15:33 22.07.2021
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական տարածաշրջանի գրասենյակի հետ համագործակցությամբ:
Ինչպես տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից, գագաթնաժողովին մասնակցում են ԱՀԿ անդամ-պետությունների քաղաքական ղեկավարության ներկայացուցիչներ, ինչպես նաև ոլորտային փորձագետներ: Պատվիրակությունները քննարկել են COVID-19 համավարակի համատեքստում հոգեկան առողջության պահպանմանն ուղղված կարևորագույն հարցեր, այդ թվում` հասարակության` համաճարակից հետո վերականգնման, նախկին համակարգերի բարելավման և առողջապահական համակարգի խափանումների հետևանքների հաղթահարմանն ուղղված խնդիրներ:
Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն իր ելույթում նշել է, որ COVID-19 համավարակի առաջին ամիսներին Հայաստանում հայտարարվել է լոքդաուն, ինչի արդյունքում մարդկանց առանձին խմբեր, անհատներ մեկուսացվել են։ Բնականաբար, նմանատիպ միջոցառումներն այդ փուլում անհրաժեշտ և միակ միջոցն էին պայքարելու վիրուսի տարածման դեմ: Սակայն, հասկանալի է նաև, որ մարդկանց մեկուսացումը չէր կարող իր բացասական ազդեցությունը չթողնել հոգեկան առողջության վրա։ Այդ ընթացքում առողջապահության համակարգն առերեսվել է մի շարք խնդիրների հետ. բնակչության հարաճուն տագնապներ, լարվածություն, համավարակի հետագա զարգացման վատագույն սցենարների սպասումներ…:
«COVID-19 համավարակի հայտարարման առաջին իսկ ամիսներից արձանագրվել է հոգեբանական և հոգեբուժական ծառայությունների անհրաժեշտության զգալի աճ: Հայաստանում հոգեբանական անվճար աջակցություն են ստացել վերապրոֆիլավորված հիվանդանոցներում բուժվող քաղաքացիները, բուժաշխատողները, ինչպես նաև առավել խոցելի խմբերում ընդգրկված անձինք: Առանձնահատուկ ուշադրության կենտրոնում են գտնվել հոգեկան առողջության կենտրոններում բուժվող, խնամքի մեջ գտնվող պացիենտները»,- ասել է Անահիտ Ավանեսյանը` հավելելով, որ 2020 թվականի մայիս-հունիսին իրականացված հետազոտության արդյունքները հաստատել են նախնական մտավախությունները և փաստել, որ բնակչության 40%-ի մոտ, կորոնավիրուսի տարածման հետ կապված, առկա է միջին և ծանր աստիճանի սթրես, ինչպես նաև սոմատիզացված հոգեբանական խնդիրներ են հայտնաբերվել բնակչության 20%-ի մոտ:
Ամփոփելով ելույթը` առողջապահության նախարարի պաշտոնակատարն ընդգծել է, որ ներկայումս իրավիճակն այլ է: COVID-19-ի դեմ պատվաստանյութերի առկայությունը որոշակի հույս է ներշնչում մարդկանց, որ վտանգը կարող է հաղթահարվել: Մյուս կողմից Հայաստանին դեռ չի հաջողվել ապահովել բնակչության պատվաստումների լայնածավալ ընդգրկում, մեծապես՝ ապատեղեկատվության և ոչ մասնագիտական մեկնաբանությունների պատճառով:
Անահիտ Ավանեսյանը վստահություն է հայտնել, որ ընթացող իրազեկման աշխատանքների արդյունքում հնարավոր կլինի հաղթահարել խոչընդոտները:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...