15:12 02.09.2021
Սեպտեմբերի 10-ին երաժշտասերները Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում կարող են վայելել սիրված կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը։ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կներկայացնի «Սիմֆոնիկ Մանսուրյան» համերգային ծրագիրը։ Ինչպես տեղեկացնում են Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի մամուլի ծառայությունից, երեկոն կղեկավարի դիրիժոր Հարություն Արզումանյանը։
Նշենք, որ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը 2020 թվականին ձայնագրել է Տիգրան Մանսուրյանի կինոերաժշտությունը, որը նոր գործիքավորմամբ 2019 թվականին կատարել է նաև Երևանում, Գյումրիում և Ստեփանակերտում՝ նվիրված մաեստրո Մանսուրյանի 80-ամյակին։ Ձայնագրությունը կատարվել է հեղինակավոր PARMA Recordings-ի հետ համատեղ և մոտ ապագայում թողարկվելու է։
Իսկ մինչ ձայնագրության թողարկումը Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը ևս մեկ անգամ երաժշտասերներին հնարավորություն է տալիս վայելելու «Մենք ենք, մեր սարերը», «Աշնան արև», «Գործուղում առողջարան», «Տերը», «Մեր մանկության տանգոն», «Մի կաթիլ մեղրը», «Լիրիկական երթ», «Ճերմակ անուրջներ», «Արևիկ», «Հին օրերի երգը», «Յոթ սարից այն կողմ», «Գիքոր», «Կտոր մը երկինք» ֆիլմերի և «Հացավան», «Անավարտ մենախոսություն», «Ջոն արքա» թատերական ներկայացումների մեղեդիները:
Համերգային ծրագիրը կներկայացվի տեսանյութերի և երաժշտության գեղեցիկ համադրմամբ, որը կիրականացվի նորագույն տեխնոլոգիայով։
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է Նեթանյահուին17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...