400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն փորձարկվում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

400 հազար գազաբալոնների 2 տոկոսն է միայն փորձարկվում

17:12 05.02.2018

Ինչպես արդեն հաղորդել ենք, 2017 թվականին ընդամենը 3400 գազաբալոն է փորձարկվել, որից 337-ը խոտանվել է: Հիշեցնենք, որ ավտոմեքենաների վրա տեղադրված գազաբալոնների թիվը գերազանցում է 400 հազարը, այսինքն՝ ընդհանուրի անգամ 2 տոկոսը փորձարկում չի անցնում: Բայց այստեղ նաև այլ խնդիր կա՝ ինչպե՞ս են կատարվում այդ փորձարկումները, արդյո՞ք կարելի է  վստահել դրանց պատասխաններին կամ որքանո՞վ համոզված լինել, որ փորձարկված բալոնը չի պայթի:

«Առաջ մեզ հրավիրում էին տեսնելու, թե ինչպես է դա արվում, բայց 3-4 տարի է՝ չեն հրավիրում»,  այսօր կայացած ասուլիսի ժամանակ ասել է «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը՝ հավելելով, որ փորձարկումներից մեկից հետո իր մոտ կասկած է առաջացել.

«Մի 4- 5 տարի առաջ էր գնացել էինք մի էդպիսի կառույց, ես հարց տվեցի տնօրենին, հարցրի, թե ինչքան է տևում գազաբալոնի փորձարկումը: Գիտեք, որ գազաբալոնը պետք է ապամոնտաժվի մեքենայի մեջից, գազը դատարկվի, դրվի ստենդի վրա, էնտեղ ջուր են լցնում, ճնշում են տալիս, խցիկ են մեջը մտցնում, վիզուալ ստուգում են՝ ներսում խախտումներ կա՞ն, թե՞ չկան: Ասացի՝ ինչքա՞ն է դա տևում, դե, ասում է՝ 1.5-2 ժամ կտևի: Արդեն զգացվեց, որ դա ձևական բնույթ է կրում»:

Ըստ «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահի՝ ինքը շատ է լսել այնպիսի դեպքերի մասին, երբ վարորդները գնում են, գումարը տալիս ու առանց փորձաքննություն անցնելու գազաբալոնի համար վկայագիր ստանում: Հենց դրա համար էլ պայթյունների թիվը տարեցտարի ավելանում է:

«Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն էլ իր հերթին նշել է, թե իր լաբորատորիայում 1 գազաբալոնի փորձարկումը տևում է միջինը 1 ժամ կամ 1 ժամ 10 րոպե.

«Որ ասել են՝ 2 ժամում են փորձարկում, պարոն Չիլինգարյան, կարող է ստենդների հարց է: Իմը գործարանային ստենդ է և նորմալ է»,- հավելել է նա:

 Ի դեպ, մեկ գազաբալոնի փորձարկման արժեքը կազմում է 10-15.000 դրամ: Ըստ N 2388 որոշման՝ գազաբալոնները պետք է փորձաքննություն անցնեն 2 տարին մեկ անգամ: 

«Եթե ՃՈ-ի վրա կոնկրետ հանձնարարական չլինի, որ ստուգեն, այս պատկերը շարունակվելու է»,- ասել է Մկրտիչ Տիգրանյանը՝ հավելելով, որ անհրաժեշտ է համարում, որ ՃՈ-ն տեխանձնագրերի նման ստուգի նաև գազաբալոնի վկայագրի առկայությունը և չունենալու պարագայում վարորդին տուգանի:

«Որովհետև լծակ սրա համար չկա: Պետք է վարչական իրավախախտումների մասին օրենքում ավելացվի նման տույժ: Ամբողջ աշխարհում դա ընդունված է: Սա անվտանգության խնդիր է, ավելի շատ հասարակական բնույթ է կրում: Աստված չանի, երբ դեպքը պատահում է, 25-30 մետր շառավղով ավերածություն է լինում»,- ասել է Տիգրանյանը:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

23:28 01.05.2025

Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետ

Ամերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...

BACK_TO_TOP