16:51 06.02.2018
Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիր, լրագրող Նարինե Կիրակոսյանն հայտարարություն է տարածել այն մասին, որ Զանգեզուր կենսոլորտային համալիրի աշխատակիցները հայտնաբերել են 600-ից ավելի ապօրինի ծառահատման դեպք, սակայն կոծկել են անօրինականությունը և չեն հայտնել ոչ ոստիկանությանը, ոչ էլ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին։
ShantNews-ի հետ զրույցում Նարինեն ասել է, որ ապօրինի ծառհատումները «Արևիկ» ազգային պարկի տարածքում էն կատարվել։ «Արևիկը» ստեղծվել է 2009 թվականին և մտնում է Զանգեզուր կենսոլորտային համալիրի մեջ։
«Ծառահատումները Մեղրիի տարածաշրջանի Լիճք, Տաշտուն, Վահրավար (նախկին անունը՝ Մարգի) և Թղկուտ (նախկին անունը՝ Մարազաի) տեղամասերում են եղել», – ասել է Նարինեն ու հավելել, որ նկարներ էլ կան, որտեղ երևում է, թե ինչպես է կենսոլորտային համալիրի աշխատակիցներից մեկը գրանցում է խախտումը։
«Նրա ձեռքում պարզ երևում է գրանցամատյանը։ Գրանցամատյանի մեջ գրանցումը տրամաբանորեն պետք է նախատեսի նաև համապատասխան թիվ գրելը կոճղի վրա։ Սովորաբար դա արվում է յուղաներկով։ Ես այս մանրամասնությունները, սիրելիներս, նշում եմ, որ հասկանաք, թե ո՞նց են փորձում հատուկ պահպանվող գոտու աշխատակիցները ինչ-ինչ պատճառներով թաքցնել անօրինականությունը։ Իսկ ծավալը վնասի բնությանը, ի դեպ կարող է անցնել 10 մլն դրամը։ Այսինքն, սա կարելի է դիտարկել քրեական հանցագործության խոշոր չափերի վնասի հոդվածով», – ասել է Նարինեն հայտարարության մեջ:
Ըստ Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրի՝ հատվել են հիմնականում կաղնիներ։ Կան նաև բոխի, թղկի տեսակներ։ Կաղնու տեսակը կոչվում է Արաքսյան կաղնի։ Հատվածների տարիքը 20-30 և ավելին է։
«Ինձ ապշեցրեց նաև այն, որ ծառահատները ոնց որ ոխ հանեին կաղնիներից։ Տեսեք, թե ինչպես են հատ առ հատ բոլոր ճյուղավորված մասերը սղոցել։ Իմիջիայլոց ասեմ, որ սղոցի ձայնն էլ հաստատ մեկը լսած կլիներ»,- ասել է Նարինեն՝ հավելելով, որ այս ապօրինության մասին Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրինությունը ոչ միայն լռել է, այլև բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին ներկայացրել, որ խախտման դեպքեր չեն եղել:
«Զանգեզուր կենսոլորտային համալիրի տնօրեն՝ Վարդան Գևորգյանը և՛ տեղյակ է եղել խախտումներին, և՛ որոշակի տեղեկություններով ներկա եղել մոտ 15 աշխատակցի հետ վերը նշված տեղամասերում։ Սակայն նա պնդում է, որ տարածքները չեն մտնում «Արևիկ» ազգային պարկի մեջ։ Սա աբսուրդ է ոչ միայն նրա համար, որ ազգային պարկը ունի կադաստրային սահմաններ, որոնք հաստատված են Կառավարության 15 հոկտեմբերի 2009 թվականի N 1209-Ն որոշմամբ, այլ նաև նրա համար, որ տնօրենը նախկինում աշխատել է կադաստրում։ Օրինակ՝ Վարդան Գևորգյանի կենսագրությունում պարզ գրված է, որ նա 2002 թվականից աշխատել է Կապանի կադաստրում՝ բաժնի պետ, 2008-ից՝ «Կապանի կոմունալ ծառայություն» համայնքային հիմնարկի տնօրեն, այնուհետև՝ Կապանի քաղաքապետի տեղակալ: Ուրեմն նա ամենալավը պետք է տեղեկացված լինի կադաստրային քարտեզների մասին։ Եթե նույնիսկ չգիտի,
կարելի է հուշել, որ «Արևիկ» ազգային պարկը նախկին անտառտնտեսության ամբողջ տարածքն է գրավել, ինչը նշանակում է, որ համայնքային հողեր պարկի կազմում չկան և վիճելի չեն կարող լինել նաև որպես սահմանային գոտի, քանի որ պետական սահմանը նշածս հատվածներում գետով հստակ բաժանվում է։ Իմ անձնական կարծիքով և տարիների փորձով ասեմ, որ հատումները կարող էին անել մոտակա Լիճք, Տաշտուն, Վահրավար ու Թղկուտ համայնքների բնակիչները, կամ նշված համայնքների տարածքում պղնձի հանքավայրերով շահագրգռված ընկերությունները»,-հավելում է Էկո-Մեդիա լրագրողական ցանցի համահիմնադիրը։ ։
00:00 02.05.2025
ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերումՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...
23:58 01.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:56 01.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 01.05.2025
Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված չենԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...
23:37 01.05.2025
Երևանը ջազ է լսումԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...
23:28 01.05.2025
Ամերիկացի դիվանագետները բանակցություններ են վարել Սիրիայի նոր իշխանությունների ներկայացուցիչների հետԱմերիկացի դիվանագետները այս շաբաթ Նյու Յորքում բանակցություններ են վարել Սիրիայի նոր կառավարության ներկայացուցիչների հետ՝ կոչ անելով նրանց պայքարել ահաբեկչության և Իրանի դեմ։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը։ «Կարող եմ ձեզ ասել, որ Պետդեպարտամենտի պաշտոնյաները ապրիլի 29-ին Նյու Յորքում հանդիպել են Սիրիայի անցումային իշխանության հետ», – ասել […] ...