Հայաստանը կմնա ՌԴ-ի մոտ դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+40.09 oC

Հայաստանը կմնա ՌԴ-ի մոտ դաշնակիցը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ․ Փաշինյանի հարցազրույցը Euronews-ին

00:23 14.07.2018

Հայաստանը կմնա Ռուսաստանի մոտ դաշնակիցը, ՀԱՊԿ անդամը, սակայն կզարգացնի հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ։ Իր արտաքին և ներքին քաղաքական նպատակների մասին Euronews-ի թղթակից Անդրեյ Բեկետովի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ինչպես գիտեք՝ Հայաստանը ՆԱՏՕ-ի գործընկեր երկիրն է։ Մենք մասնակցում ենք ՆԱՏՕ-ի երկու առաքելությունների՝ Կոսովոյում և Աֆղանստանում։ Դա մեզ տալիս է միջազգային անվտանգության ապահովմանը մասնակցելու հնարավորություն։ Սակայն մենք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ ենք, և մենք ընդհանուր առմամբ տեսնում ենք Հայաստանն այդ կազմակերպությունում և անվտանգության այդ համակարգում»,- ասել է Փաշինյանը։

«Մենք կմնանք Ռուսաստանի մոտ դաշնակիցը։ Մենք հույս ունենք զարգացնել մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչպես նաև ՆԱՏՕ-ի և արևմտյան երկրների, ԵՄ-ի ու ԱՄՆ-ի հետ։ Մենք չենք պատրաստվում շրջադարձ կատարել մեր արտաքին քաղաքականությունում»,- ասել է Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե Հայաստանը պատրաստվո՞ւմ է արդյոք մնալ Ռուսաստանի հավատարիմ դաշնակիցը, թե՞ կմերձենա ՆԱՏՕ-ի հետ։

Հարցին, թե Փաշինյանը համարո՞ւմ է, որ ՆԱՏՕ-ն կարող է օգնել Հայասանին ԼՂ հակամարտության կարգավորման գործում, վարչապետը պատասխանել է․

«Այդ հակամատությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով։ Ցավոք, վարչապետի պաշտոնում ընտրվելու առաջին օրերից ես տեսնում եմ, որ Ադրբեջանը մեծացնում է իր ագրեսիվությունը Հայաստանի նկատմամբ։ Ըստ իս՝ այժմ մենք տեսնում ենք, որ իրավիճակը փոխվում է, քանի որ այդ ագրեսիվ քաղաքականությունն ուղղված է ոչ միայն Հայաստանի, այլև ժողովրդավարության դեմ, չէ՞ որ այժմ Հայաստանն իսկապես ժողովրդավարական երկիր է։ Եվ ես կարծում եմ, որ Ադրբեջանի ղեկավարությունը մտավախություն ունի, որ իր սեփական ժողովուրդը, ոգևորվելով հայկական գոծընթացներից, Ադրբեջանում ժողովրդավարական փոփոխություններ կսկսի։ Շատ օգտակար կլինի, եթե ՆԱՏՕ-ն Ադրբեջանին ուժեղ ազդանշան ուղարկի, որ ԼՂ հակամարտությունն ուժի կիրառմամբ լուծելու ցանկացած փորձ միջազգային հանրության կողմից խիստ արձագանքի կհանդիպի»։

Թղթակցի հարցին, թե ի՞նչ տեղի կունենա, եթե բոլոր կոռուպցիոներները հայտնվեն բանտում, Փաշինյանը պատասխանել է․ «Մեզ համար շատ կարևոր է կոռուպցիայի դեմ պայքարելը, սակայն շատ կարևոր է դա օրենքի շրջանակում և մարդու իրավունքների պահպանմամբ անելը։ Ես Հայաստանում եղել եմ քաղբանտարկյալ, և ինձ համար մեծ նվաստացում կլինի, եթե Հայաստանում մեզ մոտ հայտնվեն նոր քաղբանտարկյալներ»։

Անդրադառնալով բարեփոխումներին՝ Փաշինյանը նշել է, որ մեզ հաջողվել է հասնել տնտեսական մեծ փոփոխությունների։ «Մենք հավասար պայմաններ ենք ստեղծել բոլոր տնտեսվարողների համար։ Մենք հույս ունենք հայկական տնտեսությունը դարձնել առավել գրավիչ օտարերկրյա ներդրումների համար։ Մենք կամրապնդենք հայկական ժողովրդավարությունը մեր միջազգային գործընկերների օգնությամբ կամ առանց դրա»։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

16:30 02.08.2025

Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

16:16 02.08.2025

Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունը

Անգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

15:58 02.08.2025

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. Սուրենյան

Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

15:46 02.08.2025

Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժած

Այսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

15:30 02.08.2025

Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման

ՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

BACK_TO_TOP