13:35 04.08.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության, Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի», Երևանում «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ Հայաստանի «Ռոլան Բիկով» հիմնադրամը երկու փուլով՝ օգոստոսի 2-ից նոյեմբերի 2-ը և նոյեմբերի 2-6-ն առցանց (օնլայն) ձևաչափով կանցկացնի «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային 17-րդ կինոփառատոնը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, փառատոնը կիրականացվի Երևանում, ՀՀ մարզերում, սահմանամերձ համայնքներում՝ Գավառում, Մարտունիում (Գեղարքունիքի մարզ), Իջևանում, Դիլիջանում (Տավուշի մարզ), Գորիս (Սյունիքի մարզ), Սպիտակ, Վանաձոր (Լոռու մարզ), Գյումրի (Շիրակի մարզ) և Արցախում (Ստեփանակերտ):
Միջոցառումները կանցկացվեն ամառային ճամբարներում, իսկ սեպտեմբերից նաև դպրոցներում, բուհերում և ուսումնական այլ հաստատություններում՝ առավելագույնս ներգրավելով և մասնակից դարձնելով սահմանամերձ մարզերի և Արցախից եկած երեխաներին ու պատանիներին:
Տեղեկացնենք, որ 43 երկրից ստացված 200 ֆիլմերի հայտերից փառատոնի ծրագրում ընդգրկվել է 73 ֆիլմ՝ 27 երկրից:
«Ռոլան» 17-րդ մանկապատանեկան փառատոնի շրջանակում ներկայացվել են 11 մրցութային և ոչ մրցութային անվանակարգեր. «Գրան Պրի» մրցանակը, «Լավագույն խաղարկային ֆիլմ» անվանակարգը (լիամետրաժ և կարճամետրաժ), որում որպես ժյուրի հանդես կգան «Այբ» դպրոցի աշակերտները, «Լավագույն անիմացիոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի սաներ, «Հանդիսատեսի համակրանք» անվանակարգը, ժյուրի՝ Գավառի մանկատան սաները, «Ես իրավունքներ ունեմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանի Ամերիկյան համալսարանի ուսանողները, «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» (լիամետրաժ և կարճամետրաժ) անվանակարգը, ժյուրի՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանի ուսանողներ, «Լավագույն ռուսական ֆիլմ» անվանակարգը, ժյուրի՝ Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ, «Վիշեգրադի լավագույն ֆիլմ»՝ Սպիտակի Ա. Շիրակացու անվան N 8 միջնակարգ դպրոց:
«Ռոլան» 17-րդ փառատոնի ընթացքում բացառիկ իրավունքով կցուցադրվեն բազմաթիվ միջազգային մրցանակների դափնեկիր «Միան և սպիտակ առյուծը» (ռեժիսոր՝ Ժիլ դե Մետր, Ֆրանսիա, 2018 թ.), «Աղբ» (ռեժիսոր՝ Լ. Դելլա Գրոտտա, Ֆ. Դաֆանո, Իտալիա, 2020 թ.), «Բելկան և Ստրելկան. Կարիբյան գաղտնիք» (ռեժիսոր՝ Ի. Եվլաննիկովա, Ռուսաստան, 2020 թ.), «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշար («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, Հայաստան, 2021 թ., պրեմիերա), «Բարբոսկինները ամառանոցում» (ռեժիսոր՝ Ֆ. Դմիտրիև, Ե. Գալդոբինա, 2020 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021թ.) և այլ ֆիլմեր:
Այս տարվա փառատոնի հատուկ ցուցադրություններից է «Հայկական մանկապատանեկան ֆիլմերի» հատուկ ծրագիրը, որում ներկայացված են ժամանակակից հայկական ֆիլմեր՝ «Արցախ. եռաձայն պայքար» ֆիլմաշարը («Այբ» դպրոցի ֆիլմարտադրության ակումբի աշակերտներ, 2021 թ., պրեմիերա), «Ծիածանի լեգենդը» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, Գ. Բաբայան, 2021 թ.) անիմացիոն ֆիլմը, «Անբան Հուռին» (ռեժիսոր՝ Ա. Միքայելյան, 2016 թ.) ֆիլմը, «Հարբած հավերը» անիմացիոն ֆիլմը (ռեժիսորներ՝ Ա. Միքայելյան, 2008 թ.), «Տղաս, ո՞ւր է Եփրատը» (ռեժիսոր՝ Ռ. Փաշինյան, 2016 թ.) գեղարվեստական ֆիլմը՝ նվիրված Վ. Ստեփանյանի հիշատակին:
Այս տարի ևս ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության հետ շարունակվում է արդեն ավանդական դարձած «Ռոլան» միջազգային փառատոնի համագործակցությունը: 2017 թվականից ի վեր փառատոնի մրցութային ծրագրում ընդգրկված է «Լավագույն ֆրանկոֆոն ֆիլմ» անվանակարգը: Այս տարվա մրցութային ֆիլմերի և ցուցադրությունների շարքում ընդգրկված է 11 ֆիլմ:
Երևանի «Գյոթե կենտրոնի» աջակցությամբ փառատոնի համատեղ հատուկ ծրագրերի շրջանակում այս տարի ևս կցուցադրվեն գերմանական խաղարկային և անիմացիոն ֆիլմեր, որոնք մասնակցել են բազմաթիվ միջազգային կինոփառատոնների (6 ֆիլմ): Շարունակվում է նաև ավանդական դարձած համագործակցությունը Երևանում «Գիտության և մշակույթի ռուսական կենտրոնի» հետ: «Ռոլան» 17-րդ փառատոնի շրջանակում ներկայացված է «Ռուսական ֆիլմ» անվանակարգը, ծրագրում ընդգրկված են 17 անիմացիոն և խաղարկային ֆիլմեր:
Նշենք, որ «Ռոլան» մանկապատանեկան ֆիլմերի միջազգային կինոփառատոնի նպատակն է ստեղծել նպաստավոր պայմաններ, օգտագործելով այն որպես կայուն և վստահելի միջազգային հարթակ՝ երեխաների, պատանիների և երիտասարդների համար՝ վերջիններիս ակտիվ ներգրավվածությամբ և մասնակցությամբ: Այն նաև միտված է մեղմելու պատերազմի հետևանքով առաջացած բարոյահոգեբանական վիճակն ու նպաստելու մթնոլորտի լավացմանն ու առողջացմանը:
19:10 16.08.2025
NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը՝ քննարկելու ուկրաինական կարգավորման ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման […] ...
18:55 16.08.2025
Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպումՖրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...
18:45 16.08.2025
Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականինԲելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...
18:33 16.08.2025
Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը ԱլյասկայումՂազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...
18:20 16.08.2025
Հրդեհ Ծովազարդ գյուղումՕգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է ՆեթանյահուինԴանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը քննադատել է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին՝ նրան անվանելով «խնդրահարույց» և ասել, որ Իսրայելն ավելի լավը կլիներ առանց նրա ղեկավարման։ «Այո», – դանիական Jyllands-Posten թերթին տված հարցազրույցում Ֆրեդերիկսենը պատասխանել է, թե արդյոք կարծում է, որ Իսրայելն ավելի լավ վիճակում կլինի, եթե Նեթանյահուն այլևս վարչապետ չլինի։ Նրա խոսքով՝ Իսրայելի ներկայիս կառավարությունը գործում է […] ...