17:48 02.10.2021
Հայկական «Դյուցազնագրքի» ռեկորդակիրներից երկուսը Գյումրիում նոր ռեկորդներ են սահմանել: Առաջին ռեկորդը պատկանում է Աշխարհի բազմակի ռեկորդակիր, Հայաստանի եռամարտի կրկնակի չեմպիոն Յուրի Սաքունցին, իսկ մյուս ռեկորդակիրը 8 տարեկան Դավիթ Սարգսյանն է։
Ամրակազմ 8 տարեկան Դավիթը որոշել է մեկ ձեռքով միանգամից երեք ավտոմեքենա քաշել, իր տարիքի երեխայի համար սա համարվում է ռեկորդային ցուցանիշ: Շիրակի մարզի Վարդաքար գյուղում ծնված փոքրիկ տղան մինչ երկաթե նժույգների հետ մենամարտի դուրս գալը, դրական լիցքեր, ոգևորություն է ստանում հարազատներից ու ներկաներից : Հետո վստահ մոտենում է ամրակցված երեք մարդատար ավտոմեքենաներին, մեկ ձեռքով ձգում ժապավենն ու քաշում 5 տոննա կշռող ավտոմեքենաները:
«Այս իմ ռեկորդը նվիրում եմ Արցախում զոհված զինվորներին։ Քաշեցի 5 տոննա կշռող երեք ավտոմեքենա, բարդ բան չկա ինձ համար, որովհետև ես ուժեղ եմ»,- վստահորեն ասում է Դավիթը։
Դավիթի ռեկորդը ստացվեց: Նրա գերբնական ուժը բացահայտվել է 4 տարեկանում , երբ հրել էր բակում կայանած հայրիկի մեկ տոննա քաշով մեքենան: Երկրորդ ռեկորդը Դավիթը սահմանեց Շանթ հեռուստաընկերության «Մեծ Փոքրիկներ» նախագծում ՝ հրելով 1230 կգ քաշով ավտոմեքենան: Դավիթի ռեկորդները գրանցվել են Հայկական «Դյուցազնագրքում»:
«Դավիթը երրորդ և չորորդ ռեկորդներն այս տարի սահմանել է հունիսի մեկին՝ երեխաների պաշտպանության միջազգային օրը։ Նախ մի մատով քաշեց մեկ ավտոմեքենա՝ 1430 կգ քաշով, ապա մի ձեռքով քաշեց երկու ավտոմեքենա՝ ընդհանուր 2903 կգ։ Սահմանեց «Դյուցազնագրքի» երկու ռեկորդ։ Դավիթի ռեկորդը գրանցված է նաև Համաշխարհային ռեկորդների ասոցիացիայում»,- SHANTNEWS.am-ի թղթակցին ասել է Դավիթի տատիկը՝ Մարինե Սարգսյանը։
Հերթական ռեկորդը սահմանելու համար փոքրիկ Դավիթը հրապարակը զիջեց Չարենցավանից Գյումրի հասած 27 ամյա Յուրի Սաքունցին։ Նա ռեկորդներ է սահմանում 16 տարեկանից, ուժային եռամարտի Հայաստանի, Աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն է:
«Աշխարհի կրկնակի չեմպիոն եմ, Եվրոպայի չեմպիոն, Հայաստանի եռակի չեմպիոն եմ մասռեսլինգի, ուժային եռամարտի Հայաստանի կրկնակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ եմ », – իր նվաճումներն է հերթով թվարկում Յուրի Սաքունցը։
Դյուցազնագրքի 21 ռեկորդների հեղինակ Յուրին ռեկորդներ է սահմանել իր ծննդավայր Չարենցավանում, Արցախում, Հայաստանի տարբեր քաղաքներում և Արաբական Միացյալ Էմիրություններում: Ծանր մեքենանաներ քաշելը գրեթե միշտ զուգորդում է բարդ հնարքներով և էքստրեմալ վարժություններով:
«Վերջին ռեկորդը, որ ես սահմանեցի Չարենցավանում, երկու ճկույթ մատների օգնությամբ տեղաշարժեցի երկու ավտոբուս՝ յուրաքանչյուրը 6 տոննա 600 կգ քաշով։ Դրանից առաջ ես ճկույթ մատով քաշել եմ գնացքի վագոն 44 տոննա քաշով։ Արաբական Միայցյալ Էմիրությունների ասոցիացիայում գրանցվել եմ որպես ռեկորդակիր, երբ երեք ֆուտբոլի գնդակների վրա մեկ րոպեում 57 անգամ հենում- ծալում վարժություն կատարեցի, Համաշխարհային ռեկորդների գրքում գրանցվել եմ հինգ անգամ։ Դրանցից մեկի ժամանակ, ձեռքերի վրա քայլելով, ատամներով բռնած ճոպանով 3 տոննա քաշ ունեցող մեքենան քաշել եմ երեք մետր»,-ասում է բազմակի ռեկորդակիրը։
Հերթական ռեկորդը սահմանելու համար հրապարակում ավելացան մեքենաների թիվն ու քաշը: Երկու բեռնատար, երկու մարդատար ավտոմեքենաները՝ ընդհանուր 11 տոննա, ձեռքի ճկույթ մատով քաշելու արդյունքը Յուրին ցանկանում է գրանցել Գինեսի ռեկորդների գրքում:
Օրվա երկու ռեկորդների տեսագրությունները ուղարկվելու են Գինեսի ռեկորդների հանձնաժողով։ Դավիթը և Յուրին հավակնում են իրենց արդյունքները գրանցել Համաշխարհային ռեկորդների գրքում: Ի դեպ, աշխարհի ռեկորդակիր է նաև Յուրիի կրտսեր եղբայրը: Սաքունց եղբայրները ռեկորդները սահմանել են Արցախում, որի շնորհիվ Արցախի անունը գրանցվել է Գինեսի ռեկորդների գրքում:
