18:13 17.08.2021
Արփի և Աշոցք խոշորացված համայնքների բնակիչները դժգոհում են «Արփի լիճ» ազգային պարկի հաշվեկշռում գտնվող խոտհարքների բաժանման գործընթացից: Բնակիչները բողոքում են, որ ազգային պարկի արգելոցային ու սահմանամերձ գոտիներում գտնվող հողատարածքներն այս տարի բաշխվել են անհավասարաչափ, շատերը զրկվել են խոտհունձ կատարելու և անասնակեր կուտակելու հնարավորությունից: Խոտհարքներից զրկվել են նաև այն գյուղացիները, որոնք վարձակալական հիմունքներով տարիներ շարունակ տնօրինել են ազգային պարկի տարածքում եղած հողակտորները:
«Դիմել ենք, ասել են՝ հող չկա ազատ։ Ես շատ չեմ ուզել, ընձի 10 հեկտար էղնի, հերիք է, ես ուրիշների պես չեմ ասում՝ 40-50 հեկտար տան, թող բոլորին հավասարաչափ բաշխեն»։
«Մեկը թող չքաղի 100 հեկտար, մյուսը՝ ոչ մի բան, գոնե բոլորին էլ հատկացնեն, բոլորն էլ ունենան։ Մեկը չհնձի տեղում վաճառի, մյուսն էլ խոտի պակասի պատճառով իրա անասունները վաճառի»։
«Նախորդ տարի 30 հեկտարի համար դիմում էի գրել, հատկացրին 10 հեկտար, այս տարի էլ դիմումս գրել եմ, որ գոնե նույն տարածքը հատկացնեն, քաղեմ, բայց դա էլ չեն տվել, իսկ իմ անասնագլխաքանակը շատացել է, կանգնել եմ խնդրի առաջ, ստիպված պետք է անասունները մորթեմ»։
Իրենց դժգոհություններն էին ներկայացնում խոտհարքներից զրկված գյուղացիները։ Բողոքների շարքում էին նաև նրանք, ովքեր վարձակալական հիմունքներով տարիներ շարունակ տնօրինել են ազգային պարկի տարածքում եղած հողակտորները:
Արփի լճի տարածքի 9 գյուղերի համայնքապատկան հողատարածքների մեծ մասը 2011 թվականին է կառավարության որոշմամբ փոխանցվել «Արփի լիճ» ազգային պարկի հաշվեկշիռ: Ըստ ուսումնասիրությունների, այդ տարածքներում հայտնաբերվել են եզակի թռչնատեսակներ և դրանց պահպանության, բնական աճի համար պետք էր ստեղծել արգելոցային հարմարավետ միջավայր:
Ազգային պարկի ընդհանուր տարածքը այժմ 21 հազար հեկտար է, որի կեսից ավելին արոտավայրերն ու խոտհարքներն են։ Դրանք խոտհունձ կազմակերպելու համար գյուղացիներին տրամադրվում է վարձակալական հիմունքներով: Կան վարձակալներ, որոնք նախկին գյուղապետարանների հետ ունեն կնքած երկարաժամկետ պայմանագրեր, մյուս հողատարածքները բնակիչներին է բաշխվում կարճաժամկետ պայմանագրերով:
Գյուղացիները դժգոհում են, որ ազգային պարկի տարածքում մի քանիսին հատկացվել է տասնյակ, նույնիսկ հարյուրավոր հեկտար հող և, ըստ նրանց, խոտհարք ունենալու համար բարեկամական ու ընկերական կապերով են առաջնորդվել: «Արփի լիճ» ազգային պարկի տնօրինությունը գյուղացիների ասածները անհիմն է համարում։ Բողոքով պարկի տարածք եկածներին ՊՈԱԿ-ի պատասխանատուները հանդիպում չունեցան։ Տնօրենի տեղակալը նշեց, թե ընդունելության հատուկ օրեր ունեն և հողօգտագործողներին պարզաբանումներ կտան այդ ժամանակ։
«Էս տարի չի տրամադրվել, քանի որ նախորդ տարի փորձեցինք տրամադրել, բայց ունեցանք շատ բողոքներ արգելոցային գոտում խոտհունձ իրականացնողներից, մարդկանց դաշտերն էին անօրինական քաղում։ Այս տարի էլ հանձնաժողովը որոշեց այդ գյուղացիներին խոտհարքներ չտրամադրել»,- Shantnews.am-ի թղթակցին պարզաբանումներ է տվել «Արփի լիճ» ազգային պարկ ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Արտակ Ֆարզադյանը։
Պարզվում է, ազգային պարկի հողակտորները բաժանելու գործառույթը պատկանում է հանձնաժողովին, որում, ՊՈԱԿ-ի 8 աշխատակիցներից բացի, ընդգրկված են Արփի և Աշոցք խոշորացված համայնքների ղեկավարները: Նույն հանձնաժողովի որոշմամբ է նաև, որ խոտհարքներ այս տարի չեն տրամադրվել այն գյուղացիներին ու ֆերմերներին, որոնք նախորդ տարիներին վարձակալական պայմանագրերով օգտագործել են հողերը:
Ազգային պարկի հողերը, որպես վարձակալական տարածքներ, գյուղացիներին աճուրդային կարգով չեն տրամադրվում, սահմանամերձ ուղեկալների տարածքում ևս 1045 հեկտար խոտհարք կա, որտեղ այս տարի հողակտորները դեռ բաժանված չեն։
«Արգելոցային գոտու սահմանամերձ հատվածում ոչ մի հեկտար հողատարածք դեռևս տրամադրված չէ, հանձնաժողովը դեռ քննարկումների փուլում է։ Էս պահի դրությամբ դեռևս անցաթղթերը տրամադրված չեն, որպեսզի մենք ավելի հստակ հասկանանք, թե քանի հոգու և ինչքան հողատարածք կարող ենք տրամադրել»,- ասել է Արտակ Ֆարզադյանը։
