ՏԿԵ նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի մարզեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
19 08 2025
  • $
    383.27
  • RUBLE
    4.77
  • 447.70
WEATHER
+19.09 oC

ՏԿԵ նախարարն աշխատանքային այց է կատարել Սյունիքի, Վայոց ձորի մարզեր

11:59 31.08.2021

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը օգոստոսի 30-ին աշխատանքային այցով եղել է Սյունիքի, Վայոց ձորի մարզերում։

Սյունիքի մարզում՝ Սիսիանի քաղաքապետարանում, ՏԿԵ նախարարը աշխատակազմին, համայնքի ավագանուն և համայնքային ենթակայության կառույցների ղեկավարներին ներկայացրել է համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանին։ Հանդիպմանը ներկա են եղել Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանը, պատգամավոր Կարեն Համբարձումյանը։

Նախարարը շնորհակալություն է հայտնել համայնքի նախկին ղեկավարին՝ պաշտոնավարման ընթացքում համայնքի աշխատակազմի հետ համատեղ իրականացրած աշխատանքի համար՝ համոզմունք հայտնելով, որ Սիսիան բազմաբնակավայր համայնքում նախանշված աշխատանքները կշարունակվեն։
Շնորհավորելով Արմեն Հակոբջանյանին պաշտոնի ստանձնման կապակցությամբ՝ նախարար Սանոսյանը մաղթել է նրան արդյունավետ աշխատանք, իսկ համայնքի ավագանուն և աշխատակազմին հորդորել է համագործակցել համայնքի ղեկավարի հետ՝ Սիսիանում և համայնքի մյուս բնակավայրերում ընթացիկ ծրագրերն ավարտին հասցնելու ու նոր ծրագրեր մեկնարկելու համար։ Նախարարը հավելել է, որ ծրագրերի հաջող իրականացման և առկա խնդիրների լուծման գրավականը համայնքի, համայնքի ղեկավարի, աշխատակազմի և պետական գերատեսչությունների համատեղ աշխատանքն ու համագործակցությունն է։

Սյունիքի մարզից նախարարը մեկնել է Վայոց ձորի մարզ, որտեղ այցը սկսել է Ջերմուկ համայնքից։ Մարզպետ Արարատ Գրիգորյանի և Ջերմուկի համայնքապետ Վարդան Հովհաննիսյանի ուղեկցությամբ այցելել է Ջերմուկ համայնք, ծանոթացել սուբվենցիոն ծրագրով հիմնանորոգված մանկական զարգացման կենտրոնի հնարավորություններին։ Կենտրոնին կից կառուցվում է նաև խաղահրապարակ։ Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 30 247 040 դրամ ,որից համայնքի ներդրումը՝ 10 586 464 , պետության հատկացումը՝19 660 576 դրամ է։
Նախարարին տեղեկացրել են,որ կենտրոնը պատրաստ է շահագործման և կահավորումից հետո կընդունի երեխաներին։ Այս պահին հաշվառված է 180 երեխա, բայց պատասխանատուները նշել են, որ կենտրոնը մինչև 200 երեխա ընդունելու հնարավորություն ունի։

Այնուհետև նախարարն այցելել է Գնդեվազ բնակավայր, եղել համայնքային մանկապարտեզում,որը նույնպես մասնակի վերանորոգվել է սուբվենցիոն ծրագրով, ծանոթացել է շենքային պայմաններին։ Ծրագրի ընդհանուր արժեքը 9 686 544 դրամ է՝ 35 % համայնքի համաֆինանսավորմամբ։ Նախարարը նշել է, որ գյուղական և փոքր բնակավայրերի երեխաները նույնպես պետք է ունենան կրթության և զարգացման նույն հնարավորություները,ինչ մեծ քաղաքների իրենց հասակակիցները։ Սրան են միտված նաև ինչպես սուբվենցիոն ծրագրերը,այնպես էլ համայնքների միավորմամբ փոքր գյուղերի համար ստեղծվող հնարավորությունները։
Սուբվենցիոն ծրագրերով Մալիշկա համայնքում վերանորոգվում, ասֆալտապատվում է Ալավերդյան փողոցի և Կամոյի փողոցի՝ Երևանյան խճուղուց միմչև Անդրանիկի փողոց հատվածը՝ ընդհանուր 66 937 617 դրամ արժեքով, համայնքապետարանի և մշակույթի տան տանիքին տեղադրվել է ընդհանուր 35,275 հզորորությամբ արևային կայանները։

