Կվերականգնվի Սևաբերդի ջրամբարը, կկառուցվի ևս 11 փոքր ջրամբար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 05 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+16.09 oC

Կվերականգնվի Սևաբերդի ջրամբարը, կկառուցվի ևս 11 փոքր ջրամբար

19:38 06.02.2018

Հայաստանի չորս մարզերում 11 փոքր ջրամբար կառուցելու և Սևաբերդի ջրամբարի վերականգնման նախագծերը պոտենցիալ ներդրողների ուշադրության առանցքում են: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արսեն Հարությունյանը:

Նրա խոսքով` ներդրումները կատարվելու են բացառապես մասնավորի կողմից, որոնք որոշակի արտոնություններ կստանան: «11 ջրամբարի կառուցման ծրագրերով այս պահին հետաքրքրված է երեք միջազգային կազմակերպություն: Փաթեթներն ուղարկել ենք, իրենք իրենց ուսումնասիրությունները կանեն, որից հետո կգան, արդեն կփորձենք պայմանները քննարկել: Բացի նոր կառուցվողներից ունենք նաև Կոտայքի մարզում գտնվող 6 միլիոն խորանարդ մետր ծավալով Սևաբերդի ջրամբարի վերականգնման ծրագիրը: Դրա նախագծման աշխատանքներն արդեն սկսվել են, մեկ ամսվա ընթացքում կունենանք արդյունքները: Տեղական երկու-երեք ընկերություն հետաքրքրված է այս նախագծով»,-«Արմենպրես»-ի փոխանցմամբ` հայտնեց Արսեն Հարությունյանը:

11 ջրամբարներից 4-ը Վայոց ձորում են, 2-ը` Տավուշում, 2-ը` Գեղարքունիքում, 3-ն էլ Արմավիրի մարզում: Այս ջրամբարների կառուցման ողջ բյուջեն 40 միլիարդ դրամ է, իսկ Սևաբերդի վերականգնման համար անհրաժեշտ է 2 միլիարդ դրամ:

«Պետության կողմից ֆինանսավորում չի նախատեսվում, մասնավորն է կառուցելու, որից հետո պետությունը փոքր-ինչ հավելյալ գնով կգնի ջրամբարի ջուրը և ներդրողին հնարավորություն կտրվի ջրամբարի տակ կառուցել հիդրոէլեկտրակայան, ջրամբարի շառավղով կկարողանան էկոտուրիզմ զարգացնել, ձկնաբուծություն և նմանատիպ այլ բիզնես հիմնել: Սա միջոց է, որով կկարողանանք պոտենցիալ ներդրողին ներգրավել»,- հավելեց կոմիտեի նախագահը:

Ներդրումային այս ծրագրերից զատ 2018-ին նախատեսվում է վարկային միջոցների հաշվին կյանքի կոչել ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, որի արժեքը 50 միլիոն դոլար է: «Ակնկալվում է ևս 10 հազար 500 հեկտար նոր հողատարածքի ոռոգելիության ապահովում, 63 կմ մայր և երկրորդ կարգի ջրանցքներ վերականգնում, 277.4 կմ ներտնտեսային ցանցի վերականգնում, 14.3 միլիոն ԿՎժ էլեկտրաէներգիայի տնտեսում: Ծրագրի շահառուների քանակը 115 հազար մարդ կլինի»,- ասաց Արսեն Հարությունյանը:

2018-ին կոմիտեի համար հաստատված ծրագրով նախատեսվում են 22-23 միլիարդ դրամի ներդրումներ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

00:00 02.05.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները մայիս ամսին կշարունակեն հանրային ծառայություններ մատուցել ՀՀ մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ մայիս ամսին ծառայություններ կմատուցվեն հետևյալ բնակավայրերում․ մայիսի 2-ին ժամը 11։30-16։00 Կոտայքի մարզի Չարենցավան համայնքում (Կարեն Դեմիրճյան հրապարակ 1, Քաղաքապետարանի դիմաց), ժամը 11։30-16։00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում (համայնքապետարանի տարածքում), մայիսի 12-ին Կոտայքի մարզի […] ...

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

23:58 01.05.2025

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

23:56 01.05.2025

ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

23:51 01.05.2025

Պետդեպ. ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ամսաթիվը և վայրը դեռևս որոշված ​​չեն

ԱՄՆ-Իրան բանակցությունների նոր փուլի ժամկետներն ու վայրը դեռևս որոշված ​​չեն, սակայն Վաշինգտոնը ակնկալում է, որ այն տեղի կունենա մոտ ապագայում։ Այս մասին լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Թեմի Բրյուսը։ «ԱՄՆ-ն չի հաստատել իր մասնակցությունը Իրանի հետ բանակցությունների չորրորդ փուլին, որը, որոշ տեղեկությունների համաձայն, պետք է տեղի ունենար շաբաթ […] ...

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

23:46 01.05.2025

Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողներն իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման գործառույթներ

Շրջակա միջավայրի նախարարության Էկոպարեկային ծառայության Սյունիքի մարզային վարչության ծառայողները, իրենց ամենօրյա աշխատանքային պարտականությունների շրջանակում, իրականացնում են նաև կենսաբազմազանության մշտադիտարկման (մոնիթորինգի) գործառույթներ։ Այս աշխատանքը ներառում է Հայաստանի տարածքում հանդիպող բուսական և կենդանական աշխարհի, այդ թվում՝ կենսաբազմազանության բացառիկ և վտանգված տեսակների հայտնաբերումն ու փաստագրումը։ Մշտադիտարկման տվյալները ոչ միայն թույլ են տալիս արձանագրել բնապահպանական իրավախախտումներ, այլև նպաստում են […] ...

Երևանը ջազ է լսում

23:37 01.05.2025

Երևանը ջազ է լսում

Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ, Ջազի միջազգային օրվա առթիվ, Գաֆեսճյան քանդակների պուրակում (Կասկադ) տեղի ունեցավ Ջազ երեկո, որի ընթացքում ելույթով հանդես եկան հայաստանյան լավագույն ջազային կատարողներն ու խմբերը՝ Հայաստանի պետական ջազային նվագախումբը, Լևոն Մալխասյանը, Արտո Թունջբոյաջյանը, Վահագն Հայրապետյանը, Հայկ Կարոն, Արտյոմ Մանուկյանը, Կարեն Մամիկոնյանը, Միքայել Ոսկանյանը, Ռաֆայել Պետրոսյանը, Տիգրան Սուչյանը, Արման Փեշտմաջյանը, Կարեն Գրիգորյանը, Ժաննա Դավթյանը, Արեգ […] ...

BACK_TO_TOP