10:11 08.02.2018
«Ապագան սկսվում է ընտանիքից»:
Ուրսուլա վոն դեր Լեյեն
Մասնագիտությամբ բժիշկ, նախկինում Գերմանիայի Սոցիալական գործերի և աշխատանքի նախարար, 2013-ից մինչ օրս Գերմանիայի պաշտպանության նախարար, ընդ որում, առաջին կինը այս պաշտոնում: Ուրսուլա վոն դեր Լեյենի կարիերան և կյանքը ուղղակի գլխապտույտ են առաջացնում և այսքանին զուգահեռ նա նաև 7 երեխաների մայր է: Սկզբում մամուլում շատ էին կատակում վոն դեր Լեյենի պաշտոնի մասին՝ ասելով . «Գերմանիայի բանակը լսում է սոպրանո հրամաններ», իսկ շատերն էլ նրան անվանում էին «պահեստային կանցլեր»:
SHANTNEWS-ը այս անգամ անդրադառնում է աշխարհում հզորությամբ 9-րդ բանակի հրապանատարին՝ Գերմանիայի պաշտպանության նախարար Ուրսուլա վոն դեր Լեյենի կյանքի պատմությանը:
Ուրսուլայի բազմաժանր ընտանիքը
Ուրսուլա վոն դեր Լեյենը ծնվել է 1958 թվականին Գերմանիայի հարևան Բելգիայում՝ Բրյուսել քաղաքում։ Նրա ընտանիքի անդամների մասին Վիկիպեդիայում մի շարք նյութեր կարելի է գտնել: Նրա ապուպապը միլիոնատեր է եղել 19-րդ դարում բամբակի վաճառքով աշխարհում երկրորդ վաճառականն է համարվել: Պապը հայտնի հոգեբան և փիլիսոփա է եղել, հորեղբայրը՝ հայտնի դիրիժոր, իսկ Ուրսուլայի հորը՝ Էրնստ Ալբրեխտին ճանաչել են ամբողջ Գերմանիայում: Էրնստ Ալբրեխտը եղել է Ներքին Սաքսոնիայի վարչապետը և ներկայացրել է Քրիստոնյա Դեմոկրատական կուսակցությունը: 4 տարի անց իր թեկնածությունն է դրել Գերմանիայի կանցլերի պաշտոնում, սակայն պաշտոնը զբաղեցնում է նրա հակառակորդը:
Տնտեսագիտությունից բժշկություն
Դպրոցն ավարտելուց հետո 1977-ին Ուրսուլա վոն դեր Լեյենին առաջակեցին ընդունվել Գյոթինգենի համալսարան, որտեղ նա տնտեսագիտություն է սովորել, իսկ 1978-ին հաճախել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոց: Շուտով նա թողնում է տնտեսագիտությունը և ի զարմանս բոլորի ընդունվում է Հաննովերի բժշկական համալսարան, 1987-ին՝ 30 տարեկանում ավարտում է համալսարանը և ստանում է իր առաջին աշխատանքը , որպես բժշկի օգնական: Նույն տարում ամուսնանում է բժիշկ Հեյկո վոն դեր Լեյենի հետ, շուտով ծնվում է նրանց առաջնեկը և Ուրսուլայի մայրը մտածում է, որ աղջկա կարիերան այսքանով ավարտվեց:
«Մի վախեցեք առաջին քայլը անելուց: Իմ ապագա ամուսնուն առաջինը ես եմ նկատել համալսարնում, սակայն պատկերացում չունեի ինչպես նրան ավելի մոտ լինեմ կամ ինչպես նրա հետ շփվեմ: Մի օր ես նրան տեսա համալսարանի բակում, նա փորձում էր փոխել մեքենայի անվադող: Ես ուղղակի մոտեցա և առաջարկեցի օգնել, չնայած բացարձակ գաղափար չունեի, թե ինչպես են փոխվում մեքենաների անվադողերը»,- պատմել է Ուրսուլան:
Մոր հետ կոնֆլիկտը խորացավ այն բանից հետո, երբ Ուրսուլան հրաժարվեց թեզը պաշտպանելուց և որպես գինեկոլոգ մասագիտանալուց: Փոխարենը ամուսնու հետ մեկնում է ԱՄՆ, քանի որ այդ ժամանակ նրա ամուսնուն առաջարկել էին դասավանդել Սթենֆորդի համալսարանում: Մեկնում են երեք երեխայի հետ, վերադառնում են 5-ի հետ:
1999 թվականին 41-ամյա Ուրսուլայի կյանքը մոտավորապես այս տեսքն ուներ՝ 7 երեխա, ընդհատված բժշկական կարիերա և չիրացված մի շարք ամբիցիաներ:
Չորս «K-երի» մարտավարություն
Ուրսուլայի քաղաքական գործունեությունը ոչ թե մարաթոն էր, այլ սպրինտ: Նա կարճ ժամանակահատվածում միանգամից բացարձակ ճիշտ քայլերով բարձրացավ կարիերայի աստիճաններով:
