15:24 26.07.2021
Տարիներ ի վեր ԱՀԿ-ն իրականացնում է ծխելը դադարեցնելուն ուղղված մի շարք ծրագրեր, սակայն, 2000 թ․-ից հետո աշխարհում ծխողների քանակը գրեթե անփոփոխ է մնացել՝ մոտ 1 մլրդ մարդ։ Այսպիսով, հարց է առաջանում՝ արդյոք ԱՀԿ-ի կողմից իրականացվող քայլերը բավարար են՝ ծխողներին օգնելու հրաժարվել այդ սովորությունից։
Մասնագետները քննադատում են ԱՀԿ որդեգրած քաղաքականությունը
Այս տարի ԱՀԿ-ն մեկնարկեց մեկ տարի տևողությամբ մի նոր ծրագիր, որի նպատակն է մոտ 100 մլն ծխողների օգնել դադարեցնել ծխելը՝ տարբեր միջոցներ գործի դնելով, այդ թվում նաև առցանց խորհրդատվություն տրամարդելով։ Այնուամենայնիվ, անգամ լավագույն թերապիան անցնող ծխողները որոշ ժամանակ անց վերադառնում են այդ վնասակար սովորությանը։
Վերոնշյալ ծրագիրը սուր քննադատության է արժանացել ոլորտի մասնագետների և վնասի նվազեցման ուղղությամբ աշխատող ակտիվիստների կողմից, ովքեր հաճախ են նշում, որ ԱՀԿ-ն խնդրին առնչվող ռիսկերը ճիշտ չի ներկայացնում հանրությանը և թերագնահատում է պակաս վնասակար այլընտրանքների դերը՝ անտեսելով գիտական ուսումնասիրությունների արդյունքները։ ԱՀԿ քաղաքականությունը քննադատող մասնագետները նշում են, որ կազմակերպությունը չի գործում հանրային առողջապահության շահերից ելնելով։
Ցավալի է, որ ԱՀԿ-ն հաճախ չի ընդունում տեխնոլոգիաների առանցքային դերը վնասի նվազեցման հարցում։ Մինչդեռ, ըստ Հնդկաստանի առողջապահության նախարարության գնահատման՝ յուրաքանչյուր օր ծխելու պատճառով գրանցվող մահերի քանակը կարող է մինչև 50 %-ով նվազեցվել, եթե նորարարական տեխնոլոգիաներն առավել լայն կիրառում ունենան հակածխախոտային պայքարի շրջանակներում։
Վնասի նվազեցումը և նորարարական տեխնոլոգիաները
Մասնավորապես, էլեկտրոնային սիգարետներն ու ծխախոտի տաքացման համակարգերը կարող են օգնել ծխողներին աստիճանաբար հրաժարվել ծխելուց՝ նախնական շրջանում անցում կատարելով պակաս ռիսկային այլընտրանքին։ Վնասի նվազեցման տեխնոլոգիաների նպատակն է պակաս վնասակար նիկոտինային արտադրանք օգտագործելու հնարավորություն ստեղծել այն ծխողների համար, ովքեր չեն կարողանում միանգամից հրաժարվել ծխելուց։
Մեր օրերում իրականացված մի շարք ուսումնասիրություններ հաստատում են վնասի նվազեցման քաղաքականության արդյունավետությունը։ 2018 թ․ ոլորտով զբաղվող գիտնականները փաստեցին, որ նիկոտինի օգտագործումը նվազագույնի հասցնելով հնարավոր է հասնել նրան, որ մեկ տարում ծխելուց հրաժարվի 5 մլն ծխող, իսկ 5 տարում՝ 13 մլն: ԱՀԿ-ի կողմից անտեսվում է նաև այն, որ ԱՄՆ Սննդի և դեղամիջոցների վարչությունը և Մեծ Բրիտանիայի հանրային առողջապահության վարչությունը պաշտոնապես հայտարարում են, որ ծխախոտի տաքացման համակարգերը և էլեկտրոնային սիգարետները նվազեցնում են ծխախոտի հասցրած վնասը մինչև 90 %-ով։
Ուրախալի է այն փաստը, որ մի շարք երկրներում ներկայումս հաջողությամբ կիրառվում է վնասի նվազեցման քաղաքականությունը։ Մասնավորապես, անծուխ արտադրանքի օգտագործումը քաջալերելու շնորհիվ Շվեդիայում չափահասների շրջանում ծխողների տեսակարար կշիռը հասել է 7%-ի, որն ամենացածր ցուցանիշն է աշխարհում։ Մեկ այլ օրինակ է Ճապոնիան, որտեղ վերջին 5 տարում գրանցվում է սիգարետի սպառման կտրուկ նվազում՝ ծխախոտ տաքացման համակարգերի՝ շուկա մուտք գործելու շնորհիվ։
22:01 25.06.2025
Երկրաշարժ Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտքՀունիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 21:35-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 17։35-ին) ՀՀ ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.16⁰ և արևելյան երկայնության 45․25⁰ աշխարհագրական կոորդինատներով Հայաստան՝ Գեղարքունիքի մարզի Մարտունի քաղաքից 5 կմ հյուսիս-արևմուտք, օջախի 10 կմ խորությամբ, 1․9 մագնիտուդով երկրաշարժ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 2-3 բալ: Երկրաշարժը […] ...
21:53 25.06.2025
Ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար․ Ծառուկյանի պատասխանը ՏոպուրիայինUFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը X սոցիալական ցանցի իր էջում պատասխանել է Իլիա Տոպուրիային: Վերջինս քննադատել էր Ծառուկյանին իր և Չարլզ Օլիվեյրայի սպասվող մենամարտում բրազիլացուն փոխարինողի դերում լինելու համար: «Ավելի լավ է աղոթես, որ Չարլզին ոչինչ չպատահի, քանի որ ես ամենաբարդ մրցակիցն եմ քո համար այս դիվիզիոնում: Կա պատճառ, թե ինչու ես դու այդ գոտու համար […] ...
21:48 25.06.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 26-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Տիգրան Մեծի պող. 23-31 շենքեր, Արհեստավորների փ. 3-14 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հնդկաստանի փ. 4, 4/13, 4/17 շենքեր, Ձորափի փ. 40, 40/13 ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ […] ...
21:46 25.06.2025
ՃՏՊ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհին․ կան տուժածներՀունիսի 25-ին, ժամը 18:58-ին Շիրակի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջաջուռի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Գյումրի-Վանաձոր ավտոճանապարհի 17-րդ կմ-ին «Toyota» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից, գլորվել և հայտնվել […] ...
21:37 25.06.2025
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄԷ փոխվարչապետ, շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ-ից։ «Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային կայունության և անվտանգության հարցեր։ Նախարար Միրզոյանը և շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել Հարավային Կովկասում և Մերձավոր Արևելքում խաղաղության ապահովմանն ուղղված ջանքերի […] ...