13:43 06.02.2018
ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանին ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծի վերաբերյալ:
Երեկ՝ փետրվարի 5-ին, ԱԺ Պետական-իրավական և Մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցումից առաջ քննարկել էր նախագիծը, որի ժամանակ կառավարության ներկայացուցիչն առաջարկել էր դատական սանկցիաների վերաբերյալ կարգավորումներ ներառել նախագծում:
Կառավարության ներկայացուցիչն առաջարկել էր նաև նախագիծը լրացնել երկու նոր օրենքների (ՀՀ քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություն կատարելու մասին) նախագծերով, ինչին հանձնաժողովը հավանություն էր տվել: Ըստ Էդմոն Մարուքյանի՝ տեղի է ունեցել «ԱԺ կանոնակարգ» սահմանադրական օրենքի 81-րդ հոդվածի 2-րդ մասի կոպիտ խախտում՝ առաջարկությունների ներկայացման ժամկետների չպահպանման մասով։ Մասնավորապես, նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է 21.12.2017թ.՝ արտահերթ նիստի կարգով: Նշանակում է՝ օրինագծում փոփոխություններ կատարելու վերաբերյալ գրավոր ձևակերպված առաջարկություններ կարող էին ներկայացվել ոչ ուշ, քան մինչև հունվարի 08-ը։ Եվ անգամ եթե արձակուրդն ու հանգստյան օրերը հանենք, ստացվում է հունվարի 16-ը։
Նշված ժամկետից բացառություն է արվում միայն արտահերթ նստաշրջանի կամ նիստի օրակարգում ընդգրկված օրինագծի դեպքում, այն էլ երբ այդ օրակարգում ընդգրկված է օրինագծի թե՛ առաջին և թե՛ երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:
Նախագիծն Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել արտահերթ նիստի կարգով՝ երկրորդ ընթերցմամբ ընդունվելու համար, որպիսի հանգամանքը պարտադիր է դարձնում նախագծերի քննարկման և ընդունման սովորական ընթացակարգի կիրառումը:
Կանոնակարգի 69-րդ հոդվածի 1-ին մասի սահմանմամբ՝ օրենքի նախագիծն Ազգային ժողովում քննարկվում է երկու ընթերցմամբ:
Նախագծի լրացում ներկայացված քրեական դատավարության և վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերը հայտնվել են երկրորդ ընթերցումից առաջ և ընդունվելու դեպքում, ստացվելու է, որ այդ օրենքներն ընդունվել են միայն մեկ ընթերցմամբ:Նախագծում փաստաբաններին տուգանելու վերաբերյալ իրավակարգավորումը չունի հիմնավորում։
Տարածված հայտարարության մեջ նշվում է, որ կարծիքով փաստաբանների նկատմամբ դատական տուգանք կիրառելու մասին և հարակից դրույթները չէին կարող ներառվել Նախագծում, քանի որ կառավարությունը բաց է թողել երկշաբաթյա ժամկետում առաջարկ ներկայացնելու հնարավորությունը։
Էդմոն Մարուքյանը Արա Բաբլոյանին առաջարկել է միջոցներ ձեռնարկել օրենքի խախտմամբ խորհրդարանի օրակարգ մտցված փոփոխություններով նախագիծն օրակարգից հանելու վերաբերյալ։
15:16 02.08.2025
Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճՄասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...
14:51 02.08.2025
Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրըՖուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...
14:34 02.08.2025
ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտություններըՀուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...
14:17 02.08.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումըՀանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...
14:00 02.08.2025
«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասըԻտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...