Վլադիմիր Պուտինի հայազգի վստահելիները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
02 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+34.09 oC

Վլադիմիր Պուտինի հայազգի վստահելիները

10:47 09.02.2018

 

Այս նկարն արդեն 6 տարվա պատմություն ունի, իսկ պատմությունը բավականին հայտնի է: 2012 թվականին Վլադիմիր Պուտինը, որպես նախագահի թեկնածու, հանդիպում էր Ռուսաստանի ժողովրդական ճակատի ներկայացուցիչների  հետ: Այդ հանդիպմանը մասնակցում էր նաև Ռուսաստանի հայերի միության նախագահ Արա Աբրահամյանը: Երբ նա հարցի իրավունք ստացավ ու իր «հայտնի» ռուսերենով սկսկեց գովերգել Պուտինին՝ ասելով, որ ՌԴ-ում ապրող 2 ու կես միլիոն հայերը Վլադիմիր Վլադիմիրովիչի  հետ են,  ՌԴ նախագահն ընդհատեց նրան։

-Իսկ Հայաստանում որքա՞ն են ապրում,- հարցրեց Պուտինը։

– Հայաստանում մի քիչ ավելի՝ 3 մլն 200 հազար, – պատասխանեց Աբրահամյանը, ինչին Վլադիմիր Պուտինը հակադարձեց, որ դա հայակական գնահատականներով։

– Մեր գնահատականներով ավելի քիչ է: Չէ, իսկապես, դա կատակ չէ, իրոնիա չէ, – հավելեց Պուտինը՝ չհամաձայնելով նաև Արա Աբրահամյանի այն պնդման հետ, թե 50 հազար մարդ ձմռանը վերադառնում է Հայաստան։

Չքննարկելով, թե քանի հայ է ապրում ՌԴ-ում, փորձենք հասկանալ, թե քանիսին է վստահում ՌԴ նախագահը: Կամ հայերից ու՞մ է դուր գալիս Պուտինի վստահված լինել, գուցե որոշ դեպքերում ուղղակի այլընտրանք չունեն: 

                                      

Ինչպես ամեն բան սկսվեց          

2018 հունվարի սկիզբն էր, երբ ՌԴ Վլադիմիր Պուտինի շտաբի համանախագահ Ալեքսանդր Ռումյանցևը հայտարարեց, որ ՌԴ ընտրություններում նախագահի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց վերջնական ցուցակը մինչև հունվարի վերջ պարզ կլինի: Ռումյանցևն ասաց, որ վստահված անձ դառնալու համար մոտ 600 դիմում է ստացվել, մանրակրկիտ ընտրություն է անցկացվում: Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պուտինի նախընտրական շտաբը կղեկավարի ոչ թե մեկ հոգի, այլ միանգամից երեք:                                                                               

                                                                                                

   «Առաջին ծիծեռնակները»

 

2018 թվականի հունվարի 12-ին հրապարակվեց Ռուսաստանի նախագահի  թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկի 1-ին մասը՝ 259 անուն: Ցանկում հայկական անուն-ազգանուններ արդեն իսկ կարելի էր գտնել: Պուտինի վստահված անձ էին դարձել Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն սուսարամարտիկ Յանա Եգորյանը,  Russia Today–ի և Sputnik–ի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանը, հայտնի ռեժիսոր Կարեն Շահնազարովը:





              Յանա Եգորյան                    Մարգարիտա Սիմոնյան                                    Կարեն Շահնազարով   

                 

                              

 

Շարունակում էին հիշեցնել՝ Համաձայն ՌԴ օրենսդրության՝ նախագահի թեկնածուն մինչև 600 վստահված անձի գրանցելու իրավունք ունի։ Ընդհանուր առմամբ՝ հայտնիներից ցուցակում էին նաև  նաև երգչուհիներ Պոլինա Գագարինայի, Դիանա Գուրցկայայի, դերասան Միխային Բոյարսկու,  Ալեքսանդր Մասլյակովի, Միխայիլ Պիոտրովսկու, Վլադիմիր Ուրինի, Վլադիմիր Խոտինենկոյի, Նիկոլայ Ցիսկարիձեի, Լեոնիդ Յակուբովիչի, Անատոլի Կուչերենի, Պավել Գուսևի, Եվգենի Պոդոբնիի, Սերգեյ Կոգոգոինի, Դենիս Մայդանովի, Լև Լեշչենկոյի անունները։

 

                                                                                   Երկրորդ փուլ 

 
Ցանկի երկորդ մասը հրապարակվեց  առաջինից ուղիղ 10-ն օր անց՝ նոր 154-անունով: Այս մեկից էլ պարզ դարձավ, որ Վլադիմիր Պուտինի վստահված անձ են դարձել  գրող, հումորիստ Եվգենի Պետրոսյանն  ու  հայտնի շոումեն, կատակերգու դերասան Միխայիլ Գալուստյանը 

                                                 

Ազգությամբ ռուս հայտնիներից ավելացան Յուրի Բաշմետի, Վալերի Գերգիեւի, Յուրի եւ Բորիս Թեմիրկանովների, Ֆյոդոր Բոնդարչուկի, Նիկիտա Միխալկովի, Անդրեյ Կոնչալովսկինի, Սերգեյ Միրոշնիչենկոյի եւ այլոց անունները: Վլադիմիր Պուտինի վստահված անձանց թիվը հասավ 413-ի:

 

                                                                              Երրոդ փուլ 

 

Հունվարի 30-ին ՌԴ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակվեց Ռուսաստանի նախագահի պաշտոնի թեկնածու Վլադիմիր Պուտինի վստահված անձանց ցանկի երրորդ և վերջին մասը: Նոր անունները 63-ն էին: Երբ դրանք գումարվեցին արդեն իսկ եղածի վրա, Պուտինի վստահված անձանց ընդհանուր թիվը հասավ 476-ի: Երրորդ ու վերջնական ցանկում նաւոյնպես հայկական անուններ: Վստահված անձ էր դարձել պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՌԴ գիտությունների ակադեմիայի անդամ, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր Ալեքսանդր Չուբարյանը և  ԽՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ, տիտղոսակիր լողորդ Շավարշ Կարապետյանը:

             

            Ալեքսանդր Չուբարյանը

                                                                                                                                               Շավարշ Կարապետյանը:                  

  

 

 

 

 

 

 

Կարապետյանին հիշում են նաև 1976 թվականին Երևանյան լիճն ընկած տրոլեյբուսի պտմությունից: Այն ժամանակ նա տասնյակ մարդկյանց կյանք էր փրկելց:

                                                                                                     

 

                                                                                                      Ով, ինչպես է արտահայտվել

 

Վստահության ստացած հայերից բոլորը չէ, որ խոսել են իրենց զգացողությունների մասին: Համացանցում հատկապես ռեժիսոր Կարեն Շահնազարովի ասածը շատ շրջանառվեց: 

«Ես երբեք չեմ թաքցրել իմ աջակցությունը և Պուտինին համարում եմ առավել արժանի թեկնածու։ Նույնիսկ եթե ինձ չընտրեին որպես վստահված անձ, միևնույն է, ես կսատարեի նրան»:

Ռեժիսորի խոսքով` վստահված անձինք աջակցում են նախագահի պաշտոնում թեկնածուի ծրագրին, կոչ են անում ընտրել նրան և մասնակցում են բանավեճերի։ 

                                                                                      Ինչ պետք է անեն պուտինի վստահված անձինք


Ռուսաստանյան լրատվամիջոցները, դեռ հունվարի 17-ի, «Կոմերսանտին» հղում անելով, գրեցին, որ  Պուտինի փոխարեն բանավեճերին կմասնակցեն նրա վստահված անձինք: Վստահված անձանց հիմնական գործառույթը իրենց թեկնածուի օգտին քարոզարշավ իրականացնելն է: Թե քարոզարշավի ժամանակ ինչ խնդիրներ են դրվելու վստահված անձանց առջև, Պուտինը կնեկայացնի նրանց հետ հանդիպման ժամանակ:

Իսկ ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն բացատրություն է տվել,  թե ինչու Պուտինը պանավեճերին չի մասնակցելու.


«Գործող նախագահի թեկնածու դառնալը  բոլորովին, այսպես ասեմ, փոխում է իրավիճակը՝ բանավեճերը դարձնելով անիմաստ»

 

 

 

 

Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունները տեղի են ունենալու մարտի 18-ին, նախընտրական արշավը պաշտոնապես մեկնարկել է 2017 թվականի դեկտեմբերի 18-ին: Հայազգի 7 վստահված անձանց՝ հանուն Պուտինի բանավեճերին մասնակցելու մասին առայժմ տեղեկություններ չկան:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

13:14 02.08.2025

Տեխնոլոգիական էկոհամակարգի զարգացման ռազմավարական ուղիները. Forbes ամսագրում հրապարակվել է Մխիթար Հայրապետյանի հոդվածը

Օգոստոսի 1-ին հեղինակավոր Forbes ամսագրում հրապարակվել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանի հեղինակած հոդվածը, որը ներկայացնում է զարգացող կիսահաղորդչային և արհեստական բանականության հաբեր մուտք գործելու կարևորությունն ու ռազմավարական ուղիները։ Հոդվածում Մխիթար Հայրապետյանը խորը վերլուծությամբ ներկայացնում է այն մարտահրավերներն ու հնարավորությունները, որոնք ծառանում են զարգացող երկրներում տեխնոլոգիական ներդրումների իրականացման ճանապարհին։ Ըստ նախարարի՝ ներդրումային որոշումներ […] ...

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

13:00 02.08.2025

Սելարայանի գեղեցիկ գոլն ու «Բելգրանոյի» հաղթանակը․ Արգենտինայի գավաթ

Արգենտինայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Բելգրանոն» 2-0 հաշվով հաղթել է «Ինդեպենդյենտեին»։ «Բելգրանոյից» ամբողջ հանդիպմանը մասնակցել է թիմ ավագ, Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը, որը նաև գեղեցիկ գոլի հեղինակ է դարձել 71-րդ րոպեին։ Սելարայանը ճանաչվել է հանդիպման լավագույն ֆուտբոլիստ։ Սելարայանի թիմը դուրս է եկել քառորդ եզրափակիչ, որտեղ կմրցի «Աթլետիկո Տուկուման» – «Նյուելս Օլդ Բոյս» զույգի […] ...

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

12:49 02.08.2025

Արմավիրի համայնքային ոստիկաններին տեսնելով` երիտասարդը դիմեց փախուստի. նրա ձեռքին եղած կիսաչոր կանեփը կշռում էր մոտ 12 կիլոգրամ

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Արևիկ գյուղի բնակչ 53-ամյա մի տղամարդ հողամասում աճեցնում է կանեփ ու նաև ապօրինի պահում է թմրամիջոց։ Տեղեկությունը ստուգվեց հուլիսի 30-ին: Մինչ համայնքային ոստիկանները կհասնեին սեփականաշնորհված հողամաս` ճանապարհին նկատեցին մի երիտասարդի, որը կանեփի բույսեր ձեռքին վազում էր։ Ժամը 14.35-ին նա ձերբակալվեց և տեղափոխվեց բաժին: Պարզվեց, որ փախչողը […] ...

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

12:40 02.08.2025

Երևանի քրեական ոստիկանները հայտնաբերել են հետախուզվողի․ խափանման միջոցը կալանք

Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության մարդու դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնի ծառայողները հետախուզվողի թաքնվելու վայրի վերաբերյալ ստացած օպերատիվ տեղեկությունն իրացրին հուլիսի 31-ի առավոտյան: Ժամը 10-ին Կոմիտասի պողոտայում հայտնաբերվեց և վարչություն տեղափոխվեց մայրաքաղաքի Մամիկոնյանց փողոցի բնակիչ 40-ամյա տղամարդ։ Նա հուլիսի 23-ից հետախուզվում էր զենքի կամ նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի գործադրմամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու […] ...

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

12:39 02.08.2025

Թուրքիայում ձերբակալվել են ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ կասկածվող անձինք

Թուրքիայի իրավապահ մարմինները երկրի հյուսիս-արևմուտքում գտնվող Բուրսայում ձերբակալել են չորս անձանց, որոնք կասկածվում են հանրապետությունում ահաբեկչական հարձակումներ նախապատրաստելու մեջ, հաղորդում է կառավարամետ «Türkiye» թերթը։ Ըստ տեղեկությունների՝ իրավապահ մարմինների աշխատակիցները Բուրսա նահանգի մուտքի մոտ կանգնեցրել են կասկածելի մեքենա, և ուղևորներից առգրավվել է երկու ձեռքի նռնակ։ «Կազմակերպված հանցագործության դեմ պայքարի բյուրոյի կողմից անցկացված հետաքննության ընթացքում պարզվել է, […] ...

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

12:35 02.08.2025

Իրավապահները Տափերական գյուղում հայտնաբերել են հրացաններ

Քրեական վարույթի շրջանակում, դատարանի որոշմամբ, հուլիսի 30-ին Քրեական ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արարատի մարզային քննչական վարչության ծառայողները խուզարկել են Արարատի մարզի Տափերական գյուղի բնակիչ 27-ամյա երիտասարդի տունը՝ հայտնաբերելով երկու հրացան։ Պարզվել է, որ դրանք տարիներ առաջ երիտասարդի հայրն է բերել Լեռնային Ղարաբաղից։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։ ...

BACK_TO_TOP