22:23 23.07.2021
ՄԱԿ-ը կոչ է անում Չինաստանին և մյուս երկրներին համագործակցել ԱՀԿ-ի՝ COVID-19-ի ծագման հետաքննության հարցում: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցչի տեղակալ Ֆարհան Հաքը:
Պատասխանելով այն հարցին, թե ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը որևէ մեկնաբանություն կտա՞ Չինաստանի՝ ԱՀԿ-ի հետ համագործակցելուց հրաժարվելու վերաբերյալ, Ֆարհան Հաքն ասել է.
«ԱՀԿ-ն ղեկավարում է այդ գործընթացին, և նրանք են պատասխանատու, թե ինչպես է կատարվում այդ հետաքննությունը: Մենք խնդրում ենք, որ բոլոր անդամ երկրները (ՄԱԿ-ի – խմբ.), այդ թվում՝ Չինաստանը, լիովին համագործակցեն ԱՀԿ-ի հետ։ Եթե ԱՀԿ-ն գտնում է, որ հետագա հետաքննություն է հարկավոր, հուսով ենք, որ բոլորը կհամագործակցեն»։
Հիշեցնենք, որ ՉԺՀ-ի հիգիենայի և առողջապահության հարցերով պետական կոմիտեի ղեկավարի տեղակալ Ցզեն Իսինը հայտարարել էր, որ Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) առաջարկած ծրագիրը կորոնավիրուսի ծագման ուսումնասիրության երկրորդ փուլի մասով պարունակում է ձևակերպումներ, որոնք չեն հարգում գիտությունը, Չինաստանը չի հետևելու դրան:
Նույն օրը Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, որ ԱՄՆ-ն հիասթափված է ԱՀԿ-ի հետաքննության երկրորդ փուլին մասնակցելուց Չինաստանի հրաժարումից, նման դիրքորոշումը վտանգավոր է համարում:
Ավելի վաղ ԱՀԿ-ի գլխավոր տնօրեն Թեդրոս Գեբրեյեսուսը հայտարարել էր, որ կազմակերպությունը պատրաստվում է SARS-CoV-2 կորոնավիրուսի ծագման ուսումնասիրման երկրորդ փուլին և թափանցիկություն է ակնկալում ՉԺՀ-ի իշխանություններից: Նա նշել է, որ առաջին փուլը բախվել է որոշակի խնդիրների։ Դրանցից մեկը նա անվանել է «տվյալների հասանելիությունը, հատկապես համաճարակի մեկնարկի մասին տվյալներին»։
Գեբրեյեսուսը նաև չի բացառել, որ կորոնավիրուսի տարածումը կարող էր «լաբորատորիայում արտակարգ պատահարի» հետևանք լինել: Ի պատասխան դրան՝ ՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել, որ ԱՀԿ-ի փորձագետները հետազոտությունների նոր փուլի ընթացքում ավելի մեծ ուշադրություն կդարձնեն այն տեսությանը, որ կորոնավիրուսը բերվել է Ուհան սառեցված մթերքների հետ, այլ ոչ թե հայտնվել լաբորատորիայից արտահոսքի հետևանքով:
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...