Խոտհարքների բաշխումից դժգոհ գյուղացիներն ու ֆերմերները դեռ սպասում են ազգային պարկի տնօրինության որոշմանը, եթե սահմանամերձ հատվածներում հող չհատկացնեն, ստիպված են անասնագլխաքանակ կրճատել։ Իրենց բողոքը պատրաստվում են ներկայացնել տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը։
«Շանթ Գյումրի» հեռուստաալիքն այս պահին հասանելի է Rostelecom, Delta telecom, TeleMAX , ARPINET, Opticom, SHIRAK telecom, HAY-NET ցանցային օպերատորների կապուղիներով, ինչպես նաև Shant Digital Tv հավելվածով՝ ամբողջ աշխարհում։
23:59 21.06.2025
Երևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբԵրևանում առաջին անգամ անցկացվեց Les Mills Experience միջոցառումը՝ լեգենդար մարզիչ Մարլոն Վուդսի մասնակցությամբ։ Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Բացօթյա մարզումներ, երաժշտություն և անսահման էներգիա՝ հենց Երևանի սրտում։ Երևանի քաղաքապետարանը մեծապես կարևորում է առողջ ապրելակերպը խթանող նման միջոցառումները, որոնք քաղաքը դարձնում են ակտիվ ու շարժուն։ ...
23:53 21.06.2025
Tasnim. Իրանի ՀՕՊ համակարգերը Բանդար Աբասի տարածքում իսրայելական ԱԹՍ-ներ են խոցելԻրանի ՀՕՊ ուժերը որսացել են իսրայելական անօդաչու թռչող սարքեր Հորմոզգան նահանգի հարավային հատվածում գտնվող Բանդար Աբբաս և Բանդար Լենգե քաղաքների երկնքում, հաղորդում է Tasnim լրատվական գործակալությունը։ Հարձակման հետևանքով զոհերի կամ նյութական վնասների մասին տեղեկություններ չկան։ Իր հերթին, իսրայելական կողմը պնդում է, որ հարվածել է Իրանի հարավ-արևմուտքում գտնվող Բանդար Աբաս շրջանի ԱԹՍ-ների և զինամթերքի պահեստներին։ ...
23:42 21.06.2025
«Nissan»-ը Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս երեխաների. շնորհիվ շտապօգնության և «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկների՝ երեխաների կյանքը հնարավոր է եղել փրկելՀունիսի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 16:30-ի սահմաններում «Nissan» մակնիշի ավտոմեքենան Հրազդանի կիրճում վրաերթի է ենթարկել 3 անչափահաս հետիոտնի: Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը երեխաներին նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն, […] ...
23:35 21.06.2025
Հարավային ակումբները մեծ առավելություն ունեն ԱԱԱ-ում․ ԿովաչԴորտմունդի «Բորուսիայի» գլխավոր մարզիչ Նիկո Կովաչը կարծում է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում, հայտնում է RMC Sport-ը։ «Արդեն նկատելի է, որ հարավային ակումբները մեծ առավելություն ունեն աշխարհի ակումբային առաջնությունում։ Ստադիոնում հավաքված երկրպագուների համար սարսափելի շոգ է և կարող եք պատկերացնել, թե որքան բարդ է նաև խաղացողների համար։ Ստվերի տակ արևի ջերմաստիճանը […] ...
23:25 21.06.2025
Արարատի մարզում բախվել են «Opel Astra»-ները, որոնցից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտնին․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոցՀունիսի 21-ին, ավտովթար-վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Երևան-Երասխ ավտոճանապարհի սկզբնամասում՝ «Կոնտինենտալ» ռեստորանային համալիրի դիմաց, բախվել են Արարատի մարզի բնակիչ 30-ամյա Գևորգ Ս․-ի վարած «Opel Astra» մակնիշի և Երևանի բնակիչ 32-ամյա Ռոբերտ Ա․-ի վարած «Opel Astra» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով ավտոմեքենաներից մեկը վրաերթի է ենթարկել հետիոտն, Արագածոտնի մարզի բնակիչ 71-ամյա Ջեմմա Ա․-ին։ […] ...
23:19 21.06.2025
Ի՞նչ ճանապարհ է անցել «Շանթ» ՀԸ-ն․ պատմում է Վարդգես Ավետիսյանը«Շանթ» հեռուստաընկերությունն այսօր դարձավ 31 տարեկան: Նախորդ ողջ տարին հոբելյանական էր և այսօր մենք ամփոփում ենք այն Վարդգես Ավետիսյանի հետ: Մարդ, ով առաջինն էր, որ Գյումրիի հեռուստաաշտարակի մոտից հայտարարեց «Շանթի» աշխատանքի մեկնարկի մասին: «Հեռանկար»-ի տաղավարում նա հետաքրքիր դրվագներ է ներկայացրել «Շանթ»-ի անցած ուղուց: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։ ...