Պուտինի կրքոտ մրցակցուհին դուրս է եկել ընտրապայքարից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+23.09 oC

Պուտինի կրքոտ մրցակցուհին դուրս է եկել ընտրապայքարից. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ

18:01 03.02.2018

ՌԴ նախագահական ընտրություններում «Բարի Գործերի» կուսակցության կողմից որպես թեկնածու առաջադրված լրագրող, երգչուհի, դերասանուհի և վերջապես իրավապաշտպան Եկատերինա Գորդոնը որոշել է չմասնակցել ընտրություններին ու ինքնաբացարկ է հայտարարել: 

Օրեր առաջ Եկատերինան հայտարարել է, որ չի ուզում այլևս մասնակցել Ռուսաստանում տեղի ունեցող «Շոուին և Ֆարսին»

Հիշեցնենք, որ ՌԴ օրենսդրությամբ ԿԸՀ-ում նախնական գրանցում անցած և կուսակցությունների կողմից առաջադրված թեկնածուները մինչև հունվարի 31-ը ընտրական հանձնաժողով պետք է ներկայացնեին 100 հազար ընտրողի ստորագրություն՝ առաջադրվելու համար: 

Գորդոնը հայտարարել է, որ պահանջվող 100 հազարի փոխարեն հավաքել է 105 հազար ստորագրություն, սակայն այլևս չի ուզում շարունակել մրցապայքարը ու դուրս է գալիս խաղից: Ի դեպ, նա հրապարակել է ոչ թե ստորագրված ցուցակների լուսանկարը, այլ արկղերի լուսանկար, որտեղ ենթադրաբար հավաքված ստորագրություններն են: 

Հիշեցնենք, որ հայտնի երգչուհի-իրավապաշտպանը ՌԴ նախագահական ընտրություններում առաջադրված այն թեկնածուներից էր, որին ճանաչում էին ոչ թե իր քաղաքագիտական հանճարեղ մտքերով ու իրավապաշտպան գործունեությամբ, այլ սկանդալային պատմություններով, մերկ ու կիսամերկ լուսանկարներով: 

Ի դեպ, շատ վերլուծաբանների կարծիքով, Եկատերինա Գորդոնը Քսենիա Սոբչակի հետ միասին  համարվում էին  նախագահական ընտրությունների «գլխավոր աղը», քանի որ թե Գորդոնը և թե Սոբչակը հայտնի են իրենց էքսցենտրիկ ու էմոցիոնալ պահվածքով և նախագահական ընտրությունների քարոզարշավը Ժիրինովսկու հետ միասին կարող էին վերածել իսկական շոուի:

Հատկանշական է, որ Եկատերինան վատ հարաբերություններ ուներ նաև Քսենիայի հետ: 2008 թվականին ռուսական «Մայակ» ռադիոկայանի ուղիղ եթերում Քսենիան և Եկատերինան լեզվակռիվ էին սկսել, որի արդյունքում Գորդոնը թեև մեծ ճանաչում ձեռք բերեց, բայց հեռացվեց աշխատանքից: 

Եկատերինա Գորդոնը նաև ամուսնական կյանքում հարուստ, բայց միևնույն ժամանակ չհաջողված կենսափորձ ունի:

Ներկայիս ազգանունը Եկատերինան Ժառանգել է առաջին ամուսնուց՝ հայտնի լրագրող ու հեռուստամեկնաբան Ալեքսանդր Գորդոնից: 6 տարվա համատեղ կյանքից հետո զույգերը բաժանվեցին առանց սկանդալի, դատ ու դատաստանի:

Երկրորդ ու երրորդ ամուսինը հայտնի իրավաբան Սերգեյ Ժորինն էր: Ամուսնացան 2011 թվականի ամռանը, մեկ ամիս անց՝ ընտանեկան ծեծկռտուքի արդյունքում  Եկատերինան ուղեղի ցնցումով հայտնվեց հիվանդանոցում: Գործը հասավ ապահարզանի:

2014 թվականին Ժորինն ու Գորդոնը հաշտվեցին ու կրկին ամուսնացան, բայց մեկ ամիս անց նորից բաժանվեցին:

Չորրորդ անգամ Եկատերինան բախտը փորձեց 2017 թվականին: Նրա նոր ընտրյալը գործարար Իգոր Մացինյուկն է: 

Ինչևէ, ինքնաբացարկ հայտնելուց հետո Եկատերինա Գորդոնը որոշել է, այնուամենայնիվ, դուրս չգալ մեծ քաղաքականությունից: Մտադիր է հիմնել Սահմանադրա-ժողովրդավար նոր կուսակցություն, որի նպատակն է լինելու պաշտպանել ՌԴ Սահմանադրությունը և Ռուսաստանը դարձնել «Սոցիալական պետություն»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

13:45 04.05.2025

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչները հյուրընկալվել են Ազգային ժողովում

Երեւանի եւ Հայաստանի մի շարք մարզերի ուսումնական հաստատությունների ներկայացուցիչներն այս շաբաթ հյուրընկալվել են Ազգային ժողովում: «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի սաներին ընդունել է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Արթուր Հովհաննիսյանը։ Պատգամավորը հանդիպել է նաեւ Երեւանի Սերո Խանզադյանի անվան թիվ 184 ավագ դպրոցի աշակերտների եւ ուսուցիչների հետ:Այս մասին ահյտնում են ԱԺ-ից։ «Խորհրդարանական Լիլիթ Ստեփանյանը հանդիպել է լսողության խանգարումներ […] ...

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

13:05 04.05.2025

Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի «Հայկավանի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ ...

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

12:48 04.05.2025

Գերմանիայի ՆԳՆ ապագա ղեկավարը մտադիր է իր պաշտոնավարման առաջին օրը ուժեղացնել սահմանային հսկողությունը

Գերմանիայի ապագա ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը (Քրիստոնեական սոցիալական միություն) հայտարարել է, որ նոր պաշտոնում իր առաջին օրը հրաման կտա ուժեղացնել վերահսկողությունը Գերմանիայի սահմաններին և խստացնել միգրացիոն քաղաքականությունը։ «Առաջին որոշումները կկայացվեն այս չորեքշաբթի՝ մայիսի 7-ին, պաշտոնը ստանձնելուց հետո: Սահմանային հսկողությունը կավելացվի և մուտքի մերժումների թիվը կավելանա»,- ասել է նա Bild am Sonntag թերթին տված հարցազրույցում: […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

12:30 04.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

12:19 04.05.2025

Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում բացօթյա լողավազան է կառուցվում. Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել և գրել է․ «Իջևանի կենտրոնական զբոսայգու չգործող լճակի տեղում սուբվենցիոն ծրագրով բացօթյա լողավազան է կառուցվում երեխաների համար»:   ...

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

12:10 04.05.2025

Իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ

Մայիսի 5-ին՝ ժամը 10:30-ից, Երևան-Սևան ավտոճանապարհի 21-րդ և 25-րդ կմ հատվածներում ՀՀ ՆԳՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության կողմից իրականացվելու են հարկադիր քարաթափման աշխատանքներ, այս մասին հայտնում են ՆԳՆ փրկարար ծառայությունից։ «Աշխատանքներին օժանդակելու են նաև ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի ծառայողները և «Ճանապարհների շահագործման և շինարարական» ընկերության աշխատակիցները։ Խնդրում ենք չանհանգստանալ»,-ասված է հաղորդագրության […] ...

BACK_TO_TOP