17:29 12.07.2018
Քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ անչափահասի դանակահարության դեպքի առթիվ։
Քննչական կոմիտեից հայտնում են, որ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի հանգամանքները, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը. նա ևս անչափահաս է։
Հիշեցնենք, որ հուլիսի 11-ին՝ գիշերը ժամը 2-ն անց 15-ին, «Դիլիջան» բժշկական կենտրոնից ոստիկանության Դիլիջանի բաժին ահազանգ է ստացվել այն մասին, որ «կրծքավանդակի թափանցող և գոտկային շրջանի ձախ կողմի ծակած վերք, պնևմաթորակ» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել Դիլիջան քաղաքի անչափահաս մի բնակիչ՝ ծնված 2001թ.:
Դեպքի առթիվ նույն օրը քննչական կոմիտեի Տավուշի մարզային քննչական վարչության Դիլիջանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով:
Նախաքննությամբ իրականացվել են անհետաձգելի քննչական և դատավարական այլ գործողություններ, որոնց արդյունքում պարզվել է, որ հուլիսի 10-ին՝ ժամը 21-ի սահմաններում, Դիլիջան քաղաքի Գետափնյա փողոցում անչափահասների մասնակցությամբ տեղի է ունեցել վիճաբանություն, որի ժամանակ դանակահարվել է երկու անչափահաս: Նրանցից մեկը՝ 17-ամյա պատանին, ծանր մարմնական վնասվածք է ստացել, իսկ մյուսին հոսպիտալացնելու անհրաժեշտություն չի եղել. նա ստացել է համապատասխան բուժօգնություն և գնացել տուն։ Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ ենթադրյալ հանցագործություն կատարած անձը ևս Դիլիջանի բնակիչ է, ծնված՝ 2002 թվականին։ Վերջինիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել հսկողության հանձնելը:
Քրեական գործով նախաքննությունը շարունակվում է:
Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
12:10 27.07.2025
«Բարսելոնան» Կունդեի հետ համաձայնության է հասել11:51 27.07.2025
Երևանում հայտնաբերվել է տղամարդու դի․ մահվան պատճառը ձուկ բռնելիս էլեկտրահարվելն է եղելՀուլիսի 26-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Արին Բերդի փողոցի Աղվեսասարի հարևանությամբ գտնվող լճին հարակից տարածքում դի կա։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել ոստիկանները, տեղում պարզվել է, որ ստացված օպերատիվ տեղեկությունը հավաստի […] ...
11:31 27.07.2025
Լարսը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
11:20 27.07.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 28-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Սյունիքի մարզի Կապան քաղաքի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից։ ...
11:09 27.07.2025
Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համարՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 41-42-րդ կմ-ի հատվածը փակ է բեռնատարների համար, միակողմանի երթևեկելի՝ մարդատար տրանսպորտային միջոցների համար։ Ըստ Ճանապարհային դեպարտամենտի՝ ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված՝ հուլիսի 4-ից Մ-1 միջպետական ճանապարհի (Երևան-Գյումրի) կմ38+030 հատվածից (Ուջանի մոտից) երթևեկությունը կտեղափոխվի Հյուսիս-հարավի նորակառույց ճանապարհ։ ...
10:58 27.07.2025
«Միլանը» պատրաստվում է խոշոր տրանսֆեր իրականացնել«Միլանը» մոտ է «Բրյուգեի» կիսապաշտպան Արդոն Յաշարիին ձեռք բերելուն։ Այս մասին գրում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։ Ակումբների բանակցությունները վերջին փուլում են. «Միլանը» շվեյցարացի ֆուտբոլիստի տեղափոխության համար կվճարի 38 միլիոն եվրո։ 22-ամյա ֆուտբոլիստը իտալական ակումբի հետ 5 տարվա պայմանագիր է համաձայնեցրել։ Յաշարին «Բրյուգե» է տեղափոխվել 2024թ. ամռանը, 52 խաղում խփել է 4 գոլ, կատարել 6 գոլային […] ...
10:42 27.07.2025
Վանաձորով և Դիլիջանով մայրուղիները լավ վիճակում են օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ. վարչապետՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հիմա ո՜վ է հիշում ինչպիսին էին Երեւան-Բագրատաշեն մայրուղիները Հեղափոխությունից առաջ։ Ավելի լավ, որ դա չի էլ հիշվում։ Իսկ եւ՛ Վանաձորով, եւ՛ Դիլիջանով մայրուղիները նման լավ վիճակում են առաջին հերթին աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված իրենց հարկերը վճարող քաղաքացիների շնորհիվ։ Շնորհակալ եմ։ Հ.Գ. Նույնը վստահաբար կարելի է […] ...