Գյումրիի պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
25 06 2025
  • $
    385.62
  • RUBLE
    4.93
  • 447.28
WEATHER
+24.09 oC

Գյումրիի պոլիկլինիկաներում COVID-19-ի դեմ պատվաստվողների թիվն ավելացել է

19:59 24.07.2021

Հանրապետությունում կրկին նկատվում է կորոնավիրուսով վարակվածության դեպքերի թվի աճ: Մասնագետները սա  համարում են հանգստի սեզոնին բնորոշ ներքին տեղաշարժի հետևանք, նաև քաղաքացիները չեն պահպանում հակահամաճարակային կանոնները։ Lաբորատորիաներում ավելացել  է նաև թեստավորումների հետազոտությունների քանակը:

Գյումրիի պոլիկլինիկաներում պատվաստել ցանկացողների թիվն ավելացել է: 55-ից բարձր տարիքի, ռիսկի խմբում գտնվող խրոնիկ հիվանդներից բացի, վերջին մեկ  ամսվա ընթացքում պոլիկլինիկաներ են դիմում երիտասարդ ու միջին տարիքի քաղաքացիները, մեծ մասը  ստանում է արդեն պատվաստանյութի երկրորդ չափաբաժինը:

«Օրական մինչև 60-70 քաղաքացիների ենք  հիմա պատվաստում, ապրիլ ամսից մինչ օրս մեր պոլիկլինիկայում պատվաստել ենք մոտ 1200 քաղաքացիների, միայն հուլիս ամսվա ընթացքում 450 պատվաստում ենք արել»,-SHANTNEWS-ի հետ զրույցում ասել է Գյումրիի «Սուրբ Գրիգոր Նարեկացու» անվան պոլիկլինիկայի իմունային կաբինետի բուժքույր Մագդա  Ղազարյանը։

Պատվաստվումների դիմելիության ակտիվացմանը զուգահեռ պոլիկլինիկաներում  վերջին օրերին պատվաստանյութերի առաջին չափաբաժինների պակաս է նկատվում։ Իմուն կաբինետներում վակցինաները պահեստավորել են այն  քաղաքացիների համար, որոնք սահմանված ժամկետներում պետք է ստանան երկրորդ չափաբաժինը։

«Մինչև մենք վստահ չլինենք, որ հաջորդ խմբաքանակը երկիր կմտնի և մեզ կհասնի ժամանակին, այսինքն՝ արդեն պատվաստվածների մոտ չպետք է պատվաստումը ուշանա, մենք եղած պատվաստանյութը  պահում ենք։ Որ ասում են չկա, ամեն ինչ կա, պարզապես դրանք պահված են երկրորդ պատվաստանյութը ստացողների համար»,- SHANTNEWS-ի հետ զրույցում պարզաբանել է  ՀՎԿԱԿ Շիրակ մասնաճյուղի փոխտնօրեն Արմինե Անդրյանը։

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի Շիրակ մասնաճյուղը առաջիկա օրերին մարզի բոլոր  բուժհաստատություններին կբաժանի պատվաստանյութերի նոր խմբաքանակ։

Նոր հանձնարարականով, մինչև  ուսումնական տարվա  մեկնարկը, կպատվաստվեն  մարզի բոլոր 160 դպրոցների և 51 մանկապարտեզների  աշխատակիցները։Առաջիկայում կպատվաստվեն նաև ոստիկաններն ու զինվորական երդման արարողությանը մեկնող քաղաքացիները։ Մինչ այս թեստավորվել են ճամբար մեկնող  7-13 տարեկան բոլոր երեխաները։

«Շիրակի մարզում 7-13 տարեկան շուրջ 48օ ճամբարականներ ենք մենք թեստավորել պետպատվերի շրջանակներում, չունեցանք ոչ մի դրական արդյունք»,-նշել է Արմինե Անդրյանը։

Թեստավորումների  թիվն ավելացել է նաև արտագնա և ներգնա տուրիզմով պայմանավորված։ Անցած 7 ամիսների ընթացքում մարզում կատարվել է 10․481 թեստավորում, հաստատվել է 3015 դրական դեպք։ Հանրապետությունից մեկնող կամ ժամանող բոլոր քաղաքացիների համար թեստավորումը պարտադիր է, եթե քաղաքացին չունի պատվաստումը հավաստող սերտիֆիկատ կամ QR կոդ հավելվածում հաստատող տվյալներ։

