18:41 29.09.2021
Այսօր Գյումրիում և Ախուրյանում շահագործման են հանձնվել հրշեջ-փրկարարական ջոկատների նորակառույց շենքերը։ Ախուրյանի փրկարարական ջոկատի նախկին, վթարային շենքի տեղում մոտ մեկ տարի առաջ էին սկսել կառուցապատման աշխատանքները։ Նոր շենքում ստեղծված են ծառայությունն իրականացնելու համար բոլոր անհրաժեշտ պայմանները։ Նախկինում փրկարարական ջոկատը հրշեջ մեքենաների համար չուներ փակ կայանատեղի, կառուցվել է նաև մեծ ու ընդարձակ ավտոտնակ։
Նոր շենքում ու նոր տարածքում կգործի Գյումրիի հրշեջ փրկարարական երկրորդ ջոկատը, որը նոր է կազմավորվել։ Կայանը կառուցվել է Մուշ և Անի թաղամասերն իրար կապող միջանկյալ հողատարածքում։ Ընդգրկում է 5000 քմ ընդհանուր մակերես, կառուցվել է նաև ստորգետնյա ջրամբար, այն համարվում է ջրային պաշարների ռեզերվային կառույց։
Գյումրիում հրշեջ փրկարարական երկրորդ ջոկատի անհարժեշտությունն առաջացավ Անի և Մուշ թաղամասերում նոր բնակելիների կառուցումից հետո։ Դեպքերի արագ արձագանքման, հասանելիության հնարավորություններ կստեղծի նաև հարակից գյուղական բնակավայրերի համար։ Երկրորդ ջոկատի սպասարկման ծածկույթում կլինեն 17 գյուղեր։
«Նախկինում Գյումրի քաղաքն ու հարակից գյուղերը սպասարկում էր մի ջոկատ, հիմա երկու ջոկատով ենք սպասարկելու։ Գյումրի քաղաքի մի մասը՝ առաջին, իսկ մյուս մասը՝ երկրորդ ջոկատը կսպասարկի։ Նույն սկզբունքով էլ կսպասարկենք գյուղական համայնքները»,- ասել է Գյումրի -2 ՀՓՋ-ի հրամանատարի ժ/պ Արսեն Ադամյանը։
Շիրակի մարզում երկու նոր հրշեջ փրկարարական ջոկատների կառուցման աշխատանքները իրականացվել են Հայաստանում ԱՄՆ դեսպանության և ԱՄՆ եվրոպական հրամանատարության համագործակցությամբ։ Բացմանը ներկա են գտնվել ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը և ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին:
«Ուրախ ենք, որ այսօր բացվեցին երկու նոր հրշեջ փրկարարական ջոկատների շենքեր։ Այս ծրագրի իրականացմամբ մենք կարողանում ենք մեր աջակցությունը բերել Հայաստանին այնպիսի աշխատանքների իրականացման գործում, ինչպիսին են հրդեհներին արագ արձագանքումը։ Սրանով մենք փորձել ենք մեր ներդրումը բերել այս խիստ կարևոր գործում»,- ասել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսին։
«Միայն վերջին երեք տարվա ընթացքում մեր հրշեջ փրկարարական ջոկատներից 34-ը վերանորոգվել կամ վերակառուցվել են։ Այդ շենքերում աշխատող մեր անձնակազմերին մենք նոր գույք, տեխնիկական միջոցներ ենք տրամադրել, հնարավորության սահմաններում նաև կատարում ենք տեխնիկայի փոխարինում, այդ գործընթացը շարունակական է»,- նշել է ՀՀ ԱԻ նախարար Անդրանիկ Փիլոյանը։
Գյումրիից և Ախուրյանից բացի հրշեջ փրկարարական ջոկատների նոր շենքեր կառուցելու անհրաժեշտություն, ինչպես նաև ծրագիր կա Ամասիայի համար։ Իսկ Աշոցքում կայանի նոր շենքի կառուցումը ընթացքի մեջ է, մեկ տարի անց շրջկենտրոնը կունենա առանձին իր շենքը։
2019-20 թվականներին Հանրապետության ամբողջ տարածքում գործող 60 հրշեջ-փրկարարական ջոկատները համալրվել են նյութատեխնիկական ժամանակակից միջոցներով, ճապոնական ամենագնաց հրշեջ մեքենաներով։
17:40 02.05.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է ՄԱԿ բարձր հանձնակատարի՝ գործողությունների հարցերով փոխտեղակալի հետՄայիսի 2-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի` գործողությունների հարցերով փոխտեղակալ Ռաուֆ Մազուի հետ: ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը բարձր է գնահատել Հայաստանի և Փախստականների հարցերով ՄԱԿ բարձր հանձնակատարի գրասենյակի միջև ձևավորված արդյունավետ համագործացկությունը, մասնավորապես՝ […] ...
