14:38 06.02.2018
Այդ որոշումով Սահմանադրական դատարանը հաստատեց, որ արդյունավետ պաշտպանության միջոց է: Այս մասին այսօր ասել է «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը՝ անդրադառնալով վերջերս ՍԴ-ի կողմից բավարարված իրենց դիմումին:
Նշենք, որ Արտակ Զենյալայանը, փաստաբան Արա Ղազարյանն ու հետաքննող լրագրող Սառա Պետրոսյանը դիմել էին Սահմանադրական դատարան «Հողային օրենսգրքի» 68-րդ հոդվածի 6-րդ մասը հակասահմանադրական ճանաչելու համար: Այդ հոդվածով սահմանվում էր համայնքային հողերի փակ աճուրդ-վաճառք, ինչը, ըստ ՍԴ դիմողների, այդ գործընթացում բարձացնում էր կոռուպցիոն ռիսկերը:
«Մենք գտնում ենք, որ անձը, լրագրողը, հետաքննող լրագրողը պետք է հնարավորություն ունենան ներկա լինել աճուրդներին, դիտարկել այն և տալ իր կողմից ընկալած տեղեկությունը և տարածել, լուսաբանել»,- ասել է Զեյնալյանը:
Սահմանադրական դատարան դիմող կողմը պնդում է, որ փակ աճուրդ-վաճառքի պատճառով համայնքի հողերն օտարվում էին շուկայականից մի քանի անգամ ցածր գնով, իսկ այդ մասին համայնքի անդմաները կամ լրագորղները չէին կարող իմանալ:
«Նրանք , ովքեր ցանկանում էին համայքնի հողերը էժան, չափազանց էժան գներով վաճառել գործող եղանակով, առաջին հերթին կտրում էին խոսքի ազատության ճանապարհը, թույլ չէին տալիս, որպեսի լրագրողը կամ համայնքի բնակիչը ներկա լինի պրոցեսի ներսում, որ տեսնի, թե ինչ խախտումներով է հողը կոպեկի գնով վաճառվում»,- ասել է փաստաբան Արա Ղազարյանը:
Հետաքննող Սառա Պետրոյանի համոզմամբ՝ օրենքի այդ բացի հետևանքով պետությանը մեծ վնաս է հասցվել:
16:46 02.08.2025
Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն կասկածներ է հայտնել առաջիկա տարում Ուկրաինայում հակամարտության կարգավորման վերաբերյալՈւկրաինայի հակամարտությունը մեկ տարվա ընթացքում լուծելու հավանականությունը քիչ է, սակայն կողմերը կշարունակեն բանակցել, The Guardian-ին տված հարցազրույցում ասել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին։ Հարցին, թե ինչպես է Լոնդոնը տեսնում Ուկրաինայում իրավիճակի զարգացումը, Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության ղեկավարը նշել է, որ հակամարտությունը, ամենայն հավանականությամբ, չի լուծվի առաջիկա մեկ տարվա ընթացքում։ ...
16:30 02.08.2025
Սյունիքի մարզի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներՕգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ին, Սյունիքի մարզի Մեղրի և Ագարակ քաղաքներում, Տաշտուն, Վարդանիձոր, Լեհվազ, Կարճևան, Շվանիձոր, Վահրավար, Ալվանք, Նռնաձոր, Լիճք բնակավայրերում փորձարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
16:16 02.08.2025
Միակ հարվածը դարպասին ավարտվել է գոլով․ «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղի վիճակագրությունըԱնգլիական «Արսենալն» ու «Տոտենհեմը» Հոնկոնգում անցկացրել են ընկերական խաղ, որտեղ հաջողությունն ուղեկցել է Թոմաս Ֆրանկի գլխավորած թիմին՝ 1-0: Միակ գոլն առաջին կեսի ավարտին խփել է սենեգալցի Պեպե Սարը: «Արսենալը» կատարել է 16 հարված, «Տոտենհեմը»՝ 6, սակայն թիմերը դարպասին կատարել են ընդամենը մեկական հարված, «Տոտենհեմինը» եղել է արդյունավետ: Արտետայի թիմն հաջորդ ընկերական խաղում օգոստոսի 6-ին ուժերը […] ...
15:58 02.08.2025
Ժամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է. ՍուրենյանԺամը 15:50 դրությամբ Երևանում +41 աստիճան է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը: ...
15:46 02.08.2025
Վեդիում բախվել են մարդատար «Գազել»-ը և «ՎԱԶ 2121»-ը․ կա տուժածԱյսօր՝ օգոստոսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 11։10-ի սահմաններում Վեդի քաղաքի Արարատյան փողոցում բախվել են Երևանի բնակիչ 63-ամյա Գագիկ Բ․-ի վարած «Գազել» մակնիշի և Արարատի մարզի բնակիչ 59-ամյա Ռաֆիկ Հ․-ի վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի հոգի տեղափոխվել է «Վեդի» բժշկական կենտրոն։ Վթարի փաստով Վեդիի […] ...
15:30 02.08.2025
Վաչե Հովակիմյանը լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորմանՖԻԴԵ-ի վարպետ Վաչե Հովակիմյանը Սերբիայում անցկացված RUDAR XL-IM ROUND ROBIN շախմատի մրցաշարում լրացրել է իր առաջին միջազգային վարպետի նորման։ Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան: Վաչեն 9 հնարավորից վաստակել է 7 միավոր, գրավել առաջին տեղն ու 41 կետով բարելավել իր միջազգային վարկանիշը: ...