23:15 19.09.2021
ՀՀ Գեղարքունիքի մարզում՝ Շորժա-Սևանա լճի թերակղզի ճանապարհահատվածում, անցկացվել է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» սիրողական խճուղային հեծանվավազքի մրցաշարը, որի նախապատրաստման և անցկացման աշխատանքները համակարգել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Մրցաշարի նպատակներն են հեծանվային սպորտի և առողջ ապրելակերպի մասսայականացումը, բնակչության շրջանում ֆիզկուլտուրայի և սպորտի քարոզչության ապահովումը և «Հեծանիվը որպես շրջակա միջավայրն աղտոտվածությունից զերծ պահելու միջոց» գաղափարի արմատավորումը։
Մրցաշարը մեկնարկել է Շորժա համայնքից և անցկացվել մեկ փուլով՝ Շորժայից դեպի Սևանի թերակղզի (40 կմ), և չորս տարիքային խմբով`
• 18-35 տարեկան կանայք,
• 36 և բարձր տարիքի կանայք,
• 18-40 տարեկան տղամարդիկ,
• 41 և բարձր տարիքի տղամարդիկ։
Հեծանվավազքի արդյունքներն ամփոփվել են մրցման ավարտից հետո՝ ժամը 18։00-ին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա էին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, պաշտոնատար այլ անձինք, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսների ներկայացուցիչներ, սպորտի սիրահարներ:
Բացելով հանդիսավոր միջոցառումը՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը
փաստել է, որ այդ մրցաշարն աննախադեպ է Հայաստանի մասսայական սպորտի զարգացման տեսանկյունից: Մրցաշարին մասնակցելու համար հայտ էին ներկայացրել ՀՀ բոլոր մարզերի և Երևան քաղաքի շուրջ 350 քաղաքացիներ։ Մրցանակային հիմնադրամը կազմել է 15 մլն դրամ:
Այնուհետև Կարեն Գիլոյանը շնորհակալություն է հայտնել և շնորհակալական գավաթներ է հանձնել հեծանվավազքի մրցաշարին աջակցած միջազգային և տեղական կազմակերպությունների ղեկավարներին՝ Հայաստանում ՄԱԿ-ի մշտական համակարգող Շոմբի Շարփին, «Հարավկովկասյան երկաթուղու» գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մելնիկովին, «RLRE»-ի ղեկավար Բենիամին Վարդանյանին: ՀՀ-ում Նիդեռլանդների արտակարգ և լիազոր դեսպան
Նիկոլաս Յակոբ Սխերմերսն էլ, ով մասնակցել է հեծանվավազքին, ստացել է մասնակցության հավաստագիր։
Մրցանակային տեղեր գրաված հեծանվորդների պարգևատրումն իրականացրել են ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
ՀՀ վարչապետը ողջունել և շնորհակալություն է հայտնել մասնակիցներին նախաձեռնությանն արձագանքելու համար: Վարչապետն ընդգծել է մրցաշարի կարևորությունը ոչ միայն մարզական, առողջ ապրելակերպը հանրահռչակելու, սեփական ուժերը փորձելու հնարավորությունների առումով, այլև որպես հարգանքի տուրք նահատակների հիշատակին. «Սա հարգանքի տուրք է մեր նահատակներին, որովհետև մենք ապրում ենք նրանց շնորհիվ: Եվ նրանց հիշատակի նկատմամբ ամենամեծ դրսևորումը պիտի լինի ապրող, զարգացող, խաղաղություն ապահոված Հայաստանի Հանրապետությունը: Պարտությունները պետք է վերափոխել հաղթանակների՝ ապագայի նկատմամբ լավատեսությունը նորոգելով, քայլ-քայլ սեփական ուժերի նկատմամբ վստահությունը վերականգնելով»:
Նշենք նաև, որ 1-ն տեղ զբաղեցրած մասնակիցները ստացել են 1 մլն դրամ, 2-րդ՝ 600 հազար, 3-րդ՝ 400 հազար, 4-րդ՝ 150 հազար, 5-րդ՝ 100 հազար, 6-10-րդ տեղեր՝ 75 հազար, 11-20-րդ տեղեր զբաղեցրածները՝ 50 հազար դրամ։ Տարիքային խմբերում 1-3-րդ տեղեր գրաված մասնակիցները պարգևատրվել են նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարության հավաստագրերով, մեդալներով։ Բացի դրանից՝ բոլոր մասնակիցները ստացել են մարզաշապիկներ և հավաստագրեր:
Մրցաշարի հաղթողներն են՝
8-35 տարեկան կանանց խումբ՝
1-ին տեղ – Անի Ավագյան
2-րդ տեղ – Նարե Ղարիբյան
3-րդ տեղ – Լիլիթ Հարությունյան
36 տարեկանից բարձր կանանց խումբ՝
1-ին տեղ – Սաթենիկ Մնացականյան
2-րդ տեղ – Ռուզաննա Հովասափյան
3-րդ տեղ – Արփինե Նավասարդյան
18-40 տարեկան տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ – Արա Սարգսյան
2-րդ տեղ – Սերգեյ Պողոսյան
3-րդ տեղ – Անանիա Ոսկանյան
41 տարեկանից բարձր տղամարդկանց խումբ՝
1-ին տեղ – Կարեն Բարսեղյան
2-րդ տեղ – Արտյոմ Գալստյան
3-րդ տեղ – Մարկ Մարտիրոսյան
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...