2001-ին նա Իլթեն քաղաքի քաղաքապետն էր, որից հետո տարածաշրջանային խորհրդի անդամ է դառնում: 2003-ին Ներքին Սաքսոնիայի խորհրդարանի անդամ: 2003-ից 2005-ը աշխատել է Ներքին Սաքսոնիայի կառավարության Քրիստինա Վուլֆի գրասենյակում, զբաղվել է սոցիալական հարցերով, ինչպես նաև կանանց խնդիրների, ընտանիքի և առողջապահության հարցերով: Իսկ արդեն 2005-ին Անգելա Մերկելի կողմից նշանակվել է Ընտանիքի, կանանց, ծեր քաղաքացիների և երիտասարդության գործերով դաշնային նախարար: Այս նախարարությունը զբաղվում է երկրում գենդերային հավասարության և անաշխատունակ քաղաքացիների ապահովման հարցերով: 2009-ին ընտրվել է Բունդեսթագի պատգամավոր, իսկ 2010-ին առաջադրել է իր թեկնածությունը Գերմանիայի նախագահի պաշտոնում: 2013-ին նշանակվել է Գերմանիայի պաշտպանության նախարար:
Ուրսուլա վոն դեր Լեյենը առաջնորդվում է 4 «K-երի» քաղաքականությամբ՝ Kinder- երեխաներ, Kueche-խոհանոց, Kirche-եկեղեցի, իսկ վերջին տարիների ընթացքում էլ ավելացել է չորրորդ տարբերակը՝ K-կարիերան:
Իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ այս նույն մարտավորությունը առաջարկում է իր աշխատողներին և գերմանական բանակում ծառայող զինվորներին:
«Բոլորն էլ կարող են ժամանակ գտնել ընտանիքի, երեխաների, հարազատ տան և աշխատանքի համար: Ես իմ աշխատողներին տալիս եմ ամեն ինչ բալանսավորելու հնարավորությունը»:
«Պահեստային կանցլեր» կամ Մերկելի աջ ձեռքը
Գերմանական և արևմտյան լրատվամիջոցները բազմիցս գրում են, որ Ուրսուլա վոն դեր Լեյենի և Անգելա Մերկելի համագործակցությունը նման է գերմանական ֆուտբոլի՝ նրանց դեպքում նույնպես գործում է գերմանական հստակ մեխանիզմը, որի արդյունքում նրանք միմյանց լրացնում են:
Մերկելը չունի երեխաներ, իսկ Ուրսուլան 7 երեխա ունի: Առաջինը հստակ է իր ժեստերում և միմիկաներում, իսկ երկրորդը ավելի էներգետիկ է և ավելի շատ է խոսում ու մեկնաբանություններ տալիս: Նրանք երկուսն էլ պրագմատիկ են և ճշգրիտ գիտություններ են ուսումնասիրել:
Մեդալի հակառակ կողմը
Ուրսուլա վոն դեր Լեյենին լրատվամիջոցները հաճախ անվանում են սեփական PR-ի նախարար: Սկզբնական շրջանում շատերը հիանում էին նախարարի կերպարով, սակայն ժամանակի ընթացքում չար լեզուները սկսեցին խոսել, որ Գերմանիայի պաշտպանության նախարարը չի հասկանում ոչնչից, նա զբաղվում է սեփական PR-ով:
Ինչպես նաև նշում են, որ նրա վարած քաղաքականությունը կրում է «Բոլորի և ամեն ինչի դիմաց» կարգախոսը, նա ձգտում է կոտրել բոլոր եղած և չեղած կարծրատիպերը և աշխատում է միայնակ: Իսկ շատ հաճախ ասում են, որ Ուրսուլան չափազանց կեղծ է և ձևական:
Իսկ քննադատությունների նոր ալիքները բարձրացան այն բանից հետո, երբ նա Բունդեսթագում օրենքի աբսուրդ նախագիծ առաջարկեց մանկական պոռնոգրաֆիայի տարածման արգելքների մասին: Այս նախագծից հետո Ուրսուլան մի շարք թոք շոուների մասնակցեց և շատ քննադատութունների արժանացավ:
Այսքանից հետո նաև համացանցում մեծ քննարկումների ալիք բարձրացրեց նրա ու Ջորջ Քլունիի համբույրը և Հյու Ջեքմանի հետ գրխառնությունը: Քաղաքագետները փաստում են, որ Ուրսուլան ավելի շատ դեղին մամուլում է հայտնվում, իսկ լուրջ թերթերը հազվադեպ են իրեն հիշում:
14:03 03.08.2025
Ովքե՞ր են Ժունիորի կուռքերըԲրազիլիայի ազգային հավաքականի և Մադրիդի «Ռեալի» հարձակվող Վինիսիուս Ժունիորը GQ ամսագրին պատմել է, թե ովքեր են իր կուռքերը: «Իմ կուռքերն են Կրիշտիանու Ռոնալդուն, Լեբրոն Ջեյմսը և մեր բրազիլացի լեգենդները՝ Ռոնալդոն, Ռոնալդինյոն, Նեյմարը»,- 25-ամյա ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերել հայտնի ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն: ...
