ԱԺ հանձնաժողովը սահմանադրական օրենք չի խախտել. արդարադատության նախարարություն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+38.09 oC

ԱԺ հանձնաժողովը սահմանադրական օրենք չի խախտել. արդարադատության նախարարություն

14:30 06.02.2018

Արդարադատության նախարարությունը պատասխանել է Փաստաբանների պալատի նախագահին և ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորին: Երեկ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում «Իրավունքը մղվել է երկրորդ պլան» վերտառությամբ գրառում էր կատարել՝ նշելով, որ տեղի է ունեցել «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի կոպիտ խախտում:

Հիշեցնեք, որ երեկ՝ փետրվարի 6-ին ԱԺ պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում քննարկվել էր  կառավարության  կողմից ներկայացված  և ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված ՀՀ քաղաքացիական դատավարության նոր օրենսգրքի նախագծի փաթեթը: Նախագծի փաթեթի քննարկման ընթացքում Կառավարության ներկայացուցիչը առաջարկել էր փոփոխություններ կատարել Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագծում՝ լրամշակելով դատական սանկցիաներին վերաբերող դրույթները: Նա նաև առաջարկել էր նախագծերի փաթեթը լրացնել ևս երկու՝ ՀՀ քրեական դատավարության և ՀՀ վարչական դատավարության օրենսգրքերում փոփոխություններ կատարելու մասին օրենքների նախագծերով, որոնցով նախատեսվում էր դատավարական նշված երկու օրենսգրքերում ևս կատարել փոփոխություններ դատական սանկցիաների դրույթներում: Նախագծերի փաթեթի լրամշակված տարբերակը ԱԺ երկրորդ ընթերցմանը ներկայացնելու վերաբերյալ տրվել էր դրական եզրակացություն:

Արա Զոհրաբյանի կարծիքով այդ որոշումը հակասում է  ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 41-րդ , 69-րդ և 81-րդ հոդվածներին: Փաստաբանների նախագահը փաստում է, որ նախագծի հեղինակը բաց է թողել նախագծի վերաբերյալ առաջարկ ներկայացնելու երկշաբաթյա ժամկետը: Նման դիրքորոշում հայտնել է նաև  ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը:

Ի պատասխան Արա Զոհրաբյանի և Էդմոն Մարուքյանի՝ արդարադատության նախարարությունը հայտնում է.

 1. Աժ առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթի վերաբերյալ առաջարկությունների ներկայացման ժամկետի մասով

«ԱԺ կանոնակարգ» ՀՀ սահմանադրական օրենքի 82-րդ հոդվածը սահմանում է երկրորդ ընթերցումից առաջ գլխադասային հանձնաժողովում օրենքի նախագծի նախնական քննարկման կարգը, նշելով (82-րդ հոդվածի 2-րդ մաս), որ հարցը հանձնաժողովում քննարկվում է Կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-5-րդ և 8-րդ մասերով սահմանված կարգով:

ԱԺ կանոնակարգի 78-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի համաձայն  հեղինակը կարող է իր զեկուցման ընթացքում կամ եզրափակիչ ելույթում նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնել, ինչպես նաև հայտնել սահմանված կարգով ներկայացված մյուս առաջարկների վերաբերյալ իր դիրքորոշումը:

2. ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծերի փաթեթը  նոր նախագծերով համալրելու մասով

Համաձայն ՀՀ ԱԺ կանոնակարգի 65-րդ հոդվածի՝ օրենքի նախագծի համար Կանոնակարգով սահմանված դրույթները տարածվում են նաև օրենքների նախագծերի փաթեթի վրա: Այսինքն, նախագծի վերաբերյալ առաջարկներ ներկայացնելու դրույթները հավասարապես վերաբերվում են ինչպես նախագծին, այնպես էլ՝ նախագծերի փաթեթին, և նախագծերի փաթեթի հեղինակը կարող է առաջարկել փաթեթից հանել որևէ նախագիծ, լրամշակլել փաթեթում առկա նախագիծը կամ փաթեթը լրամշակել նոր նախագծով: Սա տրամաբանական է, քանի որ ԱԺ կողմից նախագծերի փաթեթում ներառված նախագծերը քվեարկության են դրվում ոչ թե առանձին-առանձին, այլ՝ մեկ ամբողջական փաթեթով:

Այս տրամաբանությունն է դրված Ազգային ժողովի` 2016 թվականի դեկտեմբերի 16-ի որոշմամբ հաստատված Աշխատակարգի հիմքում: Մասնավորապես՝ Աշխատակարգի 42-րդ կետը սահմանում է, որ Ազգային ժողովում շրջանառության մեջ դրված, ինչպես նաև Ազգային ժողովի կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ  ներկայացված գրավոր առաջարկները, ինչպես նաև նախագծի քննարկման ընթացքում ներկայացված առաջարկները հանձնաժողովի նիստում քվեարկության են դրվում հետևյալ հերթականությամբ.

2) նախագծերի փաթեթը համալրել նախագծով.

