Պետությունը երեխաների համար պետք է ստեղծի ներառական միջավայր. ՀՀ ՄԻՊ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+31.09 oC

Պետությունը երեխաների համար պետք է ստեղծի ներառական միջավայր. ՀՀ ՄԻՊ

15:13 15.09.2021

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը սեպտեմբերի 14-ին մասնակցել է ԱՊՀ անդամ երկրների Երեխաների իրավունքների հանձնակատարների (օմբուդսմանների) առաջին հանդիպմանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային երկխոսության միասնական հարթակի ստեղծման կարևորությունը՝ համակարգային խնդիրների լուծման համար:

Արման Թաթոյանը հանդիպման ընթացքում ներկայացրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի լիազորությունները և կատարվող աշխատանքը երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում՝ նշելով որ մեր հաստատությունն ունի «A» միջազգային կարգավիճակ, հանդիսանում է Երեխաների օմբուդսմանների եվրոպական ցանցի լիիրավ անդամ, որը հնարավորություն է տալիս մասնակցել նաև կազմակերպության կառավարմանն ու ղեկավար մարմինների աշխատանքներին:

«Ներառական հասարակության ստեղծումն առաջնային է բոլորիս համար, քանի որ երեխան պետք է մեծանա այնպիսի միջավայրում, որտեղ կարողանում են բացահայտել իր կարողությունները, գնահատում են նրա հնարավորությունները և նպաստում են դրա զարգացմանը՝ անկախ հաշմանդամություն կամ հատուկ կարիքներ ունենալու հանգամանքից»,- ասել է ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը:

Պաշտպանը անդրադարձել է երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում առկա մարտահրավերներին՝ առանձնակի ուշադրություն հրավիրելով ընտանիքում ապրելու և դաստիարակվելու երեխայի իրավունքի իրացման կարևորությանը և նշելով, որ երեխայի խնամքը կենսաբանական ընտանիքում կազմակերպելու անհնարինության պարագայում պետությունն առաջնահերթ պետք է միջոցներ ձեռնարկի երեխայի խնամքն ընտանիքահեն, համայնքահեն միջավայրում կազմակերպելու համար՝ նրան այլընտրանքային խնամքով (խնամակալություն, խնամատարություն, որդեգրում) ապահովելու միջոցով։

Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի նախագահին կից Երեխաների իրավունքների հարցերով հանձնակատար Աննա Կուզնեցովային արդյունավետ համագործակցության համար: Պաշտպանն ընդգծել է նաև ՌԴ մարդու իրավունքների դաշնային հանձնակատար Տատյանա Մոսկոլկովայի, ինչպես ՀՀ-ում ՌԴ դեսպանատան հետ արդյունավետ համագործակցությունը։

Հանդիպման ընթացքում քննարկվել է անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում փորձագետների համագործակցության կարևորությունը: Առանձնակի ուշադրություն է դարձվել ԱՊՀ անդամ երկրների միջև երեխաների իրավունքների պաշտպանության վերաբերյալ տեղեկատվության փոխանակման պարզեցված ընթացակարգին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

18:27 30.06.2025

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

18:20 30.06.2025

Մարալիկում երկու անձի դանակահարած փարաքարցին ձերբակալվել է օդանավակայանում

Հունիսի 28-ին` ժամը 21:08-ին, Ոստիկանության Շիրակի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն ստացվել է հաղորդում, որ շտապօգնության խումբը Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցից «որովայնի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ «Գյումրի» բժշկական կենտրոն է տեղափոխել Մարալիկի բնակիչ 40-ամյա տղամարդու: Քիչ անց ստացվել է նոր հաղորդում. «որովայնի թափանցող վնասվածք» ախտորոշմամբ նույն հասցեից նույն բժշկական կենտրոն էր դիմել մեկ այլ մարալիկցի` 46-ամյա տղամարդ: […] ...

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

18:14 30.06.2025

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի»-ի հետ

Իրանը մտադիր է շարունակել բանակցությունները «Եվրաեռյակի» երկրների (Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա և Գերմանիա) հետ, սակայն խորհրդակցությունների հաջորդ փուլի ամսաթիվը դեռևս որոշված ​​չէ, ասել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Այս երեք երկրի հետ շփումներն ու բանակցությունները շարունակվում են։ Ինչ վերաբերում է դրանց շարունակությանը, ինչպես արդեն նշվել է, բանակցությունները տեղի են ունեցել անցյալ շաբաթ, […] ...

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

18:06 30.06.2025

UFC-ի նախագահը նշել է Մախաչև – Մադալենա տիտղոսային մենամարտի վայրը

UFC-ի նախագահ Դանա Ուայթը հայտարարել է, որ կիսամիջին քաշային կարգի տիտղոսի համար մենամարտը, որտեղ օկտագոն դուրս կգան ռուսաստանցի Իսլամ Մախաչևն ու ավստրալացի Ջեք Դելա Մադալենան, կանցկացվի Նյու Յորքում կայանալիք մրցաշարում։ Այս մասին հաղորդում է FightTime-ը: Մրցաշարի անցկացման ժամկետը դեռևս հայտնի չէ: «Երբ մենք մրցաշար ենք անցկացնում Նյու Յորքում՝ «Մեդիսոն Սքուեր Գարդենում», միշտ հատուկ իրադարձություն է […] ...

SHANTNEWS

18:00 30.06.2025

SHANTNEWS

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

17:54 30.06.2025

Գևորգ Պապոյանը Հռոմում հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարարի հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը Հռոմում՝ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) համաժողովի շրջանակում, հանդիպել է Վրաստանի գյուղատնտեսության և շրջակա միջավայրի նախարար Դավիթ Սոնգուլաշվիլիի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Վրաստանի տարածքով հայկական կոնյակով բեռնված մեքենաների (Armenian Brandy) արագ և անխոչընդոտ անցմանը վերաբերող հարցեր։ Անդրադարձ է կատարվել նաև հայ-վրացական տնտեսական օրակարգի ընդլայնման և փոխգործակցության խորացման […] ...

BACK_TO_TOP