13:49 03.08.2025
Նյու Ջերսիում 3 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցելԱՄՆ երկրաբանական ծառայությունը հայտնել է, որ շաբաթ օրը Նյու Ջերսիում, Նյու Յորքի մոտակայքում, գրանցվել է 3.0 մագնիտուդով երկրաշարժ։ ԱՄՆ երկրաբանական ծառայության տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Բերգեն շրջանի Հասբրուք Հայթս շրջանում։ Օջախը գտնվել է 10 կմ խորության վրա։ Ցնցումները զգացվել են Նյու Յորքում։ Հնարավոր վնասների և զոհերի մասին տեղեկություններ դեռևս չկան: Նյու Յորքի արտակարգ իրավիճակների դեպարտամենտը […] ...
13:23 03.08.2025
Կոտայքում կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձըՕգոստոսի 3-ին, ժամը 06։05-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նոր Հաճն քաղաքում քաղաքացին ցանկանում է ինքնասպանություն գործել՝ նետվելով կամրջից․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը։ Փրկարարների և ոստիկանության աշխատակիցների համատեղ ուժերով կանխվել է քաղաքացու ինքնասպանության փորձը․ վերջինս տեղափոխվել […] ...
13:06 03.08.2025
Ջոկովիչն ու Ֆորմուլա-1-ի երկու աստղեր ներդրումներ կկատարեն ֆրանսիական ակումբումԹենիսի «Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի հաղթող Նովակ Ջոկովիչը, Ֆորմուլա-1-ի աստղեր Քևին Մագնուսենը և Ֆելիպե Մասան ներդրումներ կկատարեն ֆուտբոլի Ֆրանսիայի Լիգա 2-ում հանդես եկող «Լե Մանում»։ Այս տեղեկությունը հաստատել է ակումբի նախագահը: Նրանք Outfield հիմնադրամի անդամ են: Լատինական Ամերիկայում սպորտային ներդրումների առաջատարներից մեկն 80 միլիոն դոլար կներդնի ֆրանսիական ակումբում: ...
12:47 03.08.2025
The Sunday Times. Մեծ Բրիտանիան Գազայից տարհանում է 300 ծանր հիվանդ երեխաներիՄեծ Բրիտանիայի կառավարությունը մշակում է մինչև 300 ծանր հիվանդ երեխաների Գազայի հատվածից պետական կլինիկաներում բուժման համար տարհանելու ծրագրեր: Այս մասին հաղորդում է The Sunday Times-ը՝ հղում անելով աղբյուրներին: Հաղորդվում է, որ ծրագրի մանրամասները պաշտոնապես կհայտարարվեն առաջիկա շաբաթներին: Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դեյվիդ Լամմին, ներքին գործերի նախարար Իվետ Կուպերը և առողջապահության նախարար Ուես Սթրիթինգը համատեղ […] ...
12:29 03.08.2025
ՆԱՏՕ-ում ԱՄՆ ներկայացուցիչ. ԱՄՆ-ն ցանկանում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Ուկրաինային զենք մատակարարելովՎաշինգտոնի վարչակազմը փորձում է ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ Կիևին մատակարարելով ամերիկյան զենք, որի համար կվճարեն եվրոպական երկրները։ Այս մասին հայտարարել է ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մեթյու Ուիթաքերը X-ում։ «Մեր ՆԱՏՕ-ի դաշնակիցներին ամերիկյան զենք վաճառելով՝ մենք նախատեսում ենք ճնշում գործադրել Ռուսաստանի վրա՝ բանակցային սեղանին վերադառնալու, ինչպես նաև երկարաժամկետ հրադադար ապահովելու համար», – գրել է նա։ NBC […] ...