Կեղծ փաստաթղթեր, չստեղծված շտեմարան ու պայթող գազաբալոններ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Կեղծ փաստաթղթեր, չստեղծված շտեմարան ու պայթող գազաբալոններ

19:30 05.02.2018

«Տասնյակ հազարավոր հանրային ուղևորափոխադրումներով զբաղված կազմակերպություններ և  անհատներ կեղծ փաստաթղթերով ստացել են լիցենզիաներ Տրանսպորտի նախարարությունից և դրանով իրականացնում են իրենց գործունեությունը», – ասյօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է «Էքսպերտ թեչ» գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրեն Մկրտիչ Տիգրանյանն, հավելելով, թե  նորություն չէ, որ հիմա ով և ինչպես պատահի գազաբալոն է տեղադրում  ավտոմեքենայի մեջ:

Հարցին՝ ստացվում է Տրանսպորտի, կապի և ՏՏ նախարարությունը կե՞ղծ փաստաթղթեր է տալիս, «Էքսպերտ թեչ» ընկերության տնօրենը պատասխանել է

«Խոսել եմ Տրանսպորտի վարչության հետ, լիզենզավորում տրամադրող վարչության հետ: Նրանք ասում են՝ ես ունեմ փաստաթղթերի փաթեթ: Այսինքն՝ ինչ փաստաթղթեր պետք է ներկայացնի տվյալ անձը կամ կազմակրեպությունը, ինքը ներկայացնում է դա: Եվ Տրանսպորտի նախարարությունը չի կարող լիցենզիա չտրամադրել: Իրենք էլ գիտեն, որ դա էդպես է, որովհետև հնարավոր չի, որ մեքենան գնա, ասենք 40 րոպե կամ մի ժամ հետո հետ վերադառնա և ներկայացնի փորձարկման փաստաթուղթը», – ասել  Տիրգրանյանը:

Ըստ բանախոսի՝ փոփոխությունների փաթեթը, որն առաջարկվել է, նախատեսում է, որ գազաբալոնի վկայագրի ունենալ-չունենալու հանգամանքը ստուգվի ոստիկանության կողմից, բացի այդ մեկ ընդհանուր շտեմարան ձևավորվի, որտեղ կհավաքվեն գազով աշխատող բոլոր մեքենաների տվյալները ու այդպես հնարավոր կլինի հասկանալ, որ գազաբալոնն է 2 տարին մեկ փորձաքննություն անցնում, որը՝ ոչ:

«Դա պետք է ստեղծվի, դա իրենից բարդ ծրագիր չի ներկայացնում, պետք է լինի բոլորին հասանելի: Մարդը, որ գնա փորձարկում անի, պետք է տեսնի, որ շտերարանում ցույց է տալիս, որ ինքը գնացել է: Կամ, եթե ասենք կորցրել է կտրոնը, շտեմարան մտնի և իմանա, թե երբ է հաջորդ փորձարկման ժամկետը», – պարզաբանել է Տիգրանյանը:

Հարցին, իսկ ինչու՞ այդ շտեմարանն այդպես էլ չի ստեղծվում, փորձագետը պատասխանել է.

«Շտեմարանը պետք է ստեղծի լիազոր մարմինը, սա նոր գաղափար է, 2017 թվականի ընթացքում, ելնելով միջազգային փորձից, մենք առաջարկեցինք: Կառավարությունը ընդունեց, որ պետք է տեղծվի անպայման լիազոր մարմնում»:

Հիշեցնենք, որ Իրավիճակից դուրս գալու միակ ելքը գազաբալոնային սարքավորման փորձարկման, տեղակայման և սերտիֆիկացման ընկերության տնօրենը տեսնում է վերահսկման գործառույթը ոստիկանությանը հանձնելով: Բանախոսը համոզված է, որ եթե ոստիկանությունը տեխանձնագրի նման վարորդից պահանջի նաև գազաբալոնի անվտանգ լինելու վերաբերյալ փաստաթուղթը, վարորդները ստիպված կլինեն ստուգման տանել իրենց ավտոմեքենաների գազաբալոնները, հնամաշները կխոտանվեն և դաշտը վերահսկելի կդառնա:


 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP