Սպիտակ կտավի և սև թելերի համադրությամբ ասեղնանկարներ․գյումրեցի Մարի Մկրտչյանի  նորաոճ արվեստի մասին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+27.09 oC

Սպիտակ կտավի և սև թելերի համադրությամբ ասեղնանկարներ․գյումրեցի Մարի Մկրտչյանի  նորաոճ արվեստի մասին

19:25 14.08.2021

Սպիտակ կտավն ու միայն սև թելերի ասեղնակարը հմուտ վարպետի ձեռքում կարող են վերածվել դիմանկարների և հայտնի դեմքերին նկարագրել ավելի քան բնական։ Գյումրեցի Մարի Մկրտչյանի ասեղնանկարներն այնքան բնական են, որ  չեն տարբերվում իրական լուսանկարներից: Նկարչական կրթություն չունենալով՝ իր նոր և ուրույն արվեստն է ստեղծել։ Ասեղնանկարի  բարդ  տեխնոլոգիայի միջոցով Մարին  մարդկանց է  փոխանցում կերպարների բնականությունն ու  դիմախաղը։

Հայ մեծերի ու հայտնի մարդկանց  դիմանկարների շարքը  կտավի և հասարակ սև թելի համադրությամբ է: Սա Մարի Մկրտչյանի ստեղծած ինքնատիպ արվեստն է: Այս ոճում ամենակարևորը ստվերային  թելագծերի միջոցով ճիշտ դիմագծերի ստացումն է:

«Այստեղ շատ կարևոր է  հայացք ստանալը և ստվերացումը, որը ես ստանում եմ բարակ և հաստ թելերի համադրությամբ։ Հարթ տարածության վրա քիթ, բերան, հայացք ստանալը վրձինով ու մատիտով հեշտ է, բայց թելերով ահավոր բարդ է»,- իր աշխատանքների ստեղծման բարդություններն է ներկայացրել Մարի Մկրտչյանը։

Ասեղի ու թելի միջոցով Մարին հմտորեն արտացոլում  է դեմքի ու աչքերի արտահայտությունները։ Ձեռքերի հմուտ շարժումների շնորհիվ  Մարիի ստեղծած ասեղնանկարները չեն տարբերվում մատիտով գծանկարներից: Ինքնատիպ այս ոճը միայն նրա ստեղծագործ մտքին են պատկանում, գծապատկերներով, հազարավոր  սև թելերով  խոսուն կերպարներ ստանալու տեխնիկան մտածել է ինքնուրույն:

Միայն սև ու սպիտակի համադրությամբ չէ, որ ասեղնանկարներով պատկերներ է ստանում։ Գույնն ու թելը  կտավին հանձնելով ստանում է բնության տեսարաններ: Ձեռքի հպումով միայն կարելի է հասկանալ , որ  շրջանակի մեջ դրված բնության պատկերները  յուղաներկով կամ ջրաներկով չեն արված, այլ սովորական գույնզգույն թելերով։ Կտորների և գույնզգույն թելերի աշխարհում մեծացած աղջիկն արդեն հասուն տարիքում գտել է  կտավներ ստեղծելու  իր ձեռագիրը:

«Ես ստեղծագործում եմ ինքնուրույն, գույներ եմ ստանում տարբեր  թելերից, ոնց որ նկարիչը նկարում է վրձինով իրա ներկերի օգնությամբ, ես դա անում եմ ասեղի ու թելի միջոցով։ Սա իմ ոճն է՝ սպիտակ կտավի վրա սև թելերով նկարելը։ Որ մարդիկ գալիս և նայում են, հետո են հասկանում, որ  թելերից են աշխատանքները, մտածում են, որ ուղղակի սև մատիտ է ու սպիտակ կտավ»,- նշում է գյումրեցի ստեղծագործողը։

Ասեղի նուրբ ու դժվար աշխատանքի միջոցով Մարին  կտավի վրա վերարտադրում է Հայաստանի  քաղաքների ճարտարապետությունը։ Բծախնդիր բնավորությունն օգնել է այս արվեստում հաջողությունների հասնել։ Իսկ թերություններն ու առավելությունները բացահայտելու գործում իր խորհրդականը  հայելին է դառնում ։

«Ես, երբ որ աշխատում եմ, իմ կողքը հայելի եմ դնում, մեծ հայելի։ Եթե ինչ որ մի բան էն չեմ անում, մի փոքր աշխատանքս ինձ դուր չի գալիս, հայելու միջոցով նայում եմ, ոնց որ կողքի մարդը կնայի, այդպես եմ իմ աշխատանքներն անում, սա էլ մի փոքր գաղտնիք»,- ասում է Մարի Մկրտչյանը։

