15:51 30.09.2021
Կառավարությունն ընդունել է որոշում, որով նախատեսվում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության 2021 թ. հաստատված բյուջեով նախատեսված ծրագրերից գումար վերաբաշխել և հատկացնել Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավում» ծրագրի շրջանակում հիմնանորոգվող ավագ դպրոցները գույքով ապահովելուն: Ըստ հիմնավորման՝ ծրագիրը 2018 թվականից ի վեր ԿԳՄՍ նախարարությունն իրականացնում է Համաշխարհային բանկի աջակցությամբ և պետբյուջեից համաֆինանսավորմամբ (համապատասխանաբար 80 տոկոս և 20 տոկոս հարաբերակցությամբ): Միջոցառման շրջանակում ընտրվել է թվով 8 ավագ դպրոց, որոնցում իրականացվում են հիմնանորոգման աշխատանքներ։ Այդ դպրոցներն են՝ Երևանի Հայկական Մանկավարժական Համալսարանի հենակետային ավագ դպրոց վարժարանը, Գեղարքունիքի մարզի Խ. Աբովյանի անվան ավագ դպրոցը, Երևանի թիվ 42, թիվ 142 ավագ դպրոցները, Սյունիքի մարզի Ա. Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցը, Շիրակի մարզի թիվ 3 ավագ դպրոցը, Գյումրու Ակադեմիական վարժարանը, Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի թիվ 5 ավագ դպրոցը։ Գյումրու Ակադեմիական վարժարանի հիմնանորոգման աշխատանքներն արդեն ավարտվել են, իսկ մնացած դպրոցներինը՝ գտնվում են ավարտական փուլում։ Հիմնանորոգումից հետո վերոնշյալ ավագ դպրոցները կունենան կրթության համար բարենպաստ և արդի պահանջներին համապատասխանող շենքային պայմաններ։
Մեկ այլ որոշմամբ էլ ՀՀ ԳԱԱ Ա. Բ. Նալբանդյանի անվան քիմիական ֆիզիկայի ինստիտուտում ժամանակակից հետազոտություններ իրականացնելու համար ձեռք կբերվի Իմպուլսային լազերային փոշենստեցման էպիտաքսային կայանք և Ռենտգենյան դիֆրակտոմետր: Գործադիրն ընդունել է «Գնման գործընթացները կազմակերպելու մասին» որոշում: Ժամանակակից գիտական սարքավորումների ձեռքբերմամբ ինստիտուտում հիմնված Նանոգիտության և տեխնոլոգիաների նորարարական կենտրոնում ստեղծվելու է նանոճարտարագիտության տեխնոլոգիական ամենաբարձր չափանիշներին համապատասխանող, եզակի գիտական և տեխնոլոգիական նշանակություն ունեցող լաբորատորիա, ինչով հնարավորություն է ընձեռնվելու ատոմային մակարդակում կառավարել նանոկառուցվածքների ստացման ողջ ցիկլը:
22:42 30.04.2025
Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառինԱպրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...
22:31 30.04.2025
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետԱպրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...
22:19 30.04.2025
Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետԱրդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...
22:09 30.04.2025
Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափըՆիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...
21:54 30.04.2025
Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասինԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...