Նոր նշանակում ՊԵԿ-ում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 06 2025
  • $
    383.10
  • RUBLE
    4.85
  • 437.46
WEATHER
+21.09 oC

Նոր նշանակում ՊԵԿ-ում

16:02 16.07.2018

ՊԵԿ նախագահի հրամանով՝ 2018թ. հուլիսի 16-ից Աշոտ Հովհաննեսի Մուրադյանը նշանակվել է ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

Աշոտ Մուրադյանն ունի 15 տարվա կառավարման փորձ պետական և մասնավոր հատվածներում: Մասնավորապես, հարուստ փորձ ունի ծրագրերի, ճգնաժամային, ստրատեգիական կառավարման, ինչպես նաև բիզնեսի զարգացման, ֆինանսական պլանավորման և վերլուծության ոլորտներում:

Նա ունի իրավաբանական և տնտեսագիտական կրթություն, նաև տնտեսագիտության թեկնածու է, բիզնեսի կառավարման մագիստրոս (MBA, Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարան, 2016-2018թ.թ.): Վերապատրաստման դասընթացներ է անցել Ստոկհոլմի թագավորական տեխնոլոգիական ինստիտուտում (KTH 2006-2007թ.թ.) և MIP՝ Միլանի պոլիտեխնիկ համալսարանի Բիզնեսի բարձրագույն դպրոցում (2018թ.): Իսկ մինչ այդ, 1996-2001թ.թ. սովորել է ԵՊՏՀ ընդհանուր տնեսագիտության ֆակուլտետում, 2001-2004 թվականներին ավարտել է Տնտեսագիտական հետազոտությունների ինստիտուտի ասպիրանտուրան, իսկ 2005-2009-ին՝ ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետը:

2003-2008 թվականներին աշխատել է ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեում՝ տարբեր պաշտոններում, իսկ 2008-2009-ին եղել է անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավարը: 2008-2010 թվականներին դասավանդել է Երևանի պետական տնտեսագիտական համալսարանում:
Վերջին 9 տարիներին Ա. Մուրադյանն ապրել և աշխատել է Ռուսաստանի Դաշնությունում. 2009- 2013թ.թ. աշխատել է «Կոնֆետորգ» ՍՊԸ-ում որպես կոմերցիոն տնօրեն, իսկ 2013 թվականից 2018 հուլիսի 14-ը «Գլավտորգ հոլդինգ»-ի գլխավոր տնօրենի տեղակալն էր:

Վերջերս ՊԵԿ ղեկավարության կողմից Մոսկվայի խոշոր առևտրային կազմակերպության գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը զբաղեցնող Աշոտ Մուրադյանին առաջարկվել է վերադառնալ հայրենիք և զբաղեցնել տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետի պաշտոնը:

Նա սիրով ընդունել է հրավերը և ընտանիքով վերադարձել Հայաստան, ամուսնացած է, ունի 2 դուստր: Այսօրվանից սկսած՝ ՊԵԿ նախագահի հրամանով ստանձնել է վարչության ղեկավարումը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 09.06.2025

SHANTNEWS

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

21:56 09.06.2025

Հայաստանի թենիսի հավաքականը կմասնակցի Դեյվիսի գավաթին

Հայաստանի թենիսի հավաքականն արդեն ժամանել է Հյուսիսային Մակեդոնիայի մայրաքաղաք Սկոպյե, որտեղ մասնակցելու է Դեյվիսի գավաթի խաղարկությանը։ Երրորդ ենթախմբում Հայաստանի հավաքականի մրցակիցներն են Հյուսիսային Մակեդոնիայի, Լատվիայի, Մոլդովայի, Չեռնոգորիայի ու Մալթայի հավաքականները։ Այս մասին հայտնել են Հայաստանի թենիսի ֆեդերացիայից: Մարզիչ Վահե Ավետիսյանի գլխավորությամբ Դեյվիսի գավաթին կմասնակցեն Միքայել Ավետիսյանը, Միքայել Ավանեսյանը, Հենրիկ Նիկողոսյանը, Սամվել Աղայանն ու Ավետիք Ղազարյանը։ […] ...

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

21:49 09.06.2025

Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ օգնության են հասել փրկարարները

Հունիսի 9-ին, ժամը 14:45-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Մեծ Պարնի գյուղի «Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասել է ոտքը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտ 300 մետր իջեցրել են և մոտեցրել անձնական […] ...

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

21:44 09.06.2025

Մետրոյի «Աջափնյակ» կայարանի կառուցման ծրագրի իրականացումն անցնում է հաջորդ փուլ

Երևանի մետրոպոլիտենի 11-րդ՝ «Աջափնյակ» կայարանի նախագծային փաթեթն արդեն իսկ ստացել է պետական համալիր փորձաքննության դրական եզրակացությունը: Սա նշանակում է, որ կայարանի կառուցման մասով արդեն մեկնարկում են հաջորդ փուլի գործընթացները, մասնավորապես՝ ամբողջական ֆինանսավորման հաստատումը ՀՀ կառավարության կողմից, ազդեցության ենթակա տարածքում օտարման և տարաբնակեցման աշխատանքները, շինարարության մրցույթի նախապատրաստումը: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախագծի ընթացքը և […] ...

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

21:40 09.06.2025

Ըմբիշներ Մարտին Մանջիկյանը և Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպիեում ընթացող ԵԱ եզրափակիչ

Հունահռոմեական ոճի ըմբիշներ 48 կգ Մարտին Մանջիկյանը և 65 կգ Ջանես Նազարյանը դուրս են եկել Սկոպյեում ընթացող Եվրոպայի առաջնության եզրափակիչ։ Այս մասին հայտնել են Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայից։ Մանջիկյանը կիսաեզրափակչում 6:6 հաշվով հաղթել է ադրբեջանցի ըմբիշին, իսկ Նազարյանը 10:4 հաշվով շվեդ մրցակցին։ Մինչև եզրափակիչ Մանջիկյանը առավելության է հասել նաև հույն մրցակցի նկատմամբ, իսկ Նազարյանը ուժեղ է […] ...

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

21:33 09.06.2025

Իրազեկման ծավալուն միջոցառումներ՝ հակահրդեհային կանոնների պահպանման նպատակով

Հրդեհների կանխարգելման և հնարավոր աղետներից խուսափելու կարևոր միջոցներից է արդյունավետ իրազեկումը։ Ջերմաստիճանի բարձրացմանը զուգընթաց ՆԳ նախարարության հանրային հաղորդակցության և իրազեկման վարչությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել անտառային և բուսածածկ տարածքներում հակահրդեհային կանոնների պահպանման վերաբերյալ հանրային իրազեկման միջոցառումներ, որոնցում մինչ հունիսի 3-ը ներգրավված է եղել 528 փրկարարական ծառայող: Հանրային իրազեկման միջոցառումները նպատակ ունեն կանխարգելել հրդեհների […] ...

BACK_TO_TOP