ՌԴ-ից ներմուծվել է որդնած խուրմա. ՍԱՊԾ-ն զգուշացնում է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
11 05 2024
  • $
    388.01
  • RUBLE
    4.20
  • 418.24
WEATHER
+14.09 oC

ՌԴ-ից ներմուծվել է որդնած խուրմա. ՍԱՊԾ-ն զգուշացնում է

15:14 03.02.2018

Հայաստանյան շուկաներում վաճառվում է որդնած խուրմա: Այս մասին հայտնում են Սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունից:
 
Ըստ ՍԱՊԾ հաղորդագրության՝  շուկայում իրացվում է Ռուսաստանի Դաշնությունում փաթեթավորված՝ «Զամորսկի կուպեց» ապրանքանիշի խուրմա, որը  թեև գտնվում է պիտանիության ժամկետի մեջ, որդնած է և պիտանի չէ որպես սնունդ օգտագործելու համար:
 
ՍԱՊԾ տեսուչների կարգադրագրերով՝ նշված ապրանքանիշի խուրման վաճառքից հանվել է, քայլեր են ձեռնարկվում ներմուծված ամբողջ խմբաքանակը հայտնաբերելու ուղղությամբ:
 
«Ծառայությունը հրավիրում է սպառողների ուշադրությունը և առաջարկում ներկայացվող պիտակներով և 2017թ. ապրիլի արտադրության (ժամկետի մեջ է մինչև 2018թ. ապրիլ) խուրմայի վաճառքի դեպք արձանագրելու պարագայում չգնել այն և այդ մասին անմիջապես տեղեկացնել վերահսկող մարմնին՝ զանգահարելով «Թեժ գծին» 010206040 հեռախոսահամարով»,– ասված է հաղորդագրության մեջ:
 
 
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Էնդոկրինոլոգը ցրել է երեխաների սննդի մասին հիմնական առասպելները

21:19 11.05.2024

Էնդոկրինոլոգը ցրել է երեխաների սննդի մասին հիմնական առասպելները

Մանկական սննդի հետ կապված բազմաթիվ առասպելներ կան, որոնք կարող են հանգեցնել վատ (և հաճախ շատ վտանգավոր) ուտելու սովորությունների: Հիմնականներից մի քանիսին Газета.Ru-ի հետ զրույցում անդրադարձել է էնդոկրինոլոգ Դարիա Խայկինան։ Առաջին առասպելը, որը նա նշել է, այն է, որ «մանուկներին շատ կաթ է հարկավոր ամուր ոսկորների համար»: «Այո, կաթը կալցիումի լավ աղբյուր է։ Եվ դա լավ […] ...

Գիտնականները պարզել են, թե ինչ խորությամբ են պլաստիկ մասնիկները թափանցում թոքեր

20:57 11.05.2024

Գիտնականները պարզել են, թե ինչ խորությամբ են պլաստիկ մասնիկները թափանցում թոքեր

Սիդնեյի տեխնոլոգիական համալսարանի ավստրալացի գիտնականները պարզել են, թե ինչ խորությամբ կարող են պլաստիկ մասնիկները օդի հետ միասին ներթափանցել թոքեր։ Հետազոտությունը հրապարակվել է Environmental Advances (EnvAdv) գիտական ​​ամսագրում: Մասնագետներն իրականացրել են շնչառության մոդելավորում երեք արագությամբ՝ դանդաղ, միջին և արագ, ինչպես նաև հաշվարկներում օգտագործել են երեք տարբեր չափերի պոլիմերային բեկորներ՝ խոշոր պլաստիկ, միկրոպլաստիկ և նանոպլաստիկ: Մոդելը ցույց […] ...

Գյուղատնտեսը խորհուրդ է տվել լոլիկը չպահել սառնարանում

10:55 11.05.2024

Գյուղատնտեսը խորհուրդ է տվել լոլիկը չպահել սառնարանում

Լոլիկը չի կարելի պահել սառնարանում, քանի որ այս դեպքում այն ​​կորցնում է սննդային հատկությունները, ասել է գյուղատնտես Ալեքսեյ Կուրենինը։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում նախազգուշացրել է այս մթերքի ոչ պատշաճ պահպանման մասին։ Կուրենինը նշել է, որ լոլիկը սառնարանում պահելը կարող է բացասաբար ազդել բանջարեղենի որակի և համի վրա։ Նա բացատրել է, որ սառեցումը ազդում է բանջարեղենի […] ...

Հոգեթերապևտը թվարկել է սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցները

10:28 11.05.2024

Հոգեթերապևտը թվարկել է սթրեսի դեմ պայքարի լավագույն միջոցները

Սթրեսի փոքր քանակությունը երբեմն կարող է խթանել օրգանիզմը և օգնել հաղթահարել դժվարությունները, բայց եթե այն դառնում է չափից ավելի կամ երկար, կարող է բացասաբար ազդել մարդու առողջության վրա և հանգեցնել լուրջ հետևանքների, զգուշացրել է հոգեբան և հոգեթերապևտ Եկատերինա Վոլխոնսկայան։ Նա Lenta.ru-ի հետ զրույցում թվարկել է սթրեսը հաղթահարելու լավագույն միջոցները։ Պետք է պայքարել երկարատև սթրեսի դեմ, […] ...

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ գրեթե 2 միլիարդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ. Kyodo

09:10 11.05.2024

Ճապոնիան կոչնչացնի COVID-19-ի դեմ գրեթե 2 միլիարդ դոլար արժողությամբ դեղամիջոցներ. Kyodo

Ճապոնիայի իշխանությունները մտադիր են ոչնչացնել նախկինում գնված COVID-19 դեղամիջոցների մեծ ծավալ՝ ընդհանուր մոտ 300 միլիարդ իեն ​​(1,93 միլիարդ դոլար) արժեքով: Այս մասին հայտնում է Kyodo գործակալությունը։ Ընդհանուր առմամբ, ճապոնական իշխանությունները դրանք գնել են 5,6 մլն մարդու համար անհրաժեշտ չափով։ Մոտ 4,3 միլիոն դեղաչափ մնացել է չօգտագործված և պետք է ոչնչացվի: Ավելի վաղ Ճապոնիանորոշել էր ոչնչացնել  […] ...

Բժիշկը զգուշացրել է երիկամներում քարերի առաջացման պատճառների մասին

23:50 10.05.2024

Բժիշկը զգուշացրել է երիկամներում քարերի առաջացման պատճառների մասին

Երիկամներում քարերի առաջացման հիմնական պատճառներն են՝ նյութափոխանակության խանգարումները և չլուծվող աղերի կուտակումը։ Այս մասին NEWS.ru-ին տված հարցազրույցում զգուշացրել է թերապեւտ Անաստասիա Տիմոշչենկոն։ Բժիշկը նշել է, որ ամենից հաճախ երիկամների քարերը առաջանում են որոշակի գործոնների ազդեցության տակ՝ գիրություն, զարկերակային հիպերտոնիա, նյութափոխանակության խանգարումներ։ Նաև քարերի ի հայտ գալը կարող է առաջանալ, եթե մարսողական համակարգում գործընթացը խաթարվի, շարունակել […] ...

BACK_TO_TOP