Երկաթուղային գծերը հատող բեռնատարից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 06 2025
  • $
    384.47
  • RUBLE
    4.90
  • 450.83
WEATHER
+27.09 oC

Երկաթուղային գծերը հատող բեռնատարից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր

15:07 16.09.2021

Սեպտեմբերի 16-ին՝ ժամը 11-ի սահմաններում, Արարատ քաղաքի մոտ գտնվող և ճանապարհային նշաններով հագեցած կարգավորվող երկաթուղային գծանցումում արտակարգ դեպք է տեղի ունեցել: Երկաթուղային գծերը հատող 35AQ419 պետհամարանիշներով բեռնատար մեքենայից ընկել է մի քանի տոննա քաշ ունեցող հսկա քարե բեկոր, տեղեկացնում են ՀԿԵ-ից։

Արդյունքում, Երևանից Երասխ ուղղությամբ երկաթուղային հաղորդակցությունը արգելափակվեց երկու ժամով, մինչև փոխադրումն իրականացնող «Վեկս» կազմակերպությունը հեռացնում էր խոչընդոտը:

Միջադեպը տեղի է ունեցել տրանսպորտային միջոցի թափքի քանդվելու պատճառով: Իսկ գծանցումը հագեցած է հատուկ ռետինե հատակով, որն ապահովում է մաքսիմալ հարթ ճանապարհը:

Վթարի արդյունքում Հարավկովկասյան երկաթուղին կրել է մեծ գործառնական ծախսեր` կոնտակտային ցանցում էլեկտրաէներգիայի անջատման, միջադեպի վայրի առաջիկա ախտորոշման և հնարավոր վերանորոգման տեսքով: Տուժածներ չկան, էլեկտրագնացքների չվացուցակը չի խախտվել:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

19:03 30.06.2025

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովին

Իսպանիայի Թագավորություն կատարած աշխատանքային այցի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զարգացմանն ուղղված ֆինանսավորման համաշխարհային համաժողովի պաշտոնական բացման արարողությանը։ Համաժողովի ընթացքում նախագահ Խաչատուրյանը հանդես կգա ելույթով։ ...

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

18:54 30.06.2025

Իսրայելի պաշտպանության բանակը հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի բանակների միջև շփումներ չկան

Իրանի և Իսրայելի զինված ուժերը որևէ կապ չունեն միմյանց հետ, այդ թվում՝ միջնորդների միջոցով, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Ավիչայ Էդրին։ «Կապեր չկան», – ասել է Էդրին՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք Իսրայելի և Իրանի բանակների միջև որևէ կապ կա, գոնե միջնորդների միջոցով, լարվածության սրումից կամ պատահական միջադեպերից խուսափելու համար։ Իսրայելը հունիսի […] ...

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

18:48 30.06.2025

Թիկնիզյանը մասնակցել է «Զենիթի» դեմ ընկերական հանդիպմանը

«Ցրվենա Զվեզդան» ընկերական խաղում 0-3 հաշվով պարտվել է «Զենիթին»։ Սոչիի «Ֆիշտ» ստադիոնում կայացած խաղում Սերբիայի չեմպիոնի մեկնարկային կազմում էր թիմի նորեկ, Հայաստանի ազգային հավաքականի պաշտպան Նաիր Թիկնիզյանը։ Նա փոխարինվել է 82-րդ րոպեին։ «Ցրվենա Զվեզդան» հաջորդ ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 4-ին Ավստրիայի երկրորդ լիգան ներկայացնող «Ամշթեթենի» հետ։ ...

Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել

18:42 30.06.2025

Բելգրադում ցուցարարները փակել են փողոցները և բարիկադներ կառուցել

Ոստիկանության և հակակառավարական ցուցարարների միջև անցած գիշեր բախումներ են տեղի ունեցել Բելգրադի կենտրոնում, որի հետևանքով  տասնյակ մարդիկ են վիրավորվել և ձերբակալվել։ Անկարգությունները սկսվել են արտահերթ ընտրությունների պահանջով անցկացված բողոքի ցույցից հետո, որին տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել։ Բախումները ճնշելու համար ոստիկանությունը հատուկ միջոցներ է կիրառել, այդ թվում՝ լուսաձայնային նռնակներ։ Ցուցարարները պահանջել են արտահերթ խորհրդարանական ընտրություններ և […] ...

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում

18:35 30.06.2025

8 կիլոգրամից ավելի կանեփի բույս և մարիխուանայի նմանվող զանգված. բացահայտում Արմավիրում

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Խորոնք գյուղի մի բնակիչ տանը պահում է կանեփի բույսեր և չորացրած-մանրացրած զանգված: Տեղեկությունը ստուգվել և հաստատվել է: Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում հունիսի 26-ին` ժամը 17-ին, զննություն է կատարվել Խորոնք գյուղի բնակիչ 35-ամյա տղամարդու տանը: Տանիքում հայտնաբերվել են մոտ յոթուկես կիլոգրամ կանեփի […] ...

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

18:27 30.06.2025

«Փյունիկը» հաղթել է վրացական «Գարեջիին»

«Փյունիկն» ընկերական խաղում 2-0 հաշվով հաղթել է Վրաստանի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Գարեջիին»։ Գոլերի հեղինակ են դարձել Լևոն Պետրոսյանն ու Ալեքսանդր Միլկովիչը։ Երևանյան ակումբը Վրաստանի ուսումնամարզական հավաքի վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի հուլիսի 3-ին՝ «Սամգուրալիի» հետ։ ...

BACK_TO_TOP