18:38 02.09.2021
Հոկտեմբերի մեկից հակահամաճարակային անվտանգության նկատառումներով աշխատանքային նոր կարգավորումներ են գործելու պետական ու մասնավոր կառույցների աշխատողների համար։ Պահանջվելու է կա՛մ պատվաստումը, կա՛մ թեստավորումը վկայող փաստաթուղթ։
Պատվաստումից հրաժարվողների համար թեստավորումը պարտադիր է ամիսը երկու անգամ։ Կոլեկտիվ իմունիտետի պահանջն ավելի հրատապ դարձավ կրթության համակարգում։ Դպրոցներում աշխատակիցների որոշ մասը դեռ պատվաստված չէ։
Նոր ուսումնական տարին սկսվեց առկա և ամենօրյա ուսուցման ռեժիմով ու մեկ տարի արդեն շարունակվող դիմակ կրելու, ախտահանիչ միջոցներ կիրառելու պարտադիր կանոններով։ Խմբային և օրումեջ տարբերակը կիրառում են այն դպրոցները, որոնք ունեն շենքային պայմանների խնդիրներ։
Առկա ուսուցման վերադարձին բոլոր մանկավարժներն են կողմ։ Նախորդ ուսումնական տարվա ընթացքում համոզվեցին, որ հեռավարի դեպքում էլ , օրումեջ ռեժիմով էլ , կրթության որակ ապահովել հնարավոր չէ։
Ամառային արձակուրդների ընթացքում նախարարության շրջաբերականը ստացվեց դպրոցների բոլոր աշխատակիցների պատվաստման վերաբերյալ՝ այս կերպ ձգտելով ապահովել դպրոցներում աշխատանքային անվտանգ միջավայր թե՛ մանկավարժների, թե՛ աշակերտների համար։
«Շիրակի մարզպետարանի ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություններում աշխատող 4185 մանկավարժներից այս պահին 2175-ն արդեն իսկ պատվաստված են, բայց պետք է նշեմ, որ այս գործընթացը շարունակական է, և հատուկ հանձնարարությամբ բոլոր գործող ուսումնական հաստատություններն ամրացված են տարածքային պոլիկլինիկաներին և այդ աշխատանքը ընթանում է երկուստեք փոխհամաձայնությամբ»,- նշում է Շիրակի մարզպետարանի կրթության բաժնի գլխավոր մասնագետ Արմեն Ստամբուլցյանը։
Աշխատակիցների նկատմամբ դպրոցներում պատվաստումների պարտադրանք կամ դասապրոցեսում ներգրավվածության սահմանափակում չկա։ Բայց հոկտեմբերի մեկից պահանջները կփոխվեն, այս դեպքում չպատվաստված բոլոր մանկավարժներն ու աշխատակիցները պարտադիր՝ ամիսը երկու անգամ, պետք է ներկայացնեն ՊՇՌ թեստ։ Սա թերևս ուսուցիչների համար ֆինանսապես ձեռնտու չէ։
Մինչ թեստավորման պարտադիր պահանջն ուժի մեջ մտնելը մեկ ամիս ժամանակ ունեն պատվաստվելու։ Մարզի կրթության վարչության պատասխանատուն հայտնեց, որ չթեստավորված լինելու հանգամանքը մանկավարժին աշխատանքից ազատելու պատճառ չի կարող լինել, նման կարգավորում ու հրահանգ ամեն դեպքում չունեն։
23:59 03.08.2025
«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...
23:41 03.08.2025
Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
23:28 03.08.2025
Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգըԵրևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...
23:20 03.08.2025
Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներՕգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...
23:10 03.08.2025
Ավստրալիայում առատ ձյուն է տեղացելԱվելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...
23:00 03.08.2025
Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրըԻրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...