15:58 22.09.2021
BBC-ի գլոբալ վերլուծությունը ցույց է տվել, որ տարվա ընթացքում չափազանց շոգ օրերի քանակը, երբ ջերմաստիճանը հասնում է 50°C-ի, 1980-ականներից կրկնապատկվել է, փոխանցում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Ընդհանուր օրերի թիվը, երբ ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը, աճել է յուրաքանչյուր տասնամյակում։ Միջին հաշվով 1980 թվականից մինչև 2009 թվականը տարեկան մոտավորապես 14 օր ջերմաստիճանը գերազանցել է 50°C-ը:
2010-2019 թվականների ընթացքում այդ թիվը հասել է տարեկան 26 օրվա։
Ֆրիդերիկե Օտտոյի (Օքսֆորդի համալսարանի Շրջակա միջավայրի փոփոխության ինստիտուտի փոխտնօրեն) կարծիքով՝ շոգ օրերի թվի ավելացումը հարյուր տոկոսով պայմանավորված է հանածո վառելիքի այրման հետ։
Շատանում են այն վայրերը, որտեղ ջերմաստիճանը հասնում է 50°C- ի։ Ծայրահեղ ջերմաստիճանը դառնում է հաճախակի երևույթ:
50°C և բարձր ջերմաստիճան հիմնականում նկատվում են Մերձավոր Արևելքում և Պարսից ծոցի շրջաններում։ Սակայն անցած ամռանը գիտնականները նախազգուշացրել են, որ 50°C-ից բարձր ջերմաստիճանով օրերը կանոնավոր երևույթ կդառնան նաև այլ վայրերում, եթե մարդկությունը չնվազեցնի մթնոլորտում վնասակար արտանետումների քանակը:
Բարձր ջերմաստիճանը կարող է մահացու լինել մարդկանց համար և լրջորեն ազդել շենքերի, ճանապարհների և էներգահամակարգերի վրա:
ԱՄՆ-ի Ռութգերսի համալսարանի հետազոտության արդյունքների համաձայն, որը հրապարակվել Է անցյալ տարի, գլոբալ տաքացման ներկայիս մակարդակի պահպանման պարագայում մինչև 2100 թվականն ամբողջ աշխարհում մոտավորապես 1,2 մլրդ մարդ կարող է տուժել շոգից և ջերմային սթրեսից:
Կլիմայի փոփոխությունը նաև առանձին շրջանների անապատացման պատճառներից մեկն է։
Մանրամասները՝ այստեղ։
21:34 30.06.2025
Ինչո՞ւ Մարուքյանը առաջարկեց Աջապահյանի, այլ ոչ թե Բագրատ Գալստանյանի թեկնածությունը«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանն առաջարկում է վարչապետին իմպիչմենտ հայտնել և իր փոխարեն վարչապետի թեկնածու ներկայացնել Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին: Հիշեցնենք, Շիրակի թեմի առաջնորդը կալանավորվեց ռազմական հեղաշրջում իրականացնելու կոչեր հնչեցնելու մեղադրանքով: Թեմային «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է Էդմոն Մարուքյանը: ...
21:29 30.06.2025
Արզական-Բջնի ավտոճանապարհին վթար է տեղի ունեցել, 6 մարդ տեղափոխվել է հիվանդանԿոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն հունիսի 30-ին ժամը 13:48-ին ահազանգ է ստացվել, որ Արզական-Բջնի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ: Ըստ Փրկարար ծառայության տարածած հաղորդագրության, դեպքի վայր մեկնած փրկարարները պարզել են, որ Արզական-Բջնի ավտոճանապարհի 2-րդ կմ-ի մոտակայքում բախվել է երկու «Opel» մակնիշի ավտոմեքենա:Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդները և չորս ուղևոր հոսպիտալացվել […] ...
21:22 30.06.2025
Հայաստանի և Ֆրանսիայի նախագահները զրուցել են տարածաշրջանային զարգացումների շուրջՄԱԿ-ի Զարգացման ֆինանսավորման չորրորդ միջազգային համաժողովի շրջանակում Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը զրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Նախագահներն անդրադարձել են տարածաշրջանային ընդհանուր իրավիճակին և զարգացումներին։ Մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության օրակարգային հարցերի շուրջ։ ...
21:13 30.06.2025
Կանադան վերսկսում է առևտրային բանակցությունները ԱՄՆ-ի հետԿանադան և Միացյալ Նահանգները վերսկսում են առևտրային բանակցությունները, կողմերին հաջողվում է ժամանակավորապես լուծել իրենց տարաձայնությունները։ Նախկինում Կանադան, ի պատասխան Թրամփի 25% մաքսատուրքերի, նախատեսում էր թվային ծառայությունների հարկ սահմանել ամերիկյան ընկերությունների վրա. ծրագիրը նախատեսում էր Amazon-ի, Google-ի և Meta-ի նման ընկերությունների կանադական շահույթի 3%-ը գանձել։ Հարկերը կկիրառվեին հետադարձ ուժով, այնպես որ ընկերությունները ստիպված կլինեին անմիջապես վճարել […] ...
21:06 30.06.2025
ՀՀ ժողովրդավարական արժեքները պետք է պաշտպանվեն՝ հիբրիդային սպառնալիքների և երկրի ներքին գործերին միջամտելու փորձերի պայմաններում. Կալասը՝ ՓաշինյանինՎարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Եվրոպական միության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասին:Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ վարչապետի աշխատակազմից, hանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Եվրոպական միություն հարաբերությունների օրակարգին, ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը, իրավունքի գերակայության և կառավարման բարեփոխումների ուղղությամբ համագործակցության խորացման հնարավորություններին վերաբերող հարցեր:Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԵՄ-ին՝ Հայաստանին ցուցաբերվող շարունակական աջակցության համար և […] ...