15:13 14.09.2021
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը տեսակապի միջոցով մասնակցել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵԱՏՀ) խորհրդի հերթական նիստին:
Նիստի օրակարգում ընդգրկված էին երեք տասնյակից ավելի հարցեր, որոնք վերաբերում են Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) շրջանակներում ինտեգրացիոն գործընթացների զարգացմանը և անդամ պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների խորացմանը:
Նիստի արդյունքներով հավանության է արժանացել «2020 թվականին Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի մասին» զեկույցը: Զեկույցում ներկայացված՝ ԵԱՏՄ անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրի ընդհանուր գնահատականի համաձայն՝ 2020 թվականին արտաքին առևտրի ծավալում փոխադարձ առևտրի ծավալի տեսակարար կշիռը աճել է գրեթե բոլոր երկրներում, և Հայաստանի Հանրապետությունում կազմել է 34.2%: Ըստ զեկույցում ներկայացված ԵԱՏՄ անդամ պետությունների փոխադարձ առևտրի ապրանքային կառուցվածքի վերլուծության՝ Հայաստանը էականորեն մեծացրել է կոոպերացիոն ապրանքների առևտրի ծավալները: Զեկույցի շրջանակներում քննարկվել է նաև ցուցանիշները ազգային արժույթով ներկայացնելու հարցը:
Նիստի արդյունքներով ընդունվել է որոշում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների 2021-2022թթ․ գյուղատնտեսական ապրանքների, պարենի, ջութե մանրաթելի, կաշվե հումքի, բամբակի մանրաթելի և բրդի առաջարկի և պահանջարկի հաշվեկշիռների, ագրոարդյունաբերական համալիրի զարգացման համատեղ կանխատեսումների վերաբերյալ։ Համաձայն կանխատեսումների՝ 2022 թվականին 2019 թվականի համեմատ ԵԱՏՄ շրջանակներում գյուղատնտեսական արտադրանքի ծավալը (դոլարային արտահայտությամբ) կաճի 2.1%-ով, փոխադարձ առևտրի աճը կկազմի 15%, երրորդ երկրներ արտահանումը կավելանա 9.3%-ով, ներմուծումը կնվազի 3.0%-ով, որի արդյունքում արտաքին առևտրի բացասական սալդոն կկրճատվի՝ 5.8 մլրդ ԱՄՆ դոլարից դառնալով 2.5 մլրդ ԱՄՆ դոլար։
ԵԱՏՀ խորհրդի անդամները, ի թիվս օրակարգի այլ հարցերի, քննարկել են նաև Եվրասիական տնտեսական միությունում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման հարցը: Որոշվել է մշակել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրացիոն ներուժ ունեցող կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմները: Նշված գործընթացների իրականացումը թույլ կտա խթանել ԵԱՏՄ շրջանակներում արդյունաբերական արտադրանքի աճը, լուծել անդամ պետությունների կայուն տնտեսական աճի ռազմավարական խնդիրը, ինչպես նաև հիմք կհանդիսանա բարձր ավելացված արժեք ունեցող նորարարական արտադրանքի ստեղծման համար։
Նիստի ընթացքում ընդունվել է նաև որոշում ԵԱՏՄ անդամ պետությունների պարենային անվտանգության ապահովման ընդհանուր սկզբունքների և մոտեցումների վերաբերյալ, ինչը միտված է ԵԱՏՄ անդամ պետությունների սեփական արտադրության գյուղատնտեսական արտադրանքով և պարենով ապահովման մակարդակի բարձրացմանը, պարենային ապրանքների պակասուրդի առաջացման ռիսկերի նվազեցմանը, ինչպես նաև ագրոարդյունաբերական համալիրում կիրառվող նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծման փոխարինմանը։
17:22 30.06.2025
ՊՍԺ-ն խոշոր հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» և դուրս եկել 1/4 եզրափակիչ․ ԱԱԱՊՍԺ-ն խոշոր՝ 4-0 հաշվով հաղթել է «Ինտեր Մայամիին» ու դուրս եկել աշխարհի ակումբային առաջնության քառորդ եզրափակիչ։ Փարիզյան ակումբը բոլոր գոլերը խփել է առաջին խաղակեսում. դուբլ է գրանցել Ժոաու Նևեշը, մեկ գոլ խփել է Աշրաֆ Հաքիմին, նաև մրցակցի պաշտպան Տոմաս Ավիլեսը գնդակն ուղարկել է սեփական դարպասը։ Լուիս Էնրիկեի գլխավորած թիմի հաջորդ մրցակիցը կլինի «Բավարիան»։ ...
17:16 30.06.2025
Էրեբունի վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներՀուլիսի 1-ին՝ ժամը 10:30-ից մինչև 14:30-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Էրեբունի վարչական շրջանի Արցախի, Էրեբունի, Արին Բերդի, Խաղաղ Դոնի, Ազատամարտիկների, Մուրացանի, Տիտոգրադյան, Սարմի, Այվազովսկու փողոցների, Տիգրան Մեծի և Արցախի պողոտաների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...
17:11 30.06.2025
Տեղի է ունեցել Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի՝ ընդլայնված կազմով հանդիպումըՏեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի ընդլայնված կազմով հանդիպումը: Հանդիպման օրակարգում ներառված էին ինչպես ՀՀ-ԵՄ գործընկերության խորացմանն ուղղված ծրագրերը, այնպես էլ տարածաշրջանային հարցեր։ Հանդիպման արդյունքներով Արարատ Միրզոյանը և Կայա Կալասը հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով: ...
17:06 30.06.2025
Առանց Գրիլիշի մենք թրեբլ չէինք նվաճի․ Գվարդիոլա«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան գովել է Ջեք Գրիլիշին, որը թիմի հետ չի մեկնել ԱՄՆ մասնակցելու Աշխարհի ակումբային առաջնությանն ու շուտով հեռանալու է ակումբից: «Այս տղաները երկար տարիներ խաղացել են միասին: Ես բոլորին լավագույնն եմ մաղթում, այդ թվում Ջեքին, նրա ընկերուհուն ու երեխաներին: Ես չգիտեմ՝ որտեղ նա կշարունակի կարիերան, բայց գիտեմ նրա որակները: Առանց […] ...
17:02 30.06.2025
Քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծըԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում քննարկվել է «Բարձրագույն կրթության և գիտության» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող ԿԳՄՍ Ժաննա Անդրեասյանը համառոտ ներկայացրել է նախագծով առաջարկվող լուծումները և փոփոխությունները: «Օրենքի ընդունմամբ կունենանք բարձրագույն կրթության և գիտության համակարգի մեկ միասնական իրավական հենք՝ նախկինում ոլորտը կարգավորող 4 օրենքի փոխարեն: Գործող օրենքների համեմատությամբ՝ […] ...
16:55 30.06.2025
Ավարտվել է Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում 17-ամյա տղայի սպանության դեպքի վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունըՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ 2025 թվականի մարտի 18-ին Գ.Պ.-ի կողմից Հ.Գ.-ի կնոջը նայելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ՝ Սպիտակ քաղաքի գերեզմանատան տարածքում Գ.Բ.-ն դանակով հարվածել է 17-ամյա Գ.Պ.-ի կրծքավանդակին՝ սպանելով նրան: Նկարագրված արարքը կատարելու համար Գ.Բ.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի […] ...