Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+29.09 oC

Կներդրվի էլեկտրոնային հարթակ՝ հիփոթեքային վարկի սպասարկման եկամտահարկի գումարների վերադարձման նպատակով

10:11 27.08.2021

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՊԵԿ զարգացման և վարչարարության բարելավման ռազմավարական ծրագրով նախատեսվում է ստեղծել հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարվող տոկոսների գումարների վերադարձի էլեկտրոնային հարթակ։ Կոմիտեն շահագրգիռ պետական մարմինների և կազմակերպությունների հետ անցկացրել է մի շարք քննարկումներ՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման հնարավորությունների բացահայտման և անհրաժեշտ լուծումների մշակման ուղղությամբ։

Արդյունքում՝ էլեկտրոնային հարթակի ստեղծման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի փետրվարի 19-ի N205-Ն և 2017 թվականի հոկտեմբերի 5-ի N1321-Ն որոշումների մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը։

Էլեկտրոնային հարթակի ներդրման շրջանակներում նախատեսվում է, որ շահառուները եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով անհրաժեշտ փաստաթղթերը հարկային մարմին կներկայացնեն միայն առաջին անգամ։ Եկամտային հարկի վերադարձից օգտվելու իրավունքի հաստատումից հետո՝ նրանք հնարավորություն կունենան օգտվել եկամտային հարկի վերադարձի էլեկտրոնային հարթակից։

Մասնավորապես, շահառուներն էլեկտրոնային հարթակի միջոցով հաշվետու եռամսյակների համար կգեներացնեն եկամտային հարկի վերադարձի մասին դիմումները, իսկ եկամտային հարկի վերադարձի համար անհրաժեշտ այլ տեղեկությունները (այդ թվում՝ վարկառուի կողմից վճարված տոկոսների գումարների մասին) հարկային մարմինն էլեկտրոնային եղանակով կստանա համապատասխան կազմակերպություններից։

Շահառուները բացի էլեկտրոնային եղանակով ներկայացվող դիմումից՝ հարկային մարմին այլ փաստաթղթեր չեն ներկայացնի, միաժամանակ, էականորեն կկրճատվի եկամտային հարկի վերադարձի ժամկետները։ Այսպես, ներկայումս գործող 19 աշխատանքային օրվա փոխարեն էլեկտրոնային հարթակի ներդրման արդյունքում եկամտային հարկի գումարները կվերադարձվեն դիմումները ներկայացվելուց հետո առավելագույնը 3 աշխատանքային օրվա ընթացքում։

ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ էլեկտրոնային հարթակի գործարկումը նախատեսվում է 2022 թվականի հունվարի 1-ից։

Մինչ էլեկտրոնային հարթակի գործարկումը՝ հիփոթեքային վարկի տոկոսների վերադարձը պատշաճ և սահմանված ժամկետներում իրականացնելու նպատակով, ՊԵԿ նախագահի հանձնարարությամբ, հաշվի առնելով շահառուների թվաքանակի աննախադեպ աճը, վերանայվել են ներկայումս գործող ընթացակարգերը։

Որոշում է կայացվել հոկտեմբերի 1-ից հետո շահառուների կողմից ներկայացվող փաստաթղթերը ուսումնասիրել և գումարների վերադարձը իրականացնել կենտրոնացված կարգով՝ ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության կողմից։ Վարչությանը կից կստեղծվի մասնագիտական խումբ, որը բացառապես իրականացնելու է տոկոսագումարների վերադարձի գործընթացը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

10:22 19.08.2025

Ռուբիո. Ուկրաինայի համար երաշխիքների մշակմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպական երկրները

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարել է, որ Ուկրաինայի անվտանգության երաշխիքների մշակմանը և ապահովմանը կմասնակցեն ոչ միայն եվրոպացի դաշնակիցները, այլև Եվրոպայից դուրս գտնվող երկրները։ Այս հայտարարությունն արել է նա օգոստոսի 18-ին Fox News-ին տված հարցազրույցում։ «Մենք կաշխատենք մեր եվրոպացի դաշնակիցների և, ի դեպ, ոչ եվրոպական երկրների հետ՝ այդ անվտանգության երաշխիքները ստեղծելու համար։ Մենք հենց հիմա աշխատում […] ...

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

10:15 19.08.2025

Չինաստանի արտգործնախարարը չին-հնդկական սահմանին իրավիճակը որակել է «խաղաղ և հանգիստ»

Չինաստանի իշխանությունները դրական են գնահատում Չինաստանի և Հնդկաստանի սահմանին տիրող իրավիճակը։ Ինչպես հայտարարել է Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Ին, երկու երկրների միջև հարաբերությունները բարելավվում են։ «Երկու երկրների սահմանամերձ գոտիներում պահպանվում է խաղաղություն և անդորր, և հնդիկ բնակիչները վերսկսել են ուխտագնացությունները դեպի Տիբեթի սրբազան լեռներն ու լճերը»,-օգոստոսի 18-ին Նյու Դելիում իր հնդիկ գործընկեր Սուբրամանյամ Ջայշանկարի […] ...

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

10:12 19.08.2025

Մհեր Գրիգորյանն վերահաստատել է Իրանի հետ հարաբերությունների զարգացման Հայաստանի պատրաստակամություն

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ԻԻՀ փոխնախագահ, ծրագրավորման և բյուջետային կազմակերպության ղեկավար, ՀՀ-ԻԻՀ միջկառավարական համատեղ հանձնաժողովի համանախագահ Սեյեդ Համիդ Փուրմոհամմադիին: Ողջունելով հյուրին՝ Մհեր Գրիգորյանն այս հանդիպումը լավ առիթ է համարել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ մտքեր փոխանակելու առումով և բարձր գնահատել Իրանի նախագահի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Հայաստան: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների […] ...

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

10:05 19.08.2025

Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Օգոստոսի 20-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Վայք համայնքի Ազատեկ բնակավայրում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու է էլեկտրական շչակ, հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։ ...

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

10:00 19.08.2025

WSJ. Զելենսկին չի մերժել տարածքային զիջումների գաղափարը Թրամփի հետ հանդիպման ժամանակ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և եվրոպացի առաջնորդների հետ փակ հանդիպման ժամանակ Վլադիմիր Զելենսկին անմիջապես չի մերժել տարածքային զիջումների գաղափարը, երկուշաբթի օրը հաղորդել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։ Զելենսկին չի մերժել տարածքների փոխանակման գաղափարը, սակայն մատնանշել է դժվարությունները, հայտնել են աղբյուրները։ Նա նշել է, որ դժվար կլինի բնակչության տեղափոխումը և տարածքներ հանձնելու […] ...

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

09:50 19.08.2025

Կդադարեցվի մի քանի հասցեների ջրամատակարարումը

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ օգոստոսի 19-ին ժամը 10:00- 14:00-ն կդադարեցվի ք.Նոյեմբերյան ,Նոյեմբերի 29-ի ,Նորաշենի, Նորաշենի 2 փ. ,Շիրազի, Շիրազի 1 փակուղու ջրամատակարարումը: ...

BACK_TO_TOP