ՀԴԲ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին առաջին փաստաթուղթը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
01 07 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+14.09 oC

ՀԴԲ-ն գաղտնազերծել է սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների մասին առաջին փաստաթուղթը

10:47 12.09.2021

ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հրապարակել է 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունների հետաքննության մասին առաջին փաստաթուղթը: Նախօրեին այն հրապարակվել էր գերատեսչության կայքում։

Փաստաթուղթը թվագրված է 4 Ապրիլ 2016. դրանում տեղ է գտել Լոս Անջելեսում Սաուդյան Արաբիայի հյուպատոսության աշխատակցի հետ ՀԴԲ գործակալի զրույցի թարգմանությունը այն անձանց հետ նրա շփումների մասին, որոնք լոգիստիկ աջակցություն են տրամադրել մարդատար օդանավեր առևանգողներին: Խոսակցությունը տեղի է ունեցել 2015 թվականի նոյեմբերին։

Փաստաթղթում մանրամասն նկարագրված են բազմաթիվ կապեր և վկայություններ, որոնք ՀԴԲ-ի կասկածներն են առաջացրել Օմար Ալ Բայումիի վերաբերյալ: Սաուդացին, իբր, եղել է ուսանող Լոս Անջելեսում, սակայն ՀԴԲ-ն նրան կասկածում է սաուդյան հետախուզության գործակալ լինելու մեջ։ Փաստաթղթում նշվում է, որ նա խորապես ներգրավված է եղել «ուղևորությունների, բնակարանների և ֆինանսավորման օգնության» ապահովման մեջ, որպեսզի օգնի երկու առևանգողներին:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 4-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հրամանագիր էր ստորագրել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության Հետաքննությունների համերկրային բյուրոյի հետաքննության հետ կապված փաստաթղթերի գաղտնազերծման մասին:

Ավելի վաղ զոհերի հարազատները պահանջել են գաղտնազերծել փաստաթղթերը, որոնք կապված են հարձակումների հետ։ Մոտ 1,8 հազար մարդ Բայդենին նամակ է գրել՝ պահանջելով հանել փաստաթղթերի գաղտնիության մակագիրը։ Նրանք կարծում են, որ դրանցում տեղեկություններ կան, որոնք թույլ են տալիս ապացուցել Սաուդյան Արաբիայի ղեկավարության մասնակցությունը ահաբեկչություններին։

Ինչպես հայտնի է, 2001-ի սեպտեմբերի 11-ին 19 ահաբեկիչ է առևանգել ԱՄՆ թռչող 4 ինքնաթիռ։ Նրանցից երկուսը բախվել են համաշխարհային առևտրի կենտրոնի աշտարակներին, մեկը ՝ Պենտագոնին և ևս մեկը ընկել է Շանքսվիլ քաղաքի մոտ, երբ ուղևորներն ու թիմը փորձել են վնասազերծել զավթիչներին:

Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Ալ Քաիդա» ահաբեկչական կազմակերպությունը ։

Սաուդյան Արաբիայի իշխանությունները հերքում են ահաբեկչություններին մասնակցությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 30.06.2025

SHANTNEWS

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

21:34 30.06.2025

Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է  տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

21:29 30.06.2025

Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդան

Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

21:22 30.06.2025

Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջ

ՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

21:13 30.06.2025

Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետ

Կանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

21:06 30.06.2025

ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ Փաշինյանին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...

BACK_TO_TOP