Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատարն Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+19.09 oC

Էկոնոմիկայի փոխնախարարի պաշտոնակատարն Իտալիայում մասնակցում է Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին

15:31 29.07.2021

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալի պաշտոնակատար Արման Խոջոյանը հուլիսի 25-ին աշխատանքային այցով մեկնել է Իտալիայի Հանրապետություն՝ Միացյալ ազգերի կազմակերպության 2021 թվականի Պարենային համակարգերի նախագագաթնաժողովին մասնակցելու նպատակով։ Այս մասին հայտնում են նախարարությունից։

Հայաստանից միջոցառմանը մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանը։ Նախագագաթնաժողովի նպատակն է ներկայացնել պարենային համակարգերի վերափոխման վերաբերյալ ողջ աշխարհում գործող փաստերի վրա հիմնված և գիտական ամենավերջին մոտեցումները, գործողությունների կոալիցիաների միջոցով գործարկել մի շարք նոր հանձնառություններ և մոբիլիզացնել նոր ֆինանսավորում ու գործընկերություն։

Նախագագաթնաժողովին նախորդել են ազգային աշխատաժողովները, որոնք նվիրված են եղել անվտանգ սննդի ապահովմանը, էկոլոգիապես մաքուր ապրանքների լայնածավալ արտադրության խթանմանը, հաճախ փոփոխվող տնտեսական միջավայրին դիմակայելու կարողությունների ուժեղացմանը, ինչպես նաև այն միջոցառումներին, որոնք կօգնեն մեզ հիմնել պարենային կայուն համակարգեր՝ ապահովելով ներառական տնտեսական զարգացում։

Նախագագաթնաժողովը մեկ հարկի տակ է համախմբել հազարավոր երիտասարդների, ֆերմերների, քաղաքացիական հասարակության, գիտնականների, մասնավոր հատվածի, գյուղատնտեսության, բնապահպանության, առողջապահության, սննդամթերքի ոլորտների ներկայացուցիչների ավելի քան 140 երկրներից։ Այցի շրջանակում հուլիսի 27-ին Արման Խոջոյանը և տարբեր երկրների նախարարներ ու փոխնախարարներ մասնակցել են կլոր-սեղան քննարկմանը, որը կրում էր «Սննդի համակարգերի վերափոխում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար. դիմագրավելով մարտահրավերներին» խորագիրը։ Այն նվիրված էր ազգային և տարածաշրջանային սննդի համակարգերի վերափոխման ուղիների ուսումնասիրմանը։

Հանդիպման ընթացքում տարբեր երկրների գյուղատնտեսության նախարարները միմյանց հետ կիսվել են իրենց փորձով, նշել իրենց առաջնահերթությունները, վերլուծել իրենց դիրքորոշումների նմանություններն ու տարբերությունները: Քննարկման ընթացքում հատուկ անդրադարձ է կատարվել երկրներում սննդի համակարգերի վերափոխման անհրաժեշտությանը։ «Հաճախ մենք կարծում ենք, որ այն մարտահրավերները, որոնց առերեսվում ենք, վերաբերում են միայն մեր երկրին: Մինչդեռ, երբ մենք ունկնդրում ենք մեր գործընկերներին, ապա հասկանում ենք, որ բոլոր երկրներում առկա մարտահրավերները հիմնականում նույնն են՝ չնչին տարբերություններով։ Ուստի՝ շատ կարևոր է հավաքական ջանքերի գործադրումը, ինչպես նաև նման միջոցառումների կազմակերպումը, փորձի փոխանակումը և արդյունքում այս ուղղությամբ ընդհանուր ռազմավարության մշակումը»,- իր խոսքում նշել է Արման Խոջոյանը։

Ներկայացնելով Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում առավել արդիական մարտահրավերները՝ Արման Խոջոյանը ընդգծել է ջրային ռեսուրսների խնայողության նպատակով ոռոգման ոլորտում բարեփոխումների անհրաժեշտությունը։ Արման Խոջոյանը նաև նշել է, որ վերափոխման ուղիներ պետք է մշակվեն Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը բարձրացնելու նպատակով՝ հավելելով, որ Հայաստանում աշխատանքի արտադրողականությունը ժամում մոտ 5 ԱՄՆ դոլար է, մինչդեռ ԵԱՏՄ անդամ երկրներում այդ ցուցանիշը կազմում է շուրջ 12 ԱՄՆ դոլար, իսկ ԵՄ անդամ երկրներում` շուրջ 43 ԱՄՆ դոլար։ Նախարարի տեղակալն իր ելույթում կարևորել է գյուղատնտեսության բնագավառում մարդկային կապիտալի, մասնագիտական գիտելիքների, որակյալ կրթության և երիտասարդների ներգրավման մեծ դերը տնտեսական աճի ապահովման հարցում։

Արման Խոջոյանը ունեցել է մի քանի այլ ելույթներ` ներկայացնելով Հայաստանի սննդի համակարգերի վերափոխման ճանապարհային քարտեզը, ինչը թույլ կտա դիմակայել գլոբալ մարտահրավերներին, այդ թվում՝ կլիմայի փոփոխությանը, անհավասարության աճին, սննդային անվտանգությանն առնչվող խնդիրներին և թերսնմանը։ Այցի ընթացքում նախարարի տեղակալը ունեցել պաշտոնական մի շարք այլ հանդիպումներ ու քննարկումներ, որոնք ապագայում համատեղ ծրագրերի՝ կյանքի կոչման մեծ ներուժ ունեն: Գագաթնաժողովի շրջանակում 2020 թվականից պարբերաբար անց են կացվում առցանց հանդիպումներ, հանրային ֆորումներ, որոնց ընթացքում բարձրացված խնդիրներն ու դրանց լուծման հնարավոր տարբերակները կամփոփվեն, իսկ անդամ երկրները կուսումնասիրեն ներկայացված լավագույն գաղափարների գործարկման հնարավորությունները։ Նախագագաթնաժողովին կհաջորդի Պարենային համակարգերի գագաթնաժողովը, որը կկայանա սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հետ համատեղ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