Մարիի աշխատանքները երբեք չեն կրկնվում, դրանք յուրօրինակ են ու բնօրինակ, ստեղծվում են միայն մեկ անգամ: Թելն ու ասեղը շատ փոքր տարիքից են նրան գրավել, ստեղծագործ մտքերը կտավին հանձնել է նկարչական շնորհ չունենալով, բայց կարևորը  մարդկանց  բնութագրել կարողանում է սև ու սպիտակի համադրությամբ։ Մարին  ստեղծել է իր ապրանքանիշն ու ներկայացնում է քաղաքի հյուրերին: Տարբեր երկներում նաև բազմաթիվ մրցույթների է մասնակցել, իր ստեղծած կտավները արժանացել են մրցանակների։

«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX ,ARPINET, Opticom,SHIRAK telecom , HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև  Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

19:22 16.08.2025

WSJ. Թրամփը ԵՄ առաջնորդներին հայտնել է, որ ԱՄՆ-ը պատրաստ է անվտանգության երաշխիքներ տրամադրել Ուկրաինային

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եվրոպացի առաջնորդներին հայտարարել է, որ ավելի քան նախկինում պատրաստ է Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ի կողմից ուղղակի անվտանգության երաշխիքներ, հաղորդում է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Հրատարակության տվյալներով՝ Թրամփն այս հայտարարությունն արել է եվրոպացի առաջնորդների հետ հեռախոսազրույցի ժամանակ, որը տեղի է ունեցել նրա ինքնաթիռում՝ Ալյասկայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ […] ...

NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանը

19:10 16.08.2025

NYT. Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին միանալ Զելենսկիի հետ հանդիպմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրավիրել է եվրոպացի առաջնորդներին օգոստոսի 18-ին Սպիտակ տանը Վլադիմիր Զելենսկիի հետ հանդիպմանը՝ քննարկելու ուկրաինական կարգավորման ծրագիրը, հաղորդում է The New York Times-ը՝ հղում անելով երկու բարձրաստիճան եվրոպացի պաշտոնյաների։ Հրատարակության տվյալներով՝ հրավերը ստացվել է այն բանից հետո, երբ Թրամփը եվրոպացի առաջնորդներին տեղեկացրել է օգոստոսի 15-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ իր հանդիպման […] ...

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպում

18:55 16.08.2025

Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները կանցկացնեն «կամավորների կոալիցիայի» հանդիպում

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի և Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ, կիրակի օրը տեսակապի միջոցով կանցկացնի «կամավորների կոալիցիայի» ևս մեկ հանդիպում, հաղորդում է Agence France-Presse-ը՝ հղում անելով Ելիսեյան պալատին։ Ավելի վաղ Մակրոնն ինքը հայտարարել էր կոալիցիայի առաջիկա հանդիպման մասին Ռուսաստան-ԱՄՆ գագաթնաժողովից հետո՝ առանց ամսաթիվը նշելու։ «Մակրոնը, Սթարմերը և Մերցը կիրակի օրը […] ...

Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականին

18:45 16.08.2025

Բելառուսը սպասում է ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2-ների ժամանմանը 2025 թվականին

Բելառուսը 2025 թվականին ակնկալում է ստանալ ևս չորս ռուսական Սու-30ՍՄ2 ինքնաթիռ։ Այս մասին հայտնել է հանրապետության ռազմաօդային ուժերի և հակաօդային պաշտպանության ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Անդրեյ Լուկյանովիչը։ «Իհարկե, մեր ավիապարկը անընդհատ համալրվում է։ Ընդամենը երկու օր առաջ մենք ստացանք նորագույն Սու-30ՍՄ2 ինքնաթիռների ևս մեկ խմբաքանակ։ Մենք նաև ստացանք 12 նորագույն ինքնաթիռ՝ Մի-35Մ ուղղաթիռներ։ Եվ այս տարի […] ...

Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը Ալյասկայում

18:33 16.08.2025

Ղազախստանը ողջունել է Պուտին-Թրամփ հանդիպումը Ալյասկայում

Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի՝ Ալյասկայում կայացած գագաթնաժողովը՝ որպես Ուկրաինայի հարցով ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ, շաբաթ օրը հայտարարել է Ղազախստանի նախագահի մամուլի ծառայությունը։ «Ղազախստանը ողջունում է Ռուսաստանի և Միացյալ Նահանգների նախագահների հանդիպումը Անքորիջում՝ որպես Ուկրաինայի վերաբերյալ ամենաբարձր մակարդակով բանակցային գործընթացի սկիզբ», – ասվում է մամուլի ծառայության Telegram […] ...

Հրդեհ Ծովազարդ գյուղում

18:20 16.08.2025

Հրդեհ Ծովազարդ գյուղում

Օգոստոսի 16-ին, ժամը 12։04-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ծովազարդ գյուղի Զորավար Անդրանիկի փողոցում այրվում է կուտակած անասնակեր։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։10-ին, մարվել՝ 14։48-ին։ Այրվել են տան բակում կուտակած մոտ 400 հակ անասնակեր և […] ...

BACK_TO_TOP