2023-ին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
23 06 2025
  • $
    386.08
  • RUBLE
    4.93
  • 442.60
WEATHER
+27.09 oC

2023-ին նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում

16:00 05.08.2021

2021 թվականի հուլիսի 7-ին Երևանում իր աշխատանքները մեկնարկեց նոր Պարեկային ծառայությունը։

Ինչպես տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարությունից, այն իրականացվել է 2019 թվականին մեկնարկած ոստիկանության ոլորտի բարեփոխումների շրջանակում։

Նպատակը բարեվարք, պրոֆեսիոնալ, հայ հասարակությանը համապատասխան ծառայություններ մատուցող համայնքամետ ոստիկանության ստեղծումն էր։

Առաջին փուլի գործընթացը սկսվեց 2020 թվականի ամռանը։ Հուլիսին արդեն ստացվել էր 2 հազար 500-ը գերազանցող դիմում՝ ընդհանուր 770 տեղի համար։ Հետագայում դիմորդներն անցան IQ թեստեր, ֆիզիկական պատրաստականության ստուգում ու անհատական հարցազրույցներ։ Վերջինիս անցկացման պատասխանատու հանձնաժողովներում ներկայացված էին թե՛ համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ, թե՛ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, թե՛ միջազգային գործընկերներ և թե՛ հոգեբաններ։ Արդյունքում 2021 թվականի դեկտեմբերին 700-ից ավելի սովորողները հունվարի 18-ից սկսեցին հնգամսյա ուսուցումը։
Տեսական դասընթացին զուգահեռ, մոդուլների մեջ մտնում էր նաև առանցքային մարտավարական հմտությունների զարգացումը, որի համար Միացյալ Նահանգներից, Կանադայից, Ուկրաինայից ու Վրաստանից հրավիրված մասնագետներն իրականացրին դասընթացավարների պատրաստում։

Հաղորդակցման, ֆիզիկական պատրաստականության և բազային տակտիկական ու պաշտպանական մարտավարական հմտությունների ձեռքբերումից հետո 2021 թվականի հուլիսի 7-ին նոր Պարեկային ծառայության Երևանի ստորաբաժանումը սկսեց իր գործունեությունը։

Հիշեցնենք, որ այս պահին հայտարարված է նաև Պարեկային ծառայությունը Լոռու և Շիրակի մարզերում գործարկելու, ինչպես նաև Երևան քաղաքի Ծառայությունը նոր կադրերով համալրելու բաց մրցույթ: Իսկ մինչև 2023 թվականի առաջին եռամսյակը նոր Պարեկային ծառայությունը կգործարկվի Հանրապետության ամբողջ տարածքում։

Հասարակության հետ կապը ավելի հեշտացնելու և Պարեկային ծառայության արդյունավետությունն ապահովելու համար գործում է անհրաժեշտ տեխնիկական և ծրագրային ապահովմամբ միասնական Օպերատիվ կառավարման կենտրոն, որը գործում է 1-02 հեռախոսահամարով․ այն հասանելի է 24 ժամ՝ շաբաթվա բոլոր օրերին։

Պարեկային ծառայությունը միտված է հասարակության հետ ձեռք ձեռքի տված լուծելու քաղաքացիների առջև ծառացած խնդիրներն ու ապահովելու հասարակական կարգն ու բոլորի անվտանգությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

16:00 23.06.2025

Մեկնարկել է Ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ Ֆրանսիայի դեսպանության հետ համագործակցությամբ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության համագործակցությամբ մեկնարկել է ֆրանսերենի ուսուցիչների վերապատրաստումը՝ «Ֆրանսերենը որպես օտար լեզու․ վերապատրաստում, արդիականացում և խթանում» ծրագրի շրջանակում: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ու ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին Երևանի թիվ 29 ավագ դպրոցում ներկա են եղել վերապատրաստումներին մեկնարկին և ողջունել մասնակիցներին: […] ...

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

15:56 23.06.2025

Մալաթիայի ոստիկանները գողության դեպք են բացահայտել ու հայտնաբերել գողոնը

Հունիսի 13-ին Ոստիկանություն զանգած մայրաքաղաքի Օգանովի փողոցի 42-ամյա բնակչուհին հայտնել է, որ գողացել են երեխայի՝ շքամուտքում դրված հեծանիվը։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ գողությունը կատարել է Երևանի բնակիչ 30-ամյա մի երիտասարդ, որը հունիսի 19-ին ձերբակալվել և ներկայացվել է Համայնքային ոստիկանության Մալաթիայի բաժին։ Գողոնը հայտնաբերվել է։ 30-ամյա տղամարդն ու կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական […] ...

Արթուր Աբրահամը հանդիպել է  Յուրգեն Կլոպի հետ

15:53 23.06.2025

Արթուր Աբրահամը հանդիպել է Յուրգեն Կլոպի հետ

Պրոֆեսիոնալ բռնցքամարտի WBO վարկածով աշխարհի նախկին չեմպիոն Արթուր Աբրահամը Մալյորկայում հանդիպել է «Մայնցի», Դորտմունդի «Բորուսիայի» և անգլիական «Լիվերպուլի» նախկին գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպի հետ: «Սիրելի՛ երկրպագուներ, ցանկանում եմ ձեզ ներկայացնել իմ հաջորդ մրցակցին՝ Յուրգեն Կլոպին»,- գրել է լեգենդար Աբրահամը: ...

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

15:50 23.06.2025

18-ամյա ուղևորը մահացել է. վթար Երևան-Աշտարակ ճանապարհին

Հունիսի 20-ին՝ ժամը 3.50-ի սահմաններում, «Նիսան» մակնիշի մեքենան Երևան-Աշտարակ ճանապարհին դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել էլեկտրասյանը: 18-ամյա ուղևոր Մհեր Մ.-ն տեղում մահացել է, իսկ 28-ամյա վարորդը և 30-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է նախաքննություն: ...

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

15:44 23.06.2025

ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ

Հունիսի 16-ից 22-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 674 դեպք, որից 286-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 207, փլուզումի՝ 2, ուժեղ քամու, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, զինամթերքի հայտնաբերման՝ 4, կեղծ ահազանգի՝ 10, թունավորման, վայրի կենդանիների հարձակման՝ 9-ական, օձի նկատման՝ 52, ինքնասպանության փորձի՝ 14, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 54, ինչպես նաև՝ կենցաղային կանչի՝ 194, հրդեհի ծագման սպառնալիքի՝ […] ...

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

15:38 23.06.2025

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 24-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի  Արաբկիր վարչական շրջանի Հրաչյա Քոչարի, Ալեքսանդր Գրիբոյեդովի, Հովսեփ Էմինի, Նաիրի Զարյան, Նիկողայոս Տիգրանյան, Հովսեփ Արղության փողոցների, Կոմիտասի պողոտայի մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ...

BACK_TO_TOP