Համաճարակաբանների կանխատեսումները հիմնված են նաև սովորաբար աշնանը սպասվող  վիրուսների ակտիվացմամբ, ըստ այդմ, ինչպես ամբողջ աշխարհում, այստեղ էլ սպասվում համավարակի չորրորդ ալիք։ Իսկ հարևան պետությունների հետ սերտ շփումը հաշվի առնելով, ենթադրվում է, որ այս անգամ  մասնագետները գործ կունենան վիրուսի նոր ու առավել վտանգավոր շտամի հետ։ Այս պահին մարզի միջին ծանրության ու ծանր հիվանդները  բուժում են ստանում մայրաքաղաքի կլինիկաներում։

 «Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

12:00 25.06.2025

SHANTNEWS

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

11:57 25.06.2025

Գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը երկրորդ տեղն է զբաղեցրել Մումբայի մրցաշարում

Հայաստանը ներկայացնող գյումրեցի գրոսմայստեր Մամիկոն Ղարիբյանը Հնդկաստանի Մումբայ քաղաքում ավարտված Aurionpro Mumbai International Grandmaster Chess Tournament 2025 միջազգային մրցաշարում երկրորդ տեղն է զբաղեցրել։ 20-ամյա շախմատիստը վերջին` 9-րդ տուրում սպիտակ խաղաքարերով հաղթել է հնդիկ Նելոպտալ Դասին ու մրցաշարն ավարտել 8 միավորով։ Մրցաշարի հաղթող է դարձել մեկ այլ հնդիկ շախմատիստ Լալիթ Բաբուն, որը նույնպես 8 միավոր է […] ...

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

11:46 25.06.2025

Այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք․ Էկոնոմիկայի նախարար

Միայն երեկ Հայաստանից ծիրանով բեռնված 96 բեռնատար մտել է ՌԴ։ «Ընդհանուր առմամբ հունիսի 1-ից մինչև 24-ը մեր ծիրանով բեռնված 598 մեքենա հատել է ՌԴ մաքսային սահմանը։ Այսպիսով արձանագրում եմ, որ այս պահին ծիրանի արտահանման հետ կապված խնդիրներ չունենք»,-Ֆեյսբուքի իր էջում գրել է ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը։ ...

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

11:35 25.06.2025

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է

Հյուսիս-հարավի Տրանշ-2-ի (Աշտարակ-Թալին) 34կմ վերակառուցվող հատվածում ակտիվ շինարարություն է։ Տարբեր տեղամասերում կատարվում են տարբեր բնույթի աշխատանքներ՝ հողային, արհեստական կառուցվածքների հետ կապված, պատվածքի խճային հիմքի կառուցում, ասֆալտբետոնե ծածկի երկրորդ շերտի տեղադրում, աշխատանքներ դաշտամիջյան հատվածներում և այլն։ Շինարարության մեջ ներգրավված են մեծաթիվ մեքենամեխանիզմներ։ Վերակառուցման արդյունքում ունենալու ենք 4 երթևեկելի գոտիով 100կմ-ժամ հաշվարկային արագությամբ 1-ին տեխնիկական կարգի ժամանակակից […] ...

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

11:20 25.06.2025

Թիկնիզյանը բացեց գոլերի հաշիվը «Ցրվենա Զվեզդայում»

Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանն առաջին գոլն է խփեցլ «Ցրվենա Զվեզդայում»։ Ընկերական խաղում գեղեցիկ հարվածով նա գրավել է Չեռնոգորիան ներկայացնող «Սուտյեսկայի» դարպասը։ 26-ամյա ֆուտբոլիստը մեկնարկային կազմում է եղել, իսկ մրցակցի դարպասը գրավել է 23-րդ րոպեին, բացելով խազի հաշիվը։ «Ցրվենա Զվեզդան» հաղթել է 5-0 հաշվով։   ...

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

11:07 25.06.2025

Տարադրամի փոխարժեքները հունիսի 25-ին

Shantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 384 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 387 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 443 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 451 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4.98 դրամ:   ...

BACK_TO_TOP