14:07 17.09.2021
Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էինք, սեպտեմբերի 16-ին ՀՀ փոխվարչապետ Սուրեն Պապիկյանն այցելել է Գյումրի:
Փոխվարչապետը կանգառ է կատարել «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի` Մաստարայի և Մարալիկի հատվածներում՝ ծանոթանալու արդեն իսկ կատարված աշխատանքներին և ներկայումս ընթացող ասֆալտապատմանը, տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։
Այնուհետ Սուրեն Պապիկյանը մասնակցել է «Շիրակ» օդանավակայանի ժամանման նոր սրահի բացման արարողությանը, ծանոթացել հիմնանորոգված թռիչքուղուն։ Նա շրջել է սրահում, տեղեկացել տեխնիկական հագեցվածությանը, կարողություններին ու քաղաքացիներին մատուցվող ծառայություններին: Փոխվարչապետը նշել է. «Կատարված աշխատանքները հավանեցի: Նախկինում էլ էի եղել օդանավակայանում ու հիշում եմ հին վիճակը: Կարծում եմ` «Շիրակ» օդանավակայանը դառնալու է Գյումրու զարգացման կարևոր գրավականներից մեկը: Օդանավակայանն այսուհետ ունի բոլոր հնարավորությունները նաև սպասարկելու եվրոպական բյուջետային չվերթները»: Ժամանման հին սրահը, որն ուներ 400 քառ/մ մակերես, դուրս էր նորմերից և ուղևորների համար խնդիրներ էր առաջացնում, մինչդեռ կառուցված նոր սրահն ունի 870 քառ/մ մակերես, որտեղ գործում են անձնագրային հսկողություն իրականացնող 8 խցիկ և ուղեբեռի փոխադրման ժապավեն, որի շնորհիվ կվերացվեն ուղևորների համար նախկին դժվարությունները: Նոր սրահը հնարավորություն է տալիս 1 ժամում սպասարկել 1 չվերթ։ Թռիչքուղին ունի 3220 մետր երկարություն և 45 մետր լայնություն: Թեև դրա ասֆալտապատ ծածկույթի կյանքի տևողությունը միջինում 10 տարի է, «Շիրակ» օդանավակայանի թռիչքուղին վերջին անգամ նորոգվել էր 2007թ.: 14 տարվա շահագործման արդյունքում թռիչքուղու վրա առաջացել էին բազմաթիվ ճաքեր ու վնասվածքներ: Կառուցվել է նաև նոր ջրահեռացման համակարգ:
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրի քաղաքի «Սուրբ Մարիամ» մանկապարտեզ, որտեղ վերակառուցման աշխատանքներ են ընթանում Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրով: Մանկապարտեզի նախկին շենքը գտնվում էր վթարային վիճակում և համարվում էր սեյսմավտանգ: Որոշում է կայացվել մանկապարտեզի շենքի տեղում կառուցել սեյսմակայունության բոլոր չափանիշներին համապատասխան երկհարկանի նախադպրոցական ուսումնական հաստատություն: Մանկապարտեզն ապահովված կլինի օդափոխության, հակահրդեհային ազդարարման համակարգերով: Ջեռուցումը իրականացվելու է 2 տուրբո կաթսաներով: Տաք ջրամատակարարման համար կտեղադրվեն արևային ջրատաքացուցիչներ։ Ծրագրով նախատեսվում է նաև տարածքի բարեկարգում ու ցանկապատում, շենքի շուրջ` սալիկապատում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է եղել 75 երեխայի համար, վերակառուցումից հետո այս թիվը կարող է ավելանալ: Ծրագրի իրականացման համար ներդրվել է 171 միլիոն 188 հազար ՀՀ դրամ, որից համայնքի ներդրումը կազմում է 20 միլիոն 594 հազար ՀՀ դրամ, մյուս մասը ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի ներդրումն է։
Փոխվարչապետ Սուրեն Պապիկյանի հաջորդ կանգառը Գյումրու «Զանգակ» մանկապարտեզի տարածքն էր, որտեղ արդեն իսկ մեկնարկել են հիմքի փորման աշխատանքները: Տեղում լինելու է երկհարկանի շենք։ Առաջին հարկում կլինի նախասրահ, հանդերձարան, տնօրենի սենյակ, մեկ խմբի համար սենյակներ (խաղասենյակ, ննջասենյակ, ճաշասենյակ, սանհանգույց), ինչպես նաև անձնակազմի սենյակ` իր սանհանգույցով, բժշկի սենյակ, մեկուսարան` իր սանհանգույցով, խոհանոց, սննդի պահեստ, ջերմային հանգույց և լվացքատուն։ Երկրորդ հարկում տեղակայված կլինեն՝ նախասրահ, երկու խմբի համար սենյակներ և էվակուացիոն երկու ելք։ Կոնստրուկտիվ համակարգերը նախատեսված են քարե կրող պատերով և միաձույլ երկաթբետոնե կոնստրուկցիաներով, ծածկերը՝ միաձույլ երկաթբետոնից: Շենքի տանիքի ծածկույթը՝ գունավոր մետաղակղմինդրից, կրող կոնստրուկցիաները՝ փայտյա: Նախատեսվում են ջրամատակարարման, կոյուղու և գազամատակարարման արտաքին և ներքին համակարգերի, ինչպես նաև ներքին էլեկտրասնուցման, ջերմամատակարարման, օդափոխության, ավտոմատ հակահրդեհային ազդարարման համակարգերի կառուցում: Ջեռուցումը իրականացվելու է ջերմային հանգույցում տեղադրվող` պատի տուրբո երկու կաթսաներով: Տաք ջրամատակարարումն իրականացվելու է արևային ջրատաքացուցիչների միջոցով, որոնք տեղադրվելու են մանկապարտեզի տանիքում: Ծրագրով նախատեսվում է նաև տարածքների բարեկարգում ու ցանկապատում, շենքերի շուրջ սալվածքի իրականացում, խաղահրապարակների, անցուղիների և ներտարածքային ճանապարհների կառուցում: Մանկապարտեզը նախատեսված է 75 երեխայի համար։ Այս մանկապարտեզը նույնպես կառուցվում է Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի միջոցով իրականացվող «Սոցիալական ներդրումների և տեղական զարգացման» ծրագրի առաջին բաղադրիչի լրացուցիչ ֆինանսավորմամբ՝ ՀՀ կառավարության և Համաշխարհային բանկի միջոցներով։
