Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
03 08 2025
  • $
    383.55
  • RUBLE
    4.79
  • 437.67
WEATHER
+27.26 oC

Հիմնանորոգումից հետո վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը

18:43 04.10.2021

Հիմնանորոգումից հետո այսօր վերաբացվել է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցը։ Խիստ վթարային շենքի հիմնանորոգումն անցած տարի էր սկսվել։ Դպրոցի շենքը կառուցվել է 1984 թվականին։ Շահագործվել է ընդամենը 4 տարի և երկրաշարժի հետևանքով վթարային է դարձել: 88-ից հետո շենքի ամրությունն ու անվտանգությունն ապահովել են արտաքինից տեղադրված հենասյուները, վերանորոգման աշխատանքներ չեն կատարվել։

«Տանիքից կաթում էր, պատուհաններից փչում էր, փորձում էինք պոլիէթիլենային  տոպրակներով փակել պատուհանների ճեղքերն ու տաքացնեինք, բայց միևնույն է, հնարավորությունը այնքան չէր, որ կարողանայինք բարեկեցիկ պայմաններ ունենալ, ջեռուցվում էր հնարավորինս շատ, բայց դա էլ չէր նպաստում, որ դպրոցը տաք լիներ»,- ասում է Արթիկի թիվ 4 հիմնական դպրոցի փոխտնօրեն Լաուրա Կարախանյանը։

Հենապատ հանդիսացող սյունը դեռ մնում է, իսկ ներսից դպրոցն ամբողջությամբ վերափոխվել է: Նորոգվել են բոլոր դասասենյակները, փոխվել են պատուհաններն ու դռները, փայտե փտած հատակները սալիկապատվել են։ Բարեգործական կազմակերպությունը անմիջապես համաձայնել է ֆինանսավորել շենքի վերականգնումը, երբ տեսել է, թե ինչ պայմաններում են աշակերտները դաս պարապում:

«Արթիկի թիվ 4 դպրոցը, երբ դիմեց վերանորոգման համար, շատ վատ, անմխիթար ու անբարեկարգ վիճակում էր գտնվում, նույնիսկ դասարանների պատերին սունկ էր աճած։ Մեր խորհուրդը միահամուռ որոշեց, որ պետք է վերանորոգման ծրագրում ընդգրկվի դպրոցն, ու աշխատանքները սկսվեցին․ շուրջ 250 հազար դոլարի ներդրում  է կատարվել»,- ասում է Հայ կրթական հիմնարկության հայաստանյան մասնաճյուղի տնօրեն Արմինե Հարոյանը։

5285 քմ ընդհանուր տարածքից բացի, ամբողջությամբ նորացվել է դպրոցի տանիքը: Վթարային ու բաց տանիքից անձրևաջրերը լցվում էին դասասենյակներ, որոնց պատերը մշտապես խոնավ էին։

 

Դպրոցի շենքի վթարայնության պատճառով ամեն տարի թիվ 4 դպրոցի աշակերտների թիվը պակասում էր: Ծնողները նախընտրում էին իրենց երեխաներին տեղափոխել այլ ուսումնական հաստատություններ։ Այս տարի արդեն հակառակ պատկերն է՝ աշակերտների թիվ  է ավելացել։

«Մեր դպրոցն  ունեցել է մոտ 1000 աշակերտ, աստիճանաբար  աշակերտների թիվը պակասեց՝ հասնելով 143-ի։ Այս տարի ունենք  արդեն երկու առաջին դասարան՝ 41 աշակերտով, արդեն 203 աշակերտական համակազմ ունենք»,- նշում է դպրոցի տնօրեն Նունե Գրիգորյանը։

Հիմնանորոգման ու վերանորոգման աշխատանքներից բացի, Հայ կրթական հիմնարկությունը դպրոցին է տրամադրել նաև գույք և սարքավորումներ։ Այժմ դպրոցն ունի միայն մարզագույքի կարիք։