Եղեգնաձոր համայնքում նորոգվում են ճասնապարհահատվածներ Չարենց-Թամանցիների փողոցում, բարեկարգվում են Սևակի 1,3,5 և Միկոյանի 10,11,12 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերը՝ ընդհանուր շուրջ 54 մլն դրամի շրջանակում։
Նախարարը կապալառու ՍՊ ընկերությունների և համայնքների ներկայացուցիչների հետ քննարկել է աշխատանքների ընթացքին, ժամկետներին ու որակին վերաբերող հարցեր։

Ընդհանուր առմամբ՝ 2021թ. սուբվենցիաներ ստանալու համար ծրագրային հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի կողմից Վայոց ձորի մարզից ներկայացված 39 ծրագրից հաստատվել է 38 ծրագիր՝ 2 մլրդ 126,3 մլն դրամ արժողությամբ, որից 978,6 մլն դրամը կամ 46,02 %-ը համայնքների ներդրումն է, 1 մլրդ 141,4 մլն դրամը կամ 53,68 %-ը՝ սուբվենցիայի գումարն է, իսկ 6,3 մլն ՀՀ դրամը կամ 0,3 %-ը՝ մասնավորի ներդրումն է:
Ներկայում 27 ծրագրերի իրականացման համար հայտարարված մրցույթներն արդեն կայացել են, որոնցից 13-ի շինարարական աշխատանքներն ընթացքի մեջ են, մյուս ծրագրերն ընթացիկ կազմակերպական փուլում են։

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

23:00 18.08.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով և՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, և՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ օգոստոսի 21-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11։30-16:00 Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 10:00-14:00 Կոտայքի մարզի Գառնի համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

22:57 18.08.2025

Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ

Օգոստոսի 18-ին, ժամը 19։29-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաշեն-Վեդի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ Ոսկետափ-Վեդի ավտոճանապարհի 3-րդ կմ-ին «Ford» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել էլեկտրական […] ...

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

22:55 18.08.2025

ԿԳՄՍ նախարարն անցկացրել է աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն աշակերտների և ուսանողների հետ հերթական հանդիպումը անցկացրեց նախարարությունում։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍՆ-ից: Հանդիպման ընթացքում սովորողները բարձրացրին տարբեր հարցեր, որոնք վերաբերում էին ընդունելության քննություններին, վարձավճարների աջակցության հնարավորություններին, տարկետման իրավունքին և այլ կրթական խնդիրների։ Հիշեցնենք, որ նման ձևաչափով հանդիպումները անցկացվում են յուրաքանչյուր ուրբաթ՝ ստեղծելով բաց հարթակ, որտեղ դպրոցականներն ու ուսանողները կարող են […] ...

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

22:48 18.08.2025

ԼՂ-ից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված երեխաները վերադարձել են Հունգարիայի Զանկա քաղաքում անցկացված մեկշաբաթյա ամառային ճամբարից։ Այս մասին հայտնել են աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից: Ծրագրի շրջանակում երեխաները մասնակցել են տարբեր ինտելեկտուալ և սպորտային խաղերի, ներգրավված են եղել կրթական և ժամանցային տարբեր նախաձեռնություններում։ Հիշեցնենք, որ ճամբարին մասնակցել են Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված 6-ից 15 տարեկան 100 երեխա։ […] ...

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

22:44 18.08.2025

Քննարկվել են երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր

2025 թվականի օգոստոսի 15-ին տեղի է ունեցել Մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների իրավունքների պաշտպանության հասարակական խորհրդի և Խորհրդին կից աշխատանքային խմբի հերթական առցանց նիստը: Այս մասին հայտնում են ՄԻՊ գրասենյակից: Նիստի ընթացքում, ի թիվս այլ հարցերի, քննարկվել են նաև երեխայի նախադպրոցական և հանրակրթության իրավունքի վերաբերյալ հարցեր։ Խորհրդի և աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են ոլորտում առկա […] ...

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

22:38 18.08.2025

Գյումրու «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ «Volkswagen»-ում առաջացած կրակի տարածումը կանխվել է հրշեջների օպերատիվ աշխատանքի շնորհիվ

Oգոստոսի 18-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 17։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի «Մայր Հայաստան» հուշարձանի մոտ ավտոմեքենա է այրվում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, օպերատիվորեն ժամանել են Գյումրու հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները նախ կանխել են […] ...

BACK_TO_TOP