Փոխվարչապետն այցելել է նաև Գյումրի քաղաքի «Անի» թաղամաս, որտեղ իրականացվում են խմելու ջրագծերի անցկացման աշխատանքներ: Դրանք իրականացվում են ՀՀ կառավարության, Գերմանիայի KFW բանկի, Եվրոպական ներդրումային բանկի և ԵՄ (ՀՆԾ) կողմից արված համատեղ ներդրման միջոցով: Ծրագիրը ներառում է Շիրակի, Լոռու, Արմավիրի, Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերը՝ վերաբերելով շուրջ 100 հազար բնակչի: Ընդհանուր առմամբ մոնտաժվելու է ավելի քան 66 կմ ջրատար խողովակաշար, նախատեսվում է 20 ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանի վերակառուցում, 490 կմ բաշխիչ ցանցի կառուցում և 180 կմ երկարությամբ ջրագծերի տնային միացումների մոնտաժում։ Ջրաչափական հորերի թիվը մոտ 18.000 է։ Ծրագիրը ենթադրում է հնամաշ խողովակաշարերի փոխարինման, ջրընդունիչների, օրվա կարգավորիչ ջրամբարների և պոմպակայանների վերակառուցման, ջրաչափերի տեղադրման և այլ աշխատանքներ։
Փոխվարչապետի աշխատանքային այցը եզրափակվել է Գյումրու «Մուշ» թաղամասում։ «Հայաստան» համահայկական հիմնադրամն այստեղ շուրջ 40 ընտանիքի համար բազմաբնակարան 2 շենք և 46 երեխայի համար նախատեսված մանկապարտեզ է կառուցում՝ հիմնադրամի՝ «Մեր Գյումրի» ծրագրի շրջանակներում։ Ծրագրի արժեքը կազմում է 1 մլրդ 48 մլն ՀՀ դրամ:
00:00 01.05.2025
Պատվաստանյութերը տարեկան փրկում են միլիոնավոր կյանքեր և օգնում են նվազեցնել հիվանդացությունըԱռողջապահության նախարարությունից հայտնել են, որ իմունականխարգելմանն ու իմունաբանությանը նվիրված իրազեկման միջոցառումներն առիթ են կրկին հիշեցնելու պատվաստման կարևորության մասին, որ մեզանից յուրաքանչյուրի առողջությունը մեր ընդհանուր պատասխանատվությունն է։ Իմունաբանությունն ուսումնասիրում է օրգանիզմի պաշտպանական մեխանիզմները վարակիչ հիվանդությունների, չարորակ նորագոյացությունների և այլ խանգարումների դեմ։ Իմունիզացիայի շնորհիվ` մարդկությունը կարողացել է հաղթահարել մահացու հիվանդություններից ջրծաղիկը, զգալիորեն նվազեցնել կարմրուկից, պոլիոմիելիտից և այլ […] ...
23:59 30.04.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:58 30.04.2025
Երևանում «Opel»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է, մեքենան դուրս է եկել հանդիպակաց գոտի և բախվել «Arcfox»-ինԱպրիլի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16:10-ի սահմաններում «Opel» մակնիշի ավտոմեքենան Երվանդ Քոչարի փողոցում դուրս են եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և բախվել «Arcfox» մակնիշի ավտոմեքենային։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով «Opel»-ի վարորդը «սրտամկանի սուր ինֆարկտ» ախտորոշմամբ տեղափոխվել է Հերացու անվան թիվ 1 համալսարանական հիվանդանոց։ Նրան առաջինն օգնության են հասել քաղաքացիները, «Arcfox»-ի […] ...
23:57 30.04.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:56 30.04.2025
Հնդկաստանը փակել է օդային տարածքը պակիստանյան ինքնաթիռների համարՀնդկաստանը փակել է իր օդային տարածքը պակիստանյան բոլոր ինքնաթիռների համար։ Այս մասին նշվում է հարավասիական հանրապետության կողմից տրված NOTAM ավիացիոն ծանուցման մեջ: Պակիստանի ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու որոշումը կգործի ապրիլի 30-ից մինչև մայիսի 23-ը։ Նշվում է, որ ծանուցումը վերաբերում է Pakistan Airlines-ի կողմից «գրանցված, շահագործվող, սեփականության տակ գտնվող և վարձակալված բոլոր ինքնաթիռներին»: Այն տարածվում […] ...
23:51 30.04.2025
43-ամյա կնոջ մարմինը հայտնաբերվել է Ստեփանավան քաղաքի Ձորագետի կիրճումԱպրիլի 30-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 12:30-ին ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ստեփանավանի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ մի տղամարդ և հայտնել, որ ապրիլի 29-ին՝ ժամը 22:20-ի սահմաններում իր կինը դուրս է եկել տանից և չի վերադարձել։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկանության Ստեփանավանի բաժնի ծառայողները, կնոջ ամուսինն ու հարազատները մի քանի ժամ […] ...