16:50 08.09.2021
ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) Կովկասի, Մոլդովայի և Բելառուսի տարածաշրջանային ղեկավար, տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենին և ՎԶԵԲ-ի երևանյան գրասենյակի ղեկավար Դմիտրի Գվինդաձեին:
Նախարարը բարձր է գնահատել ՎԶԵԲ-ի հետ նախարարության համագործակցությունը, ինչի արդյունքում համատեղ իրականացված ծրագրերը լրջագույն փոփոխություններ են բերել։ Նախարարը ներկայացրել է արդեն իսկ կատարված և առաջիկայում սպասվող ծրագրեր, որոնցում ևս ՎԶԵԲ-ը ընդգրկված է, և ակնկալվում է, որ համագործակցությունը նույնքան արդյունավետ կլինի։
Նախարարը շնորհակալություն է հայտնել հատկապես Գյումրիում իրականացվող հսկայածավալ ծրագրերի համար, առանձնացրել Կոտայք-Գեղարքունիք աղբավայրի կառուցումը, որը ներկայումս հաջողությամբ իրականացվում է և ընդգծել է, որ կառավարության ծրագրով պլանավորվում է հանրապետությունում 4-5 նման աղբավայր ունենալ՝ ՎԶԵԲ ներկայացուցիչների ուշադրությունը հրավիրելով նաև այդ ուղղությամբ առաջիկա համագործակցության վրա։
Հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Սիսիան-Քաջարան ճանապարհահատվածի կառուցման ընթացքը, քննարկվել է ճանապարհաշինության, ջրամբարաշինության, զբոսաշրջության զարգացման, վերականգնվող էներգիայի օգտագործման ուղղությունները: Նախարարը նշել է, որ առաջիկա 5 տարում նախատեսվում է կառուցել 15 ջրամբար, ԵՄ-ի տրամադրած աջակցության շրջանակներում այդ թիվը դարձել է 17, և ևս 4 ջրամբար պետք է վերանորոգվի։
ՎԶԵԲ տարածաշրջանային տնօրեն Կատարինա Բյորլին Հանսենն ընդգծել է, որ հետաքրքրված են ճանապարհաշինության, նոր աղբավայրերի շինարարության, Սևանի ու հարակից համայնքների ջրամատակարարման և կոյուղու արդիականացման, մաքրման կայանների, Արագածում տուրիզմի զարգացման ծրագրերով։
Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել կրկին հանդիպել նոյեմբեր ամսին, երբ արդեն պատրաստ կլինի կառավարության գործողությունների ծրագիրը, որից հետո ավելի հստակ կլինեն համագործակցության ուղղությունները։
13:36 01.07.2025
Սպառողներին վաճառվող բնական գազի սակագները կմնան անփոփոխ17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը13:27 01.07.2025
Սևանա լճում ուժեղացված ծառայության մեկնարկը տրված էՀուլիսի 1-ից ՆԳ նախարարության ջրային պարեկային և փրկարար ծառայություններն անցնում են ուժեղացված ծառայության։ Ջրային պարեկներն ու փրկարարները Սևանա լճում և առափնյա հատվածում պատահարներին ու դեպքերին արագ արձագանքելու, ինչպես նաև դրանց կանխարգելման նպատակով 24-ժամյա ռեժիմով կիրականացնեն խիստ հսկողություն՝ համարժեք հակազդելով ցանկացած իրավախախտման։ ՆԳ նախարարությունը զգուշացնում է, որ անհրաժեշտ է պահպանել լողամիջոցների օգտագործման, մոտորանավակների շահագործման անվտանգության կանոնները, […] ...
13:18 01.07.2025
Խաչանովի վստահ մեկնարկը «Ուիմբլդոնում»Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնում» մեկնարկել է վստահ հաղթանակով: Աշխարհի 20-րդ ռակետն առաջին շրջանում 7-5, 6-4, 6-4 հաշվով հաղթել է աշխարհի 88-րդ ռակետ ամերիկացի Մակքենզի Մաքդոնալդին: Մրցաշարի գործող չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ Կառլոս Ալկարասն էլ ծանր պայքարում հաղթեց իտալացի Ֆաբիո Ֆոնյինիին: Իսպանացին աշխարհի 138-րդ համարին հաղթեց 5 սեթում` […] ...
13:11 01.07.2025
Օդի ջերմաստիճանը հուլիսի 2-4-ին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանովԵրևանում հուլիսի 1-ի ցերեկը, 6-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հուլիսի 2-ի երեկոյան ժամերին, հուլիսի 3-5-ին գիշերը և երեկոյան հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Սպասվում է քամու ուժգնացում ամպրոպի ժամանակ՝ 17-20մ/վրկ, երեկոյան ժամերին՝ 15-18մ/վ։ Մարզերում հուլիսի 1-ին և 2-ին կեսօրից հետո, 3-6-ին գիշերը և կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, […] ...
13:05 01.07.2025
Հանրային տրանսպորտում չվճարելու դեպքում տուգանք կկիրառվի. քննարկում ԱԺ-ումԱզգային ժողովում քննարկվում է«Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որով նախատեսվում է սահմանել վարչական պատասխանատվություն՝ ներհամայնքային տրանսպորտային ծառայություններից առանց վճարման օգտվելու համար։ Նախագծի համաձայն՝ սահմանվում է 15 000 դրամ տուգանք այն անձանց համար, որոնք առանց տեղական վճարը կամ փոխադրավարձը վճարելու օգտվում են ներհամայնքային փոխադրումների ծառայություններից։ Այն […] ...
13:00 01.07.2025
Ադրբեջանի դեսպանը կանչվել է ՌԴ ԱԳՆՄոսկվայում Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը կանչվել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարություն, հայտնել է գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ «Բաքվի ոչ բարեկամական գործողությունների և ռուս լրագրողների անօրինական կալանքի հետ կապված, որոնց դեմ ադրբեջանական իշխանությունները տարիների ընթացքում որևէ բողոք չեն ունեցել, Ադրբեջանի Հանրապետության դեսպանը կանչվել է Արտաքին գործերի նախարարություն», – ասել է նա լրագրողներին: ...
13:00 01.07.2025
Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները․ GiveMeSportGiveMeSport պարբերականը ներկայացրել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստներին։ Ցանկը գլխավորում է «Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը։ Լավագույն եռյակում են նաև Ուսման Դեմբելեն (ՊՍԺ) և Մոհամեդ Սալահը («Լիվերպուլ»)։ Աշխարհի լավագույն ֆուտբոլիստները` ըստ GiveMeSport-ի 1. Լամին Յամալ («Բարսելոնա»), 2. Ուսման Դեմբելե (ՊՍԺ), 3. Մոհամեդ Սալահ («Լիվերպուլ»), 4. Կիլիան Մբապե («Ռեալ Մադրիդ»), 5. Ռաֆինյա («Բարսելոնա»), 6. Հարի Քեյն («Բավարիա), 7. […] ...