Շիրակի մարզը միանում է ՀՀ կառավարության սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
20 06 2025
  • $
    384.81
  • RUBLE
    4.91
  • 441.42
WEATHER
+21.09 oC

Շիրակի մարզը միանում է ՀՀ կառավարության սփյուռքահայ մասնագետների «իԳործ» ծրագրին

22:25 31.08.2021

Շիրակի մարզպետ Հովհաննես Հարությունյանն այսօր ընդունել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանին։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է «իԳործ» ծրագրով մարզ գործուղված Սոֆյա Սեյրանովնան։

«Շիրակի մարզպետարանը սիրով միանում է «իԳործ» ծրագրին և ուրախ ենք, որ Շիրակն առաջին մարզն է, որ միանում է ծրագրին։ Շատ կարևոր նախաձեռնություն է «իԳործ» ծրագիրը, որի միջոցով սերտանում է կապը մեր սփյուռքի հետ, ինչպես նաև սփյուռքահայ մասնագետներն էլ կարողանում են իրենց հմտություններն ու ջանքերը ներդնել մեր երկրի կառավարման գործում։ Շիրակի մարզպետարանը միշտ պատրաստ է համագործակցության, իսկ լավ կադրերին ու մասնագետներին մենք սիրով կհյուընկալենք ու կհամագործակցնենք»,- Զարեհ Սինանյանի հետ զրույցում նշել է Հովհաննես Հարությունյանը։

Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը շնորհակալություն է հայտնել մարզպետին ջերմ ընդունելության և համագործակցության համար և կարևորել ծրագրի իրականացումը։

Նշենք, որ Ռուսաստանից Հայաստան ժամանած Սոֆյան մեկ տարի կաշխատի Շիրակի մարզպետարանում։ Սոֆյան բակալավրի և մագիստրոսի գիտական աստիճան է ստացել Սարատովի ազգային հետազոտական համալսարանում, աշխատել է տարբեր կազմակերպություններում և այժմ որոշել է տեղափոխվել Գյումրի՝ փորձն ու գիտելիքները ծառայեցնելու մարզպետարանի գործունեությանը: Մարզպետարանում նա աշխատելու է արտաքին կապերի և միջազգային հարաբերությունների ուղղությամբ:

«ի Գործ»-ը ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի ծրագիրն է, որը հնարավորություն է տալիս սփյուռքահայ բարձրակարգ մասնագետներին աշխատել ՀՀ պետական կառավարման համակարգում: Նախորդ տարի ծրագրի շրջանակներում 19 երկրներից ժամանած 50 սփյուռքահայ մասնագետ աշխատեց 19 պետական օղակներում: Այս տարի ևս 50 մասնագետ կմիանա կառավարության աշխատանքներին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

10:13 20.06.2025

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների

Իսրայելի ռազմաօդային ուժերի ավելի քան 60 կործանիչ հարվածներ է հասցրել Թեհրանում գտնվող տասնյակ ռազմական թիրախների, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը: «Թեհրանի շրջանում գտնվող մի քանի հրթիռների արտադրության օբյեկտներ գիշերը հարձակման են ենթարկվել», – ասվում է հաղորդագրության մեջ։ Մամուլի ծառայությունը նշել է, որ հարձակման ենթարկված օբյեկտների թվում են եղել հրթիռային բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ։ ...

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

10:00 20.06.2025

Իսրայելը գիշերը հարվածել է Իրանի միջուկային հետազոտությունների կենտրոնին

Ուրբաթ գիշերը Իսրայելի ռազմաօդային ուժերը մի շարք հարվածներ են հասցրել Թեհրանում գտնվող միջուկային հետազոտական ​​կենտրոնին և տասնյակ ռազմական օբյեկտներին, հաղորդում է Իսրայելի պաշտպանության ուժերի մամուլի ծառայությունը, ինչպես մեջբերում է Times of Israel-ը։ Գերատեսչության տվյալներով՝ ռմբակոծությանը մասնակցել է ավելի քան 60 զինվորական, որոնք նետել են 120 զինամթերք։ «Թիրախների թվում էին հրթիռների բաղադրիչներ արտադրող ռազմաարդյունաբերական օբյեկտներ և […] ...

SHANTNEWS

22:00 19.06.2025

SHANTNEWS

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

21:54 19.06.2025

Մարտունու համայնքային ոստիկանները ապօրինի թմրաշրջանառության դեպքեր են բացահայտել

Օրերս Համայնքային ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողները բացահայտել են ապօրինի թմրաշրջանառության չորս դեպք։ Մասնավորապես՝ նրանք Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում նույն կասկածանքով ձերբակալել են մի խումբ անձանց։ Նրանց խուզարկությամբ հայտնաբերվել են տարբեր քաշերով մարիխուանայի նմանվող զանգվածներ։ Թմրամոլության և ապօրինի թմրաշրջանառության դեմ պայքարը հետևողականորեն շարունավում է։ Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ […] ...

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

21:49 19.06.2025

«Նոան» ընկերական խաղում 9 գնդակ է ուղարկել սլովենական ակումբի դարպասը

Հայաստանի չեմպիոն «Նոան» Ավստրիայում ուսումնամարզական հավաքի ընթացքում առաջին ընկերական հանդիպումն է անցկացրել ու 9-0 հաշվով հաղթել Սլովենիայի երրորդ լիգան ներկայացնող «Չարդա» ակումբին։ Հեթ-տրիկ է գրանցել Իմրան Ուլադ Օմարը, իսկ Հելդեր Ֆերեյրան ու Գոնսալո Գրեգորիոն դուբլի հեղինակ են դարձել, մեկական անգամ էլ աչքի են ընկել Մայքլ Ասիրյանն և Բիլալ Ֆոֆանան։ ...

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

21:46 19.06.2025

Սպիտակ տուն. Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարծում է, որ կա Թեհրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա միջուկային ծրագրի շուրջ, և երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ն կհարվածի Իրանին։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը։ «Քանի որ Իրանի հետ բանակցությունների զգալի հավանականություն կա, որոնք կարող են տեղի ունենալ կամ չլինել մոտ ապագայում, […] ...

BACK_TO_TOP