Հայ կրթական հիմնարկության ծրագրում առաջնահերթությունը տրվում է սահմանամերձ ու ծայրամասային համայնքների դպրոցներին, ինչպես նաև ընդգրկվում են վթարային մասնաշենքեր ունեցող դպրոցները։ Այս տարի Արցախում, Ջավախքում և Հայաստանում շուրջ 200 դպրոցներ են հիմնանորոգվել ու վերանորոգվել, որից երկուսը Շիրակի մարզում են։

Իսկ պետական դպրոցաշինության ծրագրով մի քանի օրից կմեկնարկեն Արթիկի թիվ 2 հիմնական դպրոցի նոր մասնաշենքի կառուցման աշխատանքները։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

23:59 03.08.2025

«Երևան» երիտասարդական նվագախումբը ներկայացրել է Հայաստանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում

«Երևան» երիտասարդական նվագախումբը՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ ներկայացրեց Հայաստանը և Երևանը Բեռլինի «Կոնցերտհաուս» համերգասրահում՝ «Երիտասարդ եվրոպական դասականներ» փառատոնում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Նվագախումբը ստեղծվել և ամբողջությամբ աջակցություն է ստանում Երևանի քաղաքապետարանի կողմից, և մեր քաղաքը կանգնած է այս հաջողության հիմքում՝ սկսած գաղափարի ծնունդից մինչև բեմ դուրս գալու իրական […] ...

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

23:41 03.08.2025

Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ

Օգոստոսի 4-ին՝ ժամը 10:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում, Լոռու մարզի Սպիտակ քաղաքի և Լեռնանցք բնակավայրի մի շարք հասցեներում փորձարկվելու են էլեկտրական շչակներ: Փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։ ...

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

23:28 03.08.2025

Երևանում կայացավ համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը

Երևանում կայացել է համաշխարհային փոփ աստղ Ջենիֆեր Լոպեսի մենահամերգը, որը տեղի է ունեցել Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍ նախարարությունից: Լոպեսը երևանյան հանդիսատեսին ներկայացրել է հին ու սիրված հիթերը, ինչպես նաև իր վերջին ալբոմի նոր ստեղծագործությունները՝ պարային կատարումներով և հատուկ լուսաձայնային էֆեկտների ուղեկցությամբ։ Ի թիվս բազմահազար հանդիսատեսի՝ համաշխարհային աստղի երևանյան համերգին […] ...

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

23:20 03.08.2025

Հրդեհ Լուկաշին գյուղում․ կանխվել է հրդեհի տարածումը դեպի մեղվի փեթակներ

Օգոստոսի 3-ին` ժամը 16:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Լուկաշին գյուղի Անդրանիկի փողոցում այրվում է մեղվանոց։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երկու մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է չբնակեցված քարե շինությունում (մոտ 30 քմ)։ Հրդեհը մեկուսացվել է՝ ժամը 17:15-ին, մարվել՝ 18:39-ին: Այրվել […] ...

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

23:10 03.08.2025

Ավստրալիայում առատ ձյուն է տեղացել

Ավելի քան 40 տարվա ընթացքում Ավստրալիայում առաջին անգամ առատ ձյուն է տեղացել: Ձյան առատ տեղումները հազվադեպ են Ավստրալիայի համար: Ձյունը քաոս է առաջացրել մի շարք շրջաններում՝ էլեկտրաէներգիայի անջատումներ, ճանապարհներին բազմաթիվ վթարներ։ Փրկարարական ծառայությունները խնդրում են բնակչությանը զերծ մնալ տեղաշարժվելուց մերկասառույցի և փոթորկային քամիների պատճառով։ ...

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

23:00 03.08.2025

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ առևտուրը

Իրանը պլանավորում է եռապատկել Պակիստանի հետ իր առևտուրը՝ 3 միլիարդ դոլարից հասցնելով 10 միլիարդ դոլարի, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ Կիրակի օրը Փեզեշքիանը Պակիստան կատարած այցի ընթացքում հանդիպել է Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի հետ։ «Բարեբախտաբար, կան լուրջ համատեղ ջանքեր՝ բոլոր ոլորտներում հարաբերությունները խորացնելու և համագործակցությունը ընդլայնելու համար։ Ես խորապես համոզված եմ, որ մենք կկարողանանք […] ...

BACK_TO_TOP