13:25 22.06.2025
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումը15:40 22.06.2025
Մոսկվան խստորեն դատապարտում է ԱՄՆ-ի հարձակումները Իրանի միջուկային օբյեկտների վրաՄոսկվան խստորեն դատապարտում է Իրանի միջուկային օբյեկտների վրա ամերիկյան հարձակումները, այս անպատասխանատու որոշումը ՄԱԿ-ի կանոնադրության կոպիտ խախտում է։ Այս մասին ասվում է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության հայտարարության մեջ։ «Ռուսաստանը խստորեն դատապարտում է հունիսի 22-ի լուսաբացին ԱՄՆ-ի կողմից Իրանի մի շարք միջուկային օբյեկտների վրա հասցված հարվածները, որոնք հաջորդեցին Իսրայելի կողմից Իսլամական Հանրապետության վրա հարձակումներին», – նշել […] ...
15:30 22.06.2025
ԳՇ պետ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետՀունիսի 21-ին ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալ, ԶՈՒ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը հանդիպել է 25-օրյա վարժական հավաքին մասնակցած պահեստազորայինների հետ։ Գեներալ-լեյտենանտ Էդվարդ Ասրյանը շնորհակալություն է հայտնել պատասխանատու կառույցների ղեկավարներին՝ վարժական հավաքները պատշաճ կազմակերպելու և անցկացնելու համար, ինչպես նաև իր երախտագիտությունն է հայտնել պահեստազորայիններին։ Հանդիպման ավարտին վարժական հավաքի ընթացքում աչքի ընկած պահեստազորայինները պարգևատրվել են պատվոգրերով […] ...
15:14 22.06.2025
Արաղչին կհանդիպի Պուտինի հետԻրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում մամուլի ասուլիսի ժամանակ հայտնել է, որ մեկնում է Մոսկվա, որտեղ հունիսի 23-ին հանդիպում կունենա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։ «Ես վաղն առավոտյան հանդիպում ունեմ նախագահ Պուտինի հետ։ Ռուսաստանն Իրանի բարեկամն է», – ասել է նա։ ...
14:50 22.06.2025
ԱՄՆ-ի հարվածները Իրանին կարող են Թեհրանին դրդել միջուկային ռումբ ստեղծել. WPԱՄՆ-ի կողմից Իրանի միջուկային օբյեկտների վրա հարձակումը կարող է Իսլամական Հանրապետության կառավարությանը դրդել ակտիվացնել միջուկային ռումբ ստեղծելու ջանքերը, գրում է The Washington Post-ը: Հրատարակության տվյալներով՝ նման սցենար հնարավոր է, եթե Իրանը պահպանի ուրանը հարստացնելու կարողությունը հարձակումներից հետո։ Սակայն Թեհրանը դեռևս նման ջանքեր չի ձեռնարկել, նշում է WP-ն՝ հղում անելով ամերիկյան հետախուզական գործակալությունների տվյալներին։ Թերթը ԱՄՆ […] ...
14:33 22.06.2025
ԱՄՆ-ի հարձակումից հետո Իրանը կշարունակի հարվածել ԻսրայելինԻրանը կշարունակի հարվածել Իսրայելի ենթակառուցվածքներին և օբյեկտներին, որոնք ռազմավարական նշանակություն ունեն իսրայելական կողմի համար, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ, Իրանի զինված ուժերի մաս): ԻՀՊԿ-ն նաև նշել է, որ Մերձավոր Արևելքում ԱՄՆ բազաների քանակը, գտնվելու վայրը և տարածքը նրա ուժեղ կողմերը չեն, այլ միայն մեծացնում են դրանց խոցելիությունը։ ...
14:14 22.06.2025
ՄԱԳԱՏԷ-ն հայտարարել է, որ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական միջուկային օբյեկտներում հարստացված ուրան է եղելԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված իրանական օբյեկտները պարունակում էին հարստացված ուրան, որը կարող է ռադիոակտիվ և քիմիական աղտոտում առաջացնել օբյեկտների ներսում, հայտարարել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը (ԱԷՄԳ): «Հունիսի 13-ին Իրանի վրա հարվածներից առաջ ՄԱԳԱՏԷ-ի կողմից ստուգված վերջին տեղեկատվության համաձայն՝ ԱՄՆ-ի կողմից հարվածի ենթարկված երեք օբյեկտ, այդ թվում՝ Սպահանի և Նաթանզի օբյեկտները, պարունակում էին միջուկային նյութ՝ […] ...