23:59 06.07.2025

BRICS-ի առաջնորդները կոչ են արել Իսրայելին դուրս բերել զորքերը Սիրիայից

Ռիո դե Ժանեյրոյում կայացած գագաթնաժողովից հետո ընդունված հայտարարության մեջ BRICS պետությունների ղեկավարները վերահաստատեցին իրենց հավատարմությունը Սիրիայի անկախությանը, ինքնիշխանությանը և տարածքային ամբողջականությանը և կոչ արեցին Իսրայելին դուրս բերել իր զորքերը երկրից։ «Մենք վերահաստատում ենք մեր հավատարմությունը Սիրիայի ինքնիշխանությանը, անկախությանը, միասնությանը և տարածքային ամբողջականությանը»,-ասվում է հռչակագրում։ Տեքստում նաև կոչ է արվում Իսրայելին անհապաղ դուրս բերել իր զորքերը […] ...

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

23:40 06.07.2025

Եգիպտոսի վարչապետը կոչ է արել BRICS-ին առաջընթաց գրանցել ազգային արժույթներով հաշվարկների հարցում

BRICS երկրները պետք է առաջընթաց գրանցեն ազգային արժույթներով հաշվարկների հարցում, հայտարարել է Եգիպտոսի վարչապետ Մոստաֆա Մադբուլին։ ԲՐԻԿՍ-ի տասնյոթերորդ գագաթնաժողովը տեղի է ունենում Ռիո դե Ժանեյրոյում հուլիսի 6-7-ը։ Բրազիլիա մեկնած ռուսական պատվիրակությունը գլխավորում էր Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։ «Մենք պետք է առաջընթաց գրանցենք ազգային արժույթներով ֆինանսական հաշվարկներում՝ համապատասխան BRICS-ի միջսահմանային հաշվարկների նախաձեռնությանը, և ավելացնենք […] ...

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

23:18 06.07.2025

Բրազիլիայի նախագահը կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը

Բրազիլիայի նախագահ Լուիս Ինասիո Լուլա դա Սիլվան կոչ է արել ընդլայնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ որպես մշտական ​​անդամներ ներառելով ասիական, աֆրիկյան և լատինաամերիկյան պետություններին։ «Մեր առջև ծառացած վստահության ճգնաժամը հաղթահարելու համար մենք պետք է խորապես փոխենք ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը։ Այն դարձնենք ավելի լեգիտիմ, ներկայացուցչական, արդյունավետ և ժողովրդավարական։ Ներառենք նոր մշտական ​​անդամներ Ասիայից, Աֆրիկայից, Լատինական Ամերիկայից և […] ...

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

23:00 06.07.2025

Ըմբշամարտիկ Սարգիս Բեգոյանը՝ Եվրոպայի չեմպիոն

Իտալիայում ընթացող մինչև 20 տարեկանների ազատ ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Սարգիս Բեգոյանը (61 կգ) նվաճեց ոսկե մեդալ։ Եզրափակիչ գոտեմարտում Բեգոյանը մրցեց Ռուսաստանի ներկայացուցչի՝ Ադլան Սայտիևի հետ։ Այս մասին տեղեկացնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան:   ...

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

22:40 06.07.2025

Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում

ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը ամփոփել է անցած աշխատանքային շաբաթը նախարարության ենթակա կառույցներում․ «Անցած աշխատանքային շաբաթը Շրջակա միջավայրի նախարարության ենթակա կառույցներում ՀՀ ՇՄՆ էկոպարեկային ծառայությունում Ծառայության պետ Վլադիմիր Կիրակոսյանի գլխավորած աշխատանքային խումբը մասնակցել է Սյունիքի մարզային վարչության Կապանի տեղամասում տեսուչների երդմնակալության հանդիսավոր արարողությանը: Աշխատանքային այցով եղել են Սյունիքի մարզպետարանում. կողմերը վերահաստատել են համագործակցության իրենց հանձնառությունը։ Կիրակոսյանը […] ...

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

22:20 06.07.2025

Պուտին. Լիբերալ գլոբալիզացիան սպառել է իր օգտակարությունը, մինչդեռ BRICS-ը աճ է ցույց տալիս

Արևմուտքի կողմից ձևավորված գլոբալիզացիայի լիբերալ մոդելը սպառել է իր օգտակարությունը, և գործարար գործունեության տեղափոխումը զարգացող երկրներ խթանում է հզոր տնտեսական աճ, այդ թվում՝ BRICS-ում: Սա նշել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը՝ ասոցիացիայի գագաթնաժողովում տեսակապի միջոցով ելույթ ունենալով: «Գլոբալ տնտեսական կարգի փոփոխությունը շարունակում է թափ հավաքել։ Ամեն ինչ ցույց է տալիս, որ լիբերալ գլոբալացման մոդելը հնանում […] ...

BACK_TO_TOP