16:49 08.09.2021
Դուբայի օպերային թատրոնում InClassica 10-րդ միջազգային փառատոնի շրջանակում «Պատկերներ ցուցահանդեսից» խորագրով համերգային երեկոյի ընթացքում ելույթ է ունեցել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ, և ջութակահար Սերգեյ Խաչատրյանը։
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԿԳՄՍՆ-ից, համերգային ծրագրում հնչել է Արամ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը։ Դուբայի ունկնդիրը մեծ ջերմությամբ է ընդունել հայ երաժիշտներին։ Խաչատրյանի Ջութակի կոնցերտը կատարելուց հետո դահլիճը ծափողջույններով մենակատարին և նվագախմբին չէր թողնում հեռանալ բեմից։ Սերգեյ Խաչատրյանը, շարունակելով հայկական թեման, ունկնդրին տեղափոխել է 10-րդ դար՝ ներկայացնելով Գրիգոր Նարեկացու «Հավուն, հավուն» տաղը։ Միջնադարյան հայկական տաղի հնչյունները ջութակի մեծ վարպետի ներկայացմամբ գերել են օտարազգի ունկնդրին։
Համերգի երկրորդ մասում Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը կատարել է Մոդեստ Մուսորգսկու «Պատկերներ ցուցահանդեսից» ստեղծագործությունը՝ Մորիս Ռավելի նվագախմբային փոխադրմամբ։
Սերգեյ Խաչատրյանը, համերգի ավարտին պատասխանելով լրագրողների հարցերին, նշել է, որ Արամ Խաչատրյանի արվեստի հիմքում հայկական ազգային երաժշտությունն է. «Ես դա զգում եմ, քանի որ մեծացել, դաստիարակվել եմ այդ երաժշտությամբ։ Խաչատրյանի ստեղծագործությունները կատարելիս շատ մոտ ու հարազատ զգացողություն ունեմ։ Ուրախ եմ, որ այս կոնցերտը մենք կարող ենք ներկայացնել տարբեր երկրներում, այժմ նաև՝ Դուբայում։ Հայկական երաժշտությունը կատարելը, աշխարհով մեկ հանրայնացնելը մեր առաքելությունն է»։
Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը, խոսելով InClassica միջազգային փառատոնի մասին, նշել է, որ այն այսօր ամենամասշտաբային փառատոներից է, և նվագախմբի համար մեծ ձեռքբերում է մասնակցել նմանօրինակ հեղինակավոր փառատոնին, ինչպես նաև Classic Piano միջազգային մրցույթի եզրափակիչ փուլերում նվագել մասնակիցների հետ։ Նա փառատոնին մասնակցությունը միջազգային մեծ հաջողություն է անվանել, քանի որ այդ նախաձեռնության շրջանակում ելույթ են ունենում աշխարհի լավագույն նվագախմբերը։ Եվ բոլորիս համար մեծագույն ձեռքբերում է այդ կոլեկտիվների կողքին տեսնել Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբին։
Հիշեցնենք, որ InClassica 10-րդ միջազգային փառատոնը կազմակերպել է «Մշակույթի աջակցման եվրոպական հիմնադրամը»։ Այն անցկացվում է SAMIT Event Group-ի հետ։ Փառատոնի ռեզիդենտ կոմպոզիտորն է Ալեքսեյ Շորը:
17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...