14:38 09.09.2021
Հայաստանի Հանրապետության շրջակա միջավայրի նախարարությունը, ի դեմս նախարարի տեղակալ Աննա Մազմանյանի, և «Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբ» ՊՈԱԿ-ը Armenian National Philharmonic Orchestra, ի դեմս գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանի, «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում կնքեցին համագործակցության հուշագիր։
Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվում են համագործակցել հանուն շրջակա միջավայրի պահպանության և կայուն զարգացման, իրականացնել համատեղ միջոցառումներ, որով ևս մեկ անգամ հանրության ուշադրությունը կհրավիրեն բնապահպանական ամենատարբեր խնդիրներին՝ բարձրացնելով դրանց վերաբերյալ հասարակության իրազեկվածության մակարդակը և մեծացնելով լուծման հեռանկարները։
Շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Աննա Մազմանյանը բնապահպանության և մշակույթի միաձուլումը հիանալի հնարավորություն է համարում շրջակա միջավայրի պահպանության և պաշտպանության ոլորտում նշանակալի առաջընթաց գրանցելու համար։
Համագործակցության շրջանակում Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբն աշնանային համերգաշրջանը նվիրում է «Սևան» ազգային պարկի «Նորաշենի» արգելոցի տարածքում խորհրդանշական «Որորների կղզի» անունը ստացած կղզում բնադրող Հայկական որորների պահպանությանը։
Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Էդուարդ Թոփչյանն իր խոսքում չափազանց կարևորեց համագործակցությունը՝ խոստանալով անել հնարավորը երաժշտության լեզվով քարոզելու «կանաչ մշակույթի» գաղափարը։
Հայկական որորը ֆիլհարմոնիկի երաժշտասեր ունկնդրին կբերի վաղ ամրագրման տոմսերը՝ գնման զեղչային հնարավորությամբ և ևս մեկ անգամ կհիշեցնի իր բացառիկ լինելու մասին։
Նախագծի իրականացման հարցում մեծ ներդրում ունի Եվրոպական միության եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության տնտեսական համագործակցության եւ զարգացման նախարարության (ԳԴՀ ՏՀԶՆ) համատեղ ֆինանսական աջակցությամբ իրականացվող «Սևանա լճի շրջակա միջավայրի պահպանություն» (EU4Sevan) ծրագիրը:
17:50 16.08.2025
Շվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհին կատարվելու են պայթեցման աշխատանքներՇվանիձոր-Նռնաձոր-ՀՀ սահման ավտոճանապարհի շինարարական աշխատանքներով պայմանավորված՝ օգոստոսի 17-ին՝ ժամը 09.00-ից 13.00-ի սահմաններում, կատարվելու են պայթեցման աշխատանքներ։ Այս մասին տեղեկացնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։ ...
17:42 16.08.2025
Զելենսկին կրկին Թրամփից երաշխիքներ է խնդրել Ուկրաինայի համարԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ զրույցում Վլադիմիր Զելենսկին կրկին խնդրել է Միացյալ Նահանգներին և եվրոպական երկրներին երաշխիքներ տրամադրել Ուկրաինայի համար։ «Մենք պետք է հուսալիորեն և երկարաժամկետ երաշխավորենք Ուկրաինայի անվտանգությունը՝ Եվրոպայի և Միացյալ Նահանգների մասնակցությամբ», -գրել է Զելենսկին իր Telegram ալիքում՝ նաև կրկնելով ցանկությունը, որ Ուկրաինայի համար կարևոր բոլոր հարցերը քննարկվեն Կիևի իշխանությունների մասնակցությամբ։ Բացի այդ, […] ...
17:30 16.08.2025
Նիդեռլանդները ողջունում է Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում խաղաղության հասնելու համարՆիդեռլանդների իշխանությունները ողջունում են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ջանքերը՝ ուկրաինական հակամարտության կարգավորման ուղղությամբ և խրախուսական են համարում Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի մասնակցությամբ գագաթնաժողով անցկացնելու հեռանկարը, հայտարարել է Թագավորության վարչապետի պաշտոնակատար Դիկ Շոֆը։ «Մենք ողջունում ենք նախագահ Թրամփի ջանքերը՝ Ուկրաինայում երկարատև խաղաղության հասնելու համար։ Խրախուսելի է տեսնել, որ այժմ հեռանկար կա Միացյալ Նահանգների, Ուկրաինայի և Ռուսաստանի […] ...
17:21 16.08.2025
ԵՄ երկրները չեն կարողացել համատեղ հայտարարություն ընդունել Ալյասկայի գագաթնաժողովի վերաբերյալԵՄ երկրները չկարողացան արագորեն ընդունել ընդհանուր հայտարարություն Ալյասկայում կայացած ռուս-ամերիկյան գագաթնաժողովի վերաբերյալ, ուստի, սահմանափակվեցին ԵՄ ղեկավարության, ԵՄ 27 երկրներից հինգի ղեկավարների և նրանց միացած Մեծ Բրիտանիայի հայտարարությամբ։ Հայտարարության տեքստը X-ում հրապարակել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը։ Փաստաթուղթը չի պարունակում աջակցություն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հիմնական թեզին՝ հակամարտության երկարաժամկետ կարգավորման անհրաժեշտության մասին՝ առանց նախնական […] ...
17:09 16.08.2025
«Tribune de Genève». Թրամփը Պուտինին վերադարձրեց միջազգային ասպարեզԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ալյասկայում կայացած գագաթնաժողովում իր ռուս գործընկեր Վլադիմիր Պուտինին մեծ վերադարձ պարգևեց միջազգային ասպարեզ, ասվում է Tribune de Genève թերթի հոդվածում։ Այս գնահատականների համաձայն, Ռուսաստանի առաջնորդի Ռուսաստանից դուրս կատարած ուղևորությունը «ինքնին բացառիկ» է պատժամիջոցների ֆոնին։ «Սակայն այն փաստը, որ նա գնացել էր Միացյալ Նահանգներում պատվով ընդունելության, բացարձակապես անհավանական էր Դոնալդ Թրամփի վերադարձից […] ...