«Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ»․ Արա Խզմալյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 08 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.79
  • 447.84
WEATHER
+29.09 oC

«Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ»․ Արա Խզմալյան

16:52 01.09.2021

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արա Խզմալյանը սեպտեմբերի 1-ին՝ Գիտելիքի օրվա կապակցությամբ այցելել է Պ. Ի. Չայկովսկու անվան միջնակարգ երաժշտական մասնագիտական դպրոց և Երևանի պարարվեստի պետական քոլեջ:

Պ. Ի. Չայկովսկու անվան դպրոցում նախարարի տեղակալը շնորհավորել է աշակերտներին ու ուսուցիչներին Գիտելիքի օրվա և ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ և նշել, որ այս դպրոցը լավագույն կրթական հաստատություններից է: Արա Խզմալյանը վստահություն է հայտնել, որ այս դպրոցում սովորելով` երեխաները խորը գիտելիքներ և մասնագիտական բազում հմտություններ ձեռք կբերեն:

«Սիրելի’ երեխաներ, վստահ եմ, որ ուսուցիչների ջանքերի շնորհիվ դպրոցը գիտելիքի մեծ պաշար է տալու ձեզ: Դուք ոտք եք դնում մի ճանապարհի վրա, որը չունի վերջ, չունի ավարտ: Ցանկությունս էլ այն է, որ դպրոցն ավարտելուն պես ձեռք բերեք ամենամեծ գիտելիքը՝ «Գիտելիքի ձեռքբերումը չունի ավարտ» գիտակցումը, որովհետև սովորելն անընդմեջ գործընթաց է, և չի լինելու մի պահ, որ մտածեք՝ այլև սովորելու ոչինչ չկա: Մեր նպատակն է ունենալ կրթված, արժանապատիվ քաղաքացիներ և պրոֆեսիոնալ մասնագետներ»,- նշել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցից երեխաները դուրս կգան գրագետ և զարգացած:

Նախարարի տեղակալը բոլորին մաղթել է բարի մուտք կրթական ու մտավոր աշխարհ, ինչպես նաև բազում հաջողություններ:

Դպրոցի տնօրեն Մարտուն Կոնստանդյանը ևս շնորհավորել է դպրոցի սաներին և ուսուցիչներին տոնի առթիվ ու նշել, որ չնայած բոլոր մարտահրավերներին` դպրոցի տնօրինությունը կշարունակի անել ամեն ինչ, որպեսզի երեխաները կրթվեն և դաստիարակվեն հրաշալի պայմաններում, դառնան արհեստավարժ երաժիշտներ և քայլերն ուղղեն դեպի մեծ բեմեր:

Հաջորդիվ, նախարարի տեղակալ Արա Խզմալյանն այցելել է Երևանի պարարվեստի պետական քոլեջ: Ողջունելով ներկաներին և շնորհավորելով Գիտելիքի օրվա ու նոր ուսումնական տարվա կապակցությամբ` նախարարի տեղակալը նշել է, որ նայելով պարարվեստի պետական քոլեջի սաներին` միայն հպարտության և ուրախության զգացումով է համակվում, քանի որ ունենք ապագա գեղեցիկ արտիստներ:

«Անկեղծորեն ուզում եմ նշել, որ այսօր մեծագույն խնդիր է, որ ոչ միայն կյանքում և առօրյայում, այլև թատերական արվեստում մշակված մարմնի մեծ պակասորդ կա: Եվ ձեր մասնագիտության հետ մենք շատ ավելի հույսեր և սպասելիքներ ունենք, քան դուք կարող եք պատկերացնել: Արդեն 100 տարուց ավելի է` ինչ բոլոր գեղարվեստական որոնումների կենտրոնում մարդկային մարմինը, այդ մարմնի լեզուն և կատարելությունն է: Եվ սա չի վերաբերում միայն պարային արվեստին, այլ նաև դրամատիկական արվեստին՝ թատրոնին: Մենք չենք ուզում, որ պարը, խորեոգրաֆիան, մշակված մարմինը մնան միայն պարի ոլորտում. պարարվեստի նախասկզբունքը պետք է մուտք գործի ամենուր` լինի մեր կյանքի, կենցաղի, արվեստի մյուս ոլորտների կենտրոնում: Մշակված մարմինը, կեցվածքը պետք է ներդաշնակվեն գիտելիքի, կրթվածության, բովանդակության, մտքի խորության հետ, և արտաքին գեղեցկությունը լինի մտավոր զարգացման և իմացության արտացոլանք: Այնպես որ, եթե կա միտք, կա մարմին, մենք գործ ունենք բարձրագույն արժեքի և բարձրագույն արվեստի հետ»,- ընդգծել է Արա Խզմալյանը և վստահություն հայտնել, որ դպրոցի սաները լինելու են այդ բարձր արվեստի կրողներն ու ներկայացուցիչները:

Նախարարի տեղակալը շնորհավորել է նաև ուսուցիչներին և դպրոցի տնօրինությանը՝ մաղթելով ստեղծագործական ներշնչանքներով լեցուն աշխատանք:

Այնուհետև, Արա Խզմալյանը շրջել է Երևանի պարարվեստի պետական քոլեջի շենքում, ծանոթացել պետական աջակցությամբ պարասրահի հիմնանորոգման աշխատանքների ընթացքին:

«Որակյալ կրթություն ապահովելու տեսանկյունից պարասրահի հիմնանորոգումը չափազանց կարևոր է: Պարարվեստի քոլեջի հետ կապված մշակվել է լուրջ հայեցակարգ, ըստ որի` դպրոցը պետք է ապահովի ոչ միայն խորեոգրաֆիկ փորձառության և կրթության միջավայր ու համակարգ, այլ նաև հնարավորություն ընձեռի ձեռք բերելու դրամատիկական թատրոնի արտիստին անհրաժեշտ մասնագիտական հմտություններ և փորձ, ինչի շնորհիվ շրջանավարտները կկարողանան իրենց մասնագիտական գործունեությունն իրականացնել նաև Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում»,- տեղեկացրել է Արա Խզմալյանը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

18:00 16.08.2025

SHANTNEWS

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

17:50 16.08.2025

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներ

Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

17:42 16.08.2025

Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համար

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

17:30 16.08.2025

Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համար

Նիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

17:21 16.08.2025

ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալ

ԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

17:09 16.08.2025

«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...

BACK_TO_TOP