Աշխատակարգի VIII գլխով, որը կարգավորում է այդ թվում ԱԺ կողմից առաջին ընթերցմամբ ընդունված օրենքի նախագծի վերաբերյալ գրավոր առաջարկներ ներկայացնելու կարգը, սահմանում է (կետ 40), որ գրությանը կից ներկայացվում են՝ 2) լրացվող օրենքի կամ Ազգային ժողովի որոշման նախագիծը, եթե օրենսդրական նախաձեռնությունը կամ օրենքների նախագծերի փաթեթն առաջարկվում է լրացնել նոր նախագծով:

Այսպիսով, նշված դրույթներն ուղղակիորեն վկայում են, որ առաջարկ կարող է ներկայացվել նախագծերի փաթեթի վերաբերյալ, ընդ որում, ներկայացված առաջարկները կարող են վերաբերել նաև նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելուն:

ԱՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ կառավարության ներկայացուցչի կողմից 05.02.2018թ. պետական-իրավական և մարդու իրավունքների պաշտպանության հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ ներկայացված նախագծի վերաբերյալ առաջարկություններ, այդ թվում՝ նախագծերի փաթեթը նոր նախագծերով համալրելու առաջարկություններ ներկայացնելը, այդ առաջարկները գլխադասային հանձնաժողովի կողմից քննարկելը, դրանց վերաբերյալ քվեարկություն կազմակերպելը և նախագծերի լրամշակված փաթեթի վերաբերյալ դրական եզրակացություն տալը լիովին համապատասխանում է ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի պահանջներին:

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

15:16 02.08.2025

Արդյո՞ք տուրիզմը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը. Հեռանկար բանավեճ

Մասնագետները համարում են, որ տուրիզմի ոլորտը կարող է դառնալ Հայաստանի տնտեսության շոգեքարշերից մեկը։ Ի՞նչ է արվում, որ դա իրականություն դառնա։ Արդյո՞ք մեր երկիրն ի վիճակի է տարեկան 3 միլիոն զբոսաշրջիկ գրավել։ Եղած ենթակառուցվածքը թույլ կտա՞ ապահովել մատուցվող ծառայությունների այն որակը, որի դեպքում զբոսաշրջիկները Հայաստանում տարեկան 3 մլրդ դոլար կթողնեն։ Այս թեմաների մասին իրենց կարծիքն են […] ...

SHANTNEWS

15:00 02.08.2025

SHANTNEWS

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

14:51 02.08.2025

Հաստատվել է ԱԱ-2026 խմբային փուլի վիճակահանության օրն ու վայրը

Ֆուտբոլի աշխարհի 2026 թ. առաջնության խմբային փուլի վիճակահանությունը կկայանա 2025 թ. դեկտեմբերի 5-ին։ Այս մասին գրում է ESPN-ը։ Վիճակահանությունը տեղի կուեննա ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում։ Ամենայն հավանականությամբ այն կանցկացվի 17 հազար հանդիսական տեղավորող հանրահայտ «Սֆեր» օվալաձև շենքի դահլիճում։ Վիճակահանության ընթացքում կձևավորվի խմբերի նախնական տեսքը, քանի որ այդ պահին դեռ հայտնի չեն լինի մրցաշարի բոլոր մասնակիցները։ […] ...

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

14:34 02.08.2025

ՆԳՆ աշխատակիցները կատարելագործում են պետական գնումներում մասնագիտական կարողություններն ու հմտությունները

Հուլիսի 16-ին ՆԳ նախարարության գլխավոր քարտուղարի տեղակալ Խաչատուր Իգիթյանը հանդիպել է գնման գործընթացում ներգրավված ՆԳՆ պատասխանատու ստորաբաժանումների ներկայացուցիչների հետ։ Քննարկվել են ընթացիկ գործընթացների արդյունավետության բարձրացմանն ուղղված հարցեր, վերհանվել ոլորտին վերաբերելի խնդիրները, ներառյալ՝ պետական գնումների գործընթացում ՆԳՆ տարբեր ստորաբաժանումների ծառայողների կարողությունների զարգացման հնարավորությունները։ Մասնակիցները կիսվել են կարծիքներով ու մտահոգություններով, արել առաջարկություններ, որոնք կդիտարկվեն հետագա աշխատանքներն իրականացնելիս։ […] ...

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

14:17 02.08.2025

Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը

Հանրապետության տարածքում օգոստոսի 2-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, հնարավոր է նաև կարկուտ։ Օգոստոսի 3-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ արևմտյան 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20մ/վ արագությամբ։ Օգոստոսի 2-7-ին երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանն էապես […] ...

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

14:00 02.08.2025

«Միլանն» 9 գնդակ է ուղարկել ավստրալական թիմի դարպասը

Իտալական «Միլանն» Ավստրալիայում ընկերական հանդիպում է անցկացրել տեղի «Փերթ Գլորի» թիմի հետ, որի դարպասն ուղարկել է 9 գնդակ: Ալեգրիի գլխավորած թիմը առաջին կեսում խփել է 5, երկրորդ կեսում՝ 4 գնդակը, իսկ սեփական դարպասը պահել անառիկ: «Միլանը» երկրորդ խաղակեսն անցկացրել է ամբողջությամբ այլ կազմով: ...

BACK_TO_TOP