17:24 02.05.2025
Ավտոմեքենան ընկել է Դեբեդ գետը. փրկարարները որոնում են ավտոմեքենայում գտնված քաղաքացունՄայիսի 2-ին՝ ժամը 15:50-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և ընկել Դեբեդ գետը․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ և չորս օպերատիվ խումբ: Ըստ նախնական տվյալների՝ ավտոմեքենայում գտնվել է երկու […] ...
17:18 02.05.2025
Մ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է. վարչապետՄ3 միջպետական ճանապարհի՝ Սպիտակ-Վանաձորի 11,8 կմ հատվածը հիմնանորոգվել է: Ծրագրի իրականացման նպատակով Կառավարությունը հատկացրել է 3 մլրդ 86 մլն դրամ։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը և կից տեսանյութ հրապարակել: ...
17:10 02.05.2025
Կիպրոսում Հայաստանի դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել երկրի նախագահինՄայիսի 2-ին Կիպրոսի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Իննա Թորգոմյանն իր հավատարմագրերն է հանձնել Կիպրոսի նախագահ Նիկոս Խրիստոդուլիդեսին։ Ողջունելով և շնորհավորելով նորանշանակ դեսպանին պաշտոնը ստանձնելու կապակցությամբ` նախագահը հաջողություն և արդյունավետ առաքելություն է մաղթել` ընդգծելով Հայաստանում և Կիպրոսում նստավայր դեսպանների նշանակման կարևորությունը` ի նպաստ երկու երկրների միջև սերտ հարաբերությունների առավել զարգացման: Նախագահ Խրիստոդուլիդեսը գոհունակությամբ […] ...
17:00 02.05.2025
38-ամյա տղամարդու մոտ թմրանյութ և դանակ է հայտնաբերվելՀամայնքային ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները մայիսի 1-ին, ապօրինի թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, ձերբակալել և բաժին են տեղափոխել Երևանի բնակիչ 38-ամյա տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել են մենտամֆետամին տեսակի թմրամիջոցի նմանվող բյուրեղանման զանգված և դանակ: 38-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի […] ...
16:53 02.05.2025
Արդարադատության նախարարության գլխավոր քարտուղարն ու Քրեակատարողական ծառայության պետն այցելել են «Սևան» և «Աբովյան» ՔԿՀ-ներԱրդարադատության նախարարության գլխավոր քարտուղար Էդգար Հովսեփյանը և Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանն այցելել են «Սևան» և «Աբովյան» քրեակատարողական հիմնարկներ՝ տեղում ուսումնասիրելու ազատազրկված անձանց պահման ընթացիկ պայմանները, գնահատելու նախատեսվող շինվերանորոգման աշխատանքների ծավալն ու հնարավորությունները։ «Սևան» քրեակատարողական հիմնարկում Ծովինար Թադևոսյանը և Էդգար Հովսեփյանը մասնակցել են նաև ծառատունկին, հետևել են նոր վերանորոգված դասասենյակներում իրականացվող դասապրոցեսին, ճաշարանում ազատազրկված անձանցից […] ...