Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.29
  • RUBLE
    4.92
  • 447.17
WEATHER
+23.09 oC

Հայաստանը սպառում է բացառապես ներքին արտադրության էլեկտրաէներգիան. այս պահին ներմուծում չի կատարվում

11:40 22.07.2021

Չնայած աննախադեպ իրավիճակին՝ ատոմակայանի և Հրազդանի հինգերորդ էներգաբլոկի կանգնելուն, Արցախում ՀԷԿ-երի կորստին, եղանակով պայմանավորված՝ էլեկտրաէներգիայի աննախադեպ բարձր սպառմանը՝ Հայաստանը ներքին ռեսուրսներով ամբողջությամբ ապահովում է էլեկտրաէներգիայի իր պահանջարկը և շարունակում դեպի Իրան արտահանումը: Հուլիսի 11-ից էլ ՀՀ-ն Վրաստանից էլեկտրաէներգիա չի ներմուծում, սակայն չի բացառում, որ կրկին էժան առաջարկի դեպքում ներմուծում կարվի:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների փոխնախարար Հակոբ Վարդանյանը:

«Այս պահին Վրաստանից էլեկտրաէներգիա չենք ներմուծում, ներմուծել ենք միայն տնտեսական էֆեկտի համար, այսինքն՝ այդ պահին Վրաստանն առաջարկել է ավելի ցածր գնով, քան Հրազդան ՋԷԿ-ի գինն է, այսինքն՝ նախընտրություն է տրվել ներմուծելուն: Ավելի շատ գազ պետք է ծախսեինք Հրազդանի ՋԷԿ-ում, որպեսզի արտադրանք տայինք, Վրաստանից ներմուծել ենք ավելի էժանով: Հուլիսի 11-ից այլևս ներմուծում չի կատարվում, որովհետև Վրաստանում ևս այս պահին ավելցուկային հոսանք չկա»,- ասաց Վարդանյանը:

Փոխնախարարը նշեց՝ Հայաստանը և Վրաստանը էլեկտրաէներգիա միշտ են միմյանցից ներմուծել: «Իրենց մոտ ձմռանը թանկ է հոսանքը, ՋԷԿ-երն են միայն աշխատում, եթե կարողանում ենք ավելի էժան առաջարկել, քան իրենց արտադրանքն է, մենք ենք տալիս և՝ հակառակը: Սեզոնային փոխանակումները կամ փոխադարձ գնումները միշտ եղել են»,-ասաց փոխնախարարն ու նկատեց, որ պարզապես այս տարի ներմուծման փաստն ավելի վառ արտահայտված է, քանի որ մարդիկ անհանգստություններ ունեին՝ ատոմակայանի երկար ժամանակով կանգնելու հետ կապված:

Վարդանյանը չբացառեց, որ եթե, օրինակ, մյուս ամսին Վրաստանը կարողանա առաջարկել ավելի էժան էլեկտրաէներգիա, քան Հրազդան ՋԷԿ-ի բլոկինն է, ապա բլոկը կանջատեն և կներմուծեն Վրաստանից: Ատոմակայանի կանգնելով պայմանավորված՝ ազատ տեղ էր առաջացել, դա սովորաբար զբաղեցնում է Հրազդանի ՋԷԿ-ը, որը բավականին թանկ հոսանք է արտադրում: Վարդանյանը նշեց՝ այն բավականին ճկուն է, աշխատող երեք բլոկներից ընդամենը մեկն են անջատում, փոխարենն ավելի մատչելի գնով ներմուծում Վրաստանից: Վարդանյանը միևնույն ժամանակ հիշեցրեց՝ ատոմակայանի արտադրած էլեկտրաէներգիան բավականին էժան է, և եթե այն կանգնած չլիներ, Վրաստանը դրա նկատմամբ մրցունակ գին չէր կարողանա առաջարկել: Հայաստանը Վրաստանից էլեկտրաէներգիայի ներմուծումը սկսել էր մայիսի 5-ից:

Այսպիսով, Հայաստանը ոչ միայն բավարարում է իր ներքին պահանջարկը, այլ նաև շարունակում է արտահանումն Իրան:

Պատերազմի արդյունքում Արցախում ՀԷԿ-երի կորուստներ ունենք, ատոմակայանը երկար ժամանակով կանգնել է, Հրազդանի հինգերորդ բլոկը տեխնիկական խնդիրների պատճառով կանգնած է: «Աննախադեպ է իրավիճակը, 1995 թվականից մինչև այսօր երբևէ չի եղել նման իրավիճակ, սպառումն աննախադեպ բարձր է՝ կապված շոգերի հետ (շատ օդորակիչներ են աշխատում), նաև սակավաջուր տարի է, փոքր ՀԷԿ-երում այս պահի դրությամբ ունենք 60 ՄՎտ արտադրանք, անցյալ տարի այս նույն ժամանակահատվածում ունեցել ենք գրեթե կրկնակի արտադրանք: Եվ այդ իրավիճակում մենք մեզ ապահովում ենք,-ասաց Վարդանյանը:- Հայաստանի խնդիրն այն է, որ այս պահին շատ ռեզերվներ չունի: «Այս պահին մոտ 30 ՄՎտ Սպանդարյանի ՀԷԿ-ում ռեզերվ ունենք, մոտ 40 ՄՎտ՝ Շամբի ՀԷԿ-ում: Ռեզերվ է համարվում նաև գծի վրա եղած արտահանումը: Այս պահի դրությամբ 110-120 ՄՎտ ռեզերվ ունենք»,-ընդգծեց փոխնախարարը՝ նշելով, որ դժվար շրջան է, օպերատորն անընդհատ լարված աշխատում է, բայց մեծ խնդիրներ չկան, հոսանքը բավարարում է:

Վարդանյանը հավելեց՝ 2010 թվականից սկսած երբևէ չի եղել, որ ատոմակայանը, հինգերոդ բլոկը միասին կանգնած լինեն: Արցախի ՀԷԿ-երը, որոնք մոտ 80 ՄՎտ Հայաստանին էին տալիս, չկան: «Սակավաջրության պատճառով մոտ 60-70 ՄՎտ գեներացիա մենք կորցրել ենք՝ փոքր ՀԷԿ-երում, աննախադեպ շոգի պատճառով մոտ 150 ՄՎտ պակաս է արտադրվում ՋԷԿ -երում, սպառումն անցյալ տարվա համեմատ բարձր է: Օր է եղել, որ նախորդ տարվա համեմատ միջինը 25 տոկոսով բարձր է եղել: Միջինը 70-80 ՄՎտ, մինչև 100 ՄՎտ ավելի է լինում սպառումն այս ամռանը»,- ասաց նա:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

22:01 25.06.2025

Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք

Հունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...

SHANTNEWS

22:00 25.06.2025

SHANTNEWS

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի  պատասխանը Տոպուրիային

21:53 25.06.2025

Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը Տոպուրիային

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

21:48 25.06.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

21:46 25.06.2025

ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներ

Հունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

21:37 25.06.2025

Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...

BACK_TO_TOP