Դասական վոկալ երաժշտության համերգ. «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Դասական վոկալ երաժշտության համերգ. «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ»

16:59 28.07.2021

ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ Միջազգային ստեղծագործական միավորում «Արվեստ» ՀԿ-ն (նախագահ՝ Էրվին Ամիրյան) օգոստոսի 2-ին՝ ժամը 19:00-ին, Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կանցկացնի դասական վոկալ երաժշտության համերգ՝ «Մեկ հայրենիք՝ մեկ մշակույթ» խորագրով:
Համերգին ելույթ կունենան ազգությամբ եզդի մեներգչուհի Դիանա Ամիրյանը (սոպրանո, Գերմանիա) և ազգությամբ քուրդ մեներգչուհի Յուլիա Կարատաշը (սոպրանո, Գերմանիա), նվագակցող՝ Գայանե Թորոսյան:
Ծրագրում կհնչեն արիաներ և ռոմանսներ՝ հայ (Է․ Միրզոյան, Ա․ Սպենդիարյան) և եվրոպական կոմպոզիտորների (Շուբերտ, Կաչինի, Ջովանի, Հենդել, Գլյուկ) ստեղծագործություններից: Համերգը բաղկացած է երկու բաժնից. առաջին հատվածում, ի նշանավորումն անվանի հայ կոմպոզիտորներ Էդվարդ Միրզոյանի 100-ամյա և Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյա հոբելյանների, կհնչեն նրանց ստեղծագործություններից։ Համերգի երկրորդ հատվածում կհնչեն Կոմիտաս Վարդապետի հայերեն և օտար լեզուներով գրառած երգերը: Համերգը կվարի դերասան Արեն Խաչատրյանը:
Նշենք, որ Դիանա Ամիրյանը գերազանցությամբ ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Հետագայում ուսումը շարունակել է նույն բուհի ասպիրանտուրայում` պրոֆեսոր Տաթևիկ Սազանդարյանի դասարանում: Մենահամերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում: Դ. Ամիրյանը Գերմանիայում հիմնել է սեփական վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ: 2019 թ. արժանացել է Դյուսբուրգ քաղաքի հատուկ մրցանակի` երկարամյա մանկավարժական գործունեության և երգարվեստում մեծ ավանդի համար:
Յուլիա Կարատաշն ավարտել է Վուպերտալի (Գերմանիա) կոնսերվատորիայի դասական մեներգեցողության բաժինը: Մենահամերգներով հանդես է եկել եվրոպական մի շարք երկրներում: Գերմանիայում hիմնել է իր վոկալ-ստուդիան, որտեղ էլ մինչ օրս դասավանդում է դասական վոկալ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP