Կարեն Անդրեասյանը մասնակցել է նոտարների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
30 04 2025
  • $
    389.94
  • RUBLE
    4.80
  • 443.01
WEATHER
+12.09 oC

Կարեն Անդրեասյանը մասնակցել է նոտարների մասնագիտական օրվան նվիրված միջոցառմանը

16:16 02.10.2021

Նոտարիատը Հայաստանի ամենակայացած ինստիտուտներից է․ այդ մասին են վկայում այն փաստերը, թե վերջին երկու տարիների ընթացքում որքան քիչ կարգապահական պատասխանատվության միջոցներ են կիրառվել նոտարների նկատմամբ։ Եվրոպայի նոտարների միջազգային օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառման ժամանակ այս մասին այսօր հայտարարել է արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը և Կառավարության ու իր անունից շնորհավորել բոլոր նոտարներին մասնագիտական օրվա առիթով։

Նախարարը շնորհակալություն է հայտնել նոտարներին, որոնք, Հայաստանի համար հատկապես դժվարին ժամանակահատվածում, ապահովել են գրագետ աշխատանք՝ ընդգծելով, որ, ի տարբերություն տարիներ առաջ ոլորտում առկա բազմաթիվ խնդիրներին, դրանք այսօր շատ չեն, իսկ եթե կան, ապա հիմնականում օրենսդրական բացերի հետևանքով են, որոնց լուծումը կտա Արդարադատության նախարարությունը՝ նոտարական համայնքի հետ համագործակցության արդյունքում։

Ներկայացնելով օրակարգային բարեփոխումները՝ նախարար Անդրեասյանն առանձնացրել է դատաիրավական համակարգում ու արդարադատության ոլորտում իրականացվելիք թվայնացման գործընթացը, որը, իր համոզմամբ, կնպաստի ու կօժանդակի նաև նոտարների աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։

Եվս մեկ անգամ շնորհավորելով նոտարներին մասնագիտական օրվա կապակցությամբ՝ նախարարը մաղթել է արդյունավետ աշխատանք՝ ի շահ քաղաքացիների բարեկեցության։

Նոտարական պալատի նախագահ Լիլիթ Մուրադյանն իր ելույթում անդրադարձել է նոտարների պատասխանատու աշխատանքին և ընդգծել, որ քաղաքացու օրինական շահերի պաշտպանությանն ուղղված աշխատանք կատարելով՝ նոտարը նպաստում է արդարադատության իրականացմանն ու դատարանների ծանրաբեռնվածության թեթևացմանը։

Բացման և ողջույնի խոսքին հաջորդել է նորանշանակ վեց նոտարների երդման ու վաստակաշատ նոտարների պարգևատրման արարողությունը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

22:42 30.04.2025

Կոտայքի մարզում «Mitsubishi Pickup»-ը բախվել է «Mercedes ML 350»-ին, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել հաստաբուն ծառին

Ապրիլի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։25-ի սահմաններում Քանաքեռավան գյուղում, ժողովրդին հայտնի «Կորեայի ձոր»-ում Երևանի բնակիչ 40-ամյա Գոռ Վ․-ն իր վարած «Mitsubishi Pickup» մակնիշի ավտոմեքենայով բախվել է կայանված վիճակում գտնվող «Mercedes ML 350» մակնիշի ավտոմեքենային, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է զառիթափ լանջին և բախվել ծառին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով, ըստ […] ...

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

22:31 30.04.2025

ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանի հանդիպումը ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի հետ

Ապրիլի 30-ին Ժնևում՝ ՄԱԿ Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) 4-րդ շրջանի ՀՀ ազգային զեկույցի քննարկման շրջանակներում, ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատար Վոլկեր Տյուրկի հետ: Այս մասին հայտնել են ԱԳՆ-ից: Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Հայաստանի ու ՄԱԿ մարդու իրավունքների բարձր հանձնակատարի գրասենյակի միջև փոխգործակցության հարցերին: Երկուստեք ընդգծվել է […] ...

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

22:19 30.04.2025

Կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ. ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ. զրույց Վարդան Ոսկանյանի հետ

Արդյո՞ք Իրանի նախագահի Ադրբեջան այցելությունից հետո կթուլանա երկու երկրների միջև լարվածությունը և որո՞նք էին Մասուդ Փեզեշքիանի գլխավոր ուղերձները Բաքվում. այս և այլ հարցերի «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է իրանագետ Վարդան Ոսկանյանը: Նա խոսել է նաև հնարավոր զարգացումների մասին, որոնց արդյունքում կարող է ձևավորվել Ադրբեջան-ԱՄՆ-Իսրայել տանդեմ: Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: ...

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

22:09 30.04.2025

Զեդորֆն առաջարկում է փոխել «Ոսկե գնդակի» ձևաչափը

Նիդերլանդների հավաքականի նախկին ֆուտբոլիստ Կլարենս Զեդորֆը կարծիք է հայտնել «Ոսկե գնդակի» նշանակության մասին: «Ինչո՞ւ է «Ոսկե գնդակն» այդքան կարևոր: Չեմ կարծում, որ այն ցուցիչ է ու արտացոլում է իրականությունը: Նախկինում, գուցե, այդպես եղել է, երբ քվեարկում էին մարզիչներն ու ֆուտբոլիստները: Չնայած՝ այդ դեպքում էլ յուրաքանչյուրն ընտրում էր իր թիմակցին, ոչ թե՝ լավագույնին: Կարծում եմ՝ մրցանակը […] ...

SHANTNEWS

22:00 30.04.2025

SHANTNEWS

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

21:54 30.04.2025

Անահիտ Ավանեսյանն այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ երեկ այցելել է պոլիկլինիկաներ և դեղատներ՝ տեղում լսելու քաղաքացիների դիտարկումները դեղերի փոխհատուցման պիլոտային ծրագրի մասին: «Նախ շնորհակալ եմ մեր քաղաքացիներին անկեղծ ու կառուցողական մոտեցման և պատրաստակամության համար: Այս ծրագրի նպատակը մարդկանց ընտրության հնարավորություն տալն է, որ ոչ թե մենք մի տեսակի դեղ գնենք մրցույթով և […] ...

BACK_TO_TOP