Բաքվում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 05 2024
  • $
    387.52
  • RUBLE
    4.25
  • 419.49
WEATHER
+17.09 oC

Բաքվում ուժեղ պայթյուն է տեղի ունեցել

20:06 06.02.2018

Բաքվում ուժեղ պայթյուն է ունեցել Ռադիոգործարանի տարածքում, դեպքի վայր են մեկնել մեծ թվով  հրշեջ-փրկարարներ և  շտապօգնության մեքենաներ, հաղորդում է sputnik.az-ը:

Բաքվի Խաթայի շրջանի  բնակիչների խոսքերով ժամը 19: 15-ի դրությամբ երկինքը պայծառ լուսավորվել է, ապա  ուժեղ պայթյուն է լսվել, սակայն վառվող կրակ չի երևացել:

 

Ըստ իրավապահ մարմինների՝ պայթել է Ջավանշիրի 85 հասցեում գտնվող շենքը, որի մոտակայքում են  Bravo մեգամարկետը, նյարդավիրաբուժական կլինիկան և «Լուկօյլ» բենզալցակայանը:Պայթյունի պատճառը դեռևս հայտնի չէ, վիրավորներ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

19:19 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ կատարողը 71-ամյա գրող է. ԶԼՄ

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի դեմ մահափորձ է կատարել 71-ամյա գրող, գրական ակումբի հիմնադիրը, հայտնում է հեռուստաալիքներից մեկը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն: Ֆիցոյի դեմ մահափորձը տեղի է ունեցել Բրատիսլավայից 190 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Գանդլովա քաղաքում, որտեղ անցկացվել է կառավարության նիստ։ Վարչապետը դուրս է եկել հանրության առաջ, և այդ պահին կրակոցներ են հնչել։ Ինչպես հայտնում է […] ...

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

17:23 15.05.2024

Սլովակիայի վարչապետի դեմ մահափորձ է իրականացվել

Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է հանրապետության արևմտյան Գանդլովա քաղաքում կառավարության նիստից հետո։ Այս մասին հայտնում է TASR լրատվական գործակալությունը՝ հղում անելով Սլովակիայի Ազգային խորհրդի փոխխոսնակին։ «Գանդլովում կառավարության նիստի ավարտից հետո վարչապետ Ռոբերտ Ֆիցոն վիրավորվել է», – մեջբերում է գործակալությունը խորհրդարանի փոխնախագահի խոսքերը։ Լրատվամիջոցները, վկայակոչելով ականատեսներին, հայտնում են, որ միջադեպը տեղի է ունեցել այն ժամանակ, […] ...

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

12:10 15.05.2024

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ մայիսի 14-15-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 86 դեպք, որից 3-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու՝ 21, մարմնական վնասվածք պատճառելու և խարդախության՝ 8-ական, անձնական ունեցվածքի գողության՝ 7, ֆիզիկական ներգործության՝ 6, խուլիգանության, թմրամիջոցի […] ...

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնում գտնվող եգիպտական պատմական շուկայում

11:50 15.05.2024

Հրդեհ է բռնկվել Ստամբուլի կենտրոնում գտնվող եգիպտական պատմական շուկայում

Հրդեհը պատել է Ստամբուլի կենտրոնում գտնվող պատմական եգիպտական ​​շուկան, որը հայտնի է զբոսաշրջիկների շրջանում, «ՌԻԱ Նովոստիին» հայտնել են հրշեջ ենթակայանից։ «Հրդեհը սկսվել է Էմինոնու շրջանում գտնվող պատմական եգիպտական ​​շուկայում, մեր գործընկերները սկսել են մարել այն»,- ասել է գործակալության զրուցակիցը։ Եգիպտական ​​շուկան կառուցվել է 17-րդ դարում, վերակառուցվել են շուկայի որոշ խանութներ. ...

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին, կոտրել այն, ապա փլուզել շինության պատը. կան վիրավորներ

11:28 15.05.2024

Արարատի մարզում «BMW»-ն բախվել է գազախողովակին, կոտրել այն, ապա փլուզել շինության պատը. կան վիրավորներ

Այսօր՝ մայիսի 15-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 01:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արգավանդ գյուղի կենտրոնական փողոցի թիվ 42 տան մոտ ավտովթար է տեղի ունեցել, ավտոմեքենան բախվել է գազատար խողովակին, կոտրել խողովակի երակթե հենասյուները ու առաջացել է գազի արտահոսք: Այս […] ...

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

20:40 14.05.2024

Կինը բաց է թողել ամուսնուն վերջին հրաժեշտը տալու հնարավորությունը ավիաընկերության մեղքով

Air India-ի ուղևորը կորցրել է իր ամուսնուն մահից առաջ վերջին անգամ այցելելու հնարավորությունը՝ փոխադրողի մեղքով։ The Times of India-ն կիսվել է պատմության մանրամասներով: Աղբյուրի փոխանցմամբ՝ Ամրիտան, ում ամուսինը սրտի կաթվածից հետո ծանր վիճակում գտնվել է Օմանի մայրաքաղաք Մուսկատի հիվանդանոցում, չի հասցրել թռչել նրա մոտ։ Կինը տոմսեր էր պատվիրել մայիսի 8-ի համար, սակայն օդանավակայան ժամանելուն պես […] ...

BACK_TO_TOP