթից բխող անհրաժեշտ քայլերի իրականացման փուլը:

«Հայաստանի պետական դպրոցներում ուսուցիչների շարունակական մասնագիտական զարգացման (ՇՄԶ) համակարգ և շրջանակ» քաղաքականության փաստաթուղթը մշակվել է Բրիտանական խորհրդի կողմից՝ Շեֆիլդ Հալլամ համալսարանի գործակցությամբ: Այն առաջարկում է շարունակական մասնագիտական զարգացման համակարգ և շրջանակ: Փաստաթղթում հաշվի են առնված ընթացիկ կրթական բարեփոխումները, և այն մշակվել է միջազգային լավագույն փորձի հիման վրա: Փաստաթուղթը սահմանում է հստակ ՇՄԶ կրթուղիներ սկսնակ և փորձառու ուսուցիչների համար՝ նախատեսելով զարգացման շրջափուլ, ուսուցչի թղթապանակ (Portfolio) և շարունակական մասնագիտական զարգացման միավորներ:

Ժաննա Անդրեասյանն ուսուցիչների մասնագիտական զարգացման քաղաքականության տեսանկյունից արել է բովանդակային մի քանի շեշտադրում: Նա ընդգծել է, որ այս փաստաթուղթն իր կարևորությամբ չի զիջում առաջիկայում փորձարկվող հանրակրթության նոր չափորոշիչներին:

«Մենք կարող ենք ունենալ լավագույն չափորոշիչը, որն այդպես էլ կմնա թղթի վրա, եթե չլինեն այն ուսուցիչները, որոնք դրանք իրականություն կդարձնեն: Երբ որ դիտարկում ենք մեր երեխաների կրթական արդյունքները միջազգային ստուգատեսում, տեսնում ենք, որ ամենաբարձր արդյունքները գրանցում են այն երեխաները, որոնց ուսուցիչներն ունեն 10-20 տարվա փորձառություն, իսկ ամենացածր արդյունքները գրանցվում են մինչև 5 տարվա փորձ ունեցող ուսուցիչների դեպքում: Սա նշանակում է, որ մենք ունենք սկսնակ ուսուցիչների մասնագիտական զարգացման էական խնդիր»,- ներկայացրել է Ժ. Անդրեասյանը:

Վերապատրաստման կարիքները տարբեր են, հնարավոր չէ ունենալ մեկ միասնական ծրագիր և ակնկալել, որ դրա արդյունքում բոլոր ուսուցիչները կստանան անհրաժեշտ աջակցություն ու խորհրդատվություն: Բարեփոխումների հիմնական նպատակն է կարողանալ միասնաբար մշակել այն քաղաքականության հայեցակարգը, որը թույլ կտա ունենալ տարբերակված վերապատրաստման ծրագրեր և մոտեցումներ ուսուցիչների տարբեր խմբերի համար: Նախարարի տեղակալը հույս է հայտնել, որ այս քննարկմամբ մի քայլ առաջ կգնան նշյալ մոտեցումներն իրականացնելու գործում:

Բրիտանական խորհրդի հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արևիկ Սարիբեկյանի ներկայացմամբ՝ այս համակարգը կիրառվել է աշխարհի տարբեր երկրներում՝ հաջող արդյունքներով: Նա առանձնացրել է նոր համակարգի 2 կարևոր բաղադրիչ՝ համակարգի շնորհիվ հնարավոր է առաջարկել յուրաքանչյուր ուսուցչի կարիքների վրա հիմնված վերապատրաստման հնարավորություններ, և 2-րդը՝ ուսուցիչներն իրենք մասնակից են լինելու իրենց վերապատրաստման գործընթացին, կարողանալու են գնահատել իրենց կարիքները և ունենալ իրենց անհրաժեշտ զարգացման հնարավորությունները:

Բրիտանական խորհրդի կրթության խորհրդատու Ռոյ Քրոսն առցանց ողջունել է ներկաներին, հաջողություն մաղթել ծրագրին: Նա կարևորել է հին, կենտրոնացված համակարգից դեպի նոր, ավելի ճկուն համակարգ անցումային փուլում ճիշտ քաղաքականության մշակումը:

Հանդիպման մասնակիցները փաստաթղթի վերաբերյալ հնչեցրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները, որոնք հաշվի կառնվեն այն առաջիկայում լրամշակելիս:

Ամփոփելով հանդիպումը՝ փոխնախարար Ժաննա Անդրեասյանն ասել է, որ կկազմվի առաջիկա անելիքների գործողությունների պլան, կսահմանվեն հստակ ժամկետներ, և նախարարությունը հանդես կգա օրենսդրական նախաձեռնություններով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP