16:40 06.09.2021
ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի կազմակերպմամբ «Սպենդիարյան-150» երաժշտական փառատոնի շրջանակում սեպտեմբերի 5-ին Գյումրու ժողովրդական ճարտարապետության և քաղաքային կենցաղի թանգարանի բակում տեղի է ունեցել աննախադեպ բացօթյա համերգ, տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Փառատոնի սկզբում ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված հերոսների հիշատակը։
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ողջույնի խոսքում նախ իր խոնարհումն է բերել վերջերս երկրային կյանքին հրաժեշտ տված կոմպոզիտոր, Ա․ Սպենդիարյանի տուն-թանգարանի հիմնադիր-տնօրեն Վլադիլեն Բալյանի լուսավոր հիշատակին։
«Այսպիսի մշակութային միջոցառումները հանրային ինքնահաղթահարման ակցիաներ են, դրանով մենք գիտակցում ենք կյանքի շարունակականության անհրաժեշտությունը և պատասխանատվությունը մեր երեխաների ու միջավայրի առջև։ Հոբելյանը մշակութային արժեքի հռչակում է, առավել ևս Ալեքսանդր Սպենդիարյանի դեպքում, քանի որ դրա միջոցով եվրոպական դասական չափանիշները մուտք գործեցին Հայաստան և հիմք դարձան հայ դասական սիմֆոնիկ երաժշտության: Ավելին՝ Սպենդիարյանն իր կենցաղով, առօրյայով, կեցվածքով եվրոպական արժեքների փաստումն էր մեր երկրում և ապացույցը, որ եվրոպականը և արևելյանը, ազգայինը և միջազգայինը համակեցության մեջ են ու անհակասականորեն գոյակցող արժեքներ են»,- ընդգծել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը։
Համերգային ծրագրում հնչել են կոմպոզիտորի կամերային ստեղծագործությունները: Ի դեպ, կայացել են պրեմիերաներ․ Սպենդիարյանի երկու ստեղծագործություն՝ «Գուշակուհին»՝ քառաձեռն դաշնամուրի համար, և «Ալմաստ» օպերայից «Ալմաստի պարը»՝ Հայկ Մելիքյանի դաշնամուրային փոխադրմամբ, որոնք հնչել են համերգային առաջին կատարմամբ:
Համերգի ավարտին Ալեքսանդր Սպենդիարյանի տուն-թանգարանի տնօրեն Մարինե Օթարյանը խորին շնորհակալություն է հայտնել համերգի մասնակից բոլոր երաժիշտներին, համերգի իրականացմանն աջակցություն ցուցաբերած անձանց ու կառույցներին:
2021 թվականի նոյեմբերի 1-ին լրանում է մեծանուն կոմպոզիտոր, դիրիժոր, հայ դասական սիմֆոնիկ երաժշտության հիմնադիր Ալեքսանդր Սպենդիարյանի ծննդյան 150-ամյակը։ Այս կարևոր հոբելյանն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի հռչակավոր մարդկանց և կարևոր իրադարձությունների 2020-2021 թթ․ օրացույցում։ Հոբելյանական միջոցառումներն իրականացվում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի հովանու ներքո և ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ:
Հայաստանում հոբելյանական պետական հանձնաժողովը նախաձեռնել է մի շարք միջոցառումներ Հայաստանում և արտերկրում: Միջոցառումների համակարգման աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնում է կոմպոզիտորի տուն-թանգարանը:
18:11 16.08.2025
Դանիայի վարչապետը քննադատել է Նեթանյահուին17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզ11:10 16.08.2025
Դատախազությունն ամփոփել է 2025 թվականի 1-ին կիսամյակի